Այվիին գրեցի, մի հատ էլ ստեղ գրեմ որ ինչ էլ որոշենք անել, երկու ձեռքով, ոտքով, գլխով կողմ եմ ու ինչ կարող եմ, կանեմ
Այվիին գրեցի, մի հատ էլ ստեղ գրեմ որ ինչ էլ որոշենք անել, երկու ձեռքով, ոտքով, գլխով կողմ եմ ու ինչ կարող եմ, կանեմ
Մի ժամանակ, երբ մեր հայկական ավիափոխադրողը կար, հետները հեշտ էր լեզու գտնել, բարեգործական նպատակներով հավաքված հագուստեղենը ձրի փոխադրում էին, որն էլ էնտեղ բաժանվում էր կարիքավորներին:
Դե էստեղ էլ 2-րդ ձեռքի հագուստեղեն հավաքագրումը ճիշտա ժամանակատարա, բայց քիչ ծախսատար:
Չգիտեմ՝ հիմա ո՞ւմ միջոցով կարելի ա էդ փոխադրումը կազմակերպել:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Նիկեա (03.05.2019)
չեմ ուզում գրածս սկանդալային հնչի, բայց ես ֆոնդ կբացեի՝ հատուկ փող հավաքելու ու էն մարդկանց, ովքեր 4.000 եվրո փող չունեն՝ վիզայի տալու, կտայի, որ կարողանային լքել երկիրը ու գնալ ուր ուզում են:
Sambitbaba (03.05.2019)
դատարկելու հարցը չի , այլ հնարավորություն տալու մարդկանց՝ ժամանակավորապես լքելու երկիրը ու գնալ դզվելու ինչ-որ մի տեղ ու որ հետո պետք եղած վախտ հիշեն իրանց երկիրն ու ուզենան շենացնեն Հ.գ. լիքը մարդ կա Հայաստանում, որ արժանի ա երկիրը լքելու ու ուզում ա, բայց չի կարողանում, որտև վիզան մերժում են: Իսկ ինչքան քյարթու պպզող կա՝ Գլենդելներում ազատ ելք ու մուտք ունեն՝ սիթիզընշիփները ձեռքները: Արդար չի: Ես էդ մարդկանց դռները կբացեի, եթե հնարավորություն ունենայի: Էդքան բան:
Վերջին խմբագրող՝ Adam: 03.05.2019, 20:39:
Jarre (04.05.2019)
Adam (03.05.2019)
Շենգենյան երկրները 2021 թվից պլանավորում են ETIAS համակարգը խոդի տալ, որ առանց վիզա գնացողները պարտադիր նախօրոք էլեկտրոնային ավտորիզացիա ստանան։ Նման համակարգ վաղուց գործում է Ավստրալիայում, ԱՄՆ-ում, վերջերս արդեն նաև Կանադայում։ Դա որ անեն, շատ հնարավոր է, որ Հայաստանի համար էլ առանց վիզա դարձնեն։ Իսկ փաստացի, համակարգն այնպես կսարքեն, որ ռիսկային մարդկանց մերժի, ուղարկի manual processing-ի։ Ավստրալիան դա վաղուց է անում։ Ծիպա բոլոր ԵՄ երկրների համար առանց վիզա է, բայց իրականում ռումինացիների ու բուլղարացիների դիմումների 80%-ը manual processing է ուղարկվում, որտեղ աշխատավայրից տեղեկանք ու այլ բաներ են ուզում, պրակտիկորեն նույն վիզայի գործընթացն է դառնում։
համ էլ գիտե՞ս ինչի ա վատ , որտև չես կարա իմանաս՝ էդ օգնությունը տեղ կհասնի, թե չէ: 2000-2003 թվերին «Արմենակոբ մշակութային կենտրոնը» իր վրա էր ստանձնել՝ Շվեդիայից ու Դանիայից Հայաստան ուղարկվող հսկայածավալ օգնությունների բաշխումը ժողովրդին: Օրը 2 ֆուռ ապրանք էր գալիս հիմնականում Շվեդիայից (ամեն ինչը թափ թազա: Է՛լ խաղալիքներ, էլ հագուստ, էլ պարենային ապրանքներ, է՛լ տարբեր տեսակի շոկոլադեղեն ու զանազան մթերքի տեսակներ, է՛լ դեղամիջոց …) մի խոսքով՝ Շվեդիան խոդի էր տվել իրա բարեգործական ծրագիրը՝ Հայաստանին ուղված ու պարոն Արմեն Ամիրյանն էլ հանձինս իր Արմենակոբի՝ ներողություն արտահայտությանս համար՝ յոխում էր սաղ ապրանքները ու ժողովրդին բաժանելու փոխարեն՝ տակից սաղ մտցնում էր շուկաները՝ ծախելու: Շվեդիան էլ բանից բեխաբար ֆուռերը ուղարկում ու ուղարկում էր (էշերը): Օրը 2 ֆուռ: Դե արի:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Գաղթական (03.05.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ