User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,662
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ անել Հայաստանի համար՝ ապրելով «դրսում»

    Ահագին ակումբցիներ ունենք, որ Հայաստանից դուրս են ապրում: Կուզեի քննարկեինք միասին, թե ինչով կարելի է Հայատանին օգտակար լինել՝ գտնվելով ուրիշ երկրում: Ով ինչ գաղափարներ, մտքեր ունի:
    Նաև հայաստանաբնակների կարծիքն է հետաքրքիր. ինչե՞ր կարելի է անել Հայատանի համար դրսից: Հաշվի առեք, որ էստեղ Քրքորյաններ չկան. սովորական մարդիկ ենք
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hack (03.04.2016), impression (03.04.2016), Mr. Annoying (03.04.2016), Smokie (13.04.2016), Yevuk (03.04.2016), Գաղթական (21.05.2017), Նիկեա (03.04.2016), Շինարար (03.04.2016), Ուլուանա (03.04.2016), Ռուֆուս (03.04.2016)

  3. #2
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոմանիտար օգնության առումով կարելի է հաշվեհամար բացել կրակի գոտում գտնվող մարդկանց հանգանակության համար՝ անհրաժեշտ պարենամթերք, հագուստ ձեռք բերելու համար:

    Քիչ ավելի համարձակ միտք արտահայտեմ՝ հրանոթ ու ինքնաթիռ չենք պատրաստի, բայց տեխնիկական կրթություն ունեցող ժողովրդով կարող ենք հետախուզական դրոններ հավաքել առաջին գիծ ուղարկելու համար: Դեռևս պատկերացում չունեմ նմանատիպ հեռակա համագործակցության մոդելի մասին, բայց կարելի է այդ ուղղությունով ևս մտածել:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիփի էս թեմայի բացումը պատերազմի հետ համընկավ, բայց կարծում եմ՝ թեմայի նպատակը հենց պատերազմական իրավիճակում օգնության մասին չի, այլ ընդհանրապես:

    Ես վաղուց չիրականացած գաղափար ունեմ: Թեև ֆինանսների կարիք կա, բայց ինձ թվում ա՝ դժվար չի լինի դրամաշնորհ ստանալը: Ուղղակի ժամանակ չի լինում դրանով լրջորեն զբաղվել: Մտածում եմ՝ ավագ դպրոցների աշակերտների համար գիտական ամառային դպրոցներ կազմակերպելու մասին: Ասենք, տարրական գիտական էթիկա, ինչ աղբյուրներից օգտվել, ինչից՝ չէ, ինչպես գիտական տեքստեր գրել և այլն:

  5. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (03.04.2016), CactuSoul (04.04.2016), GriFFin (03.04.2016), ivy (03.04.2016), Mr. Annoying (03.04.2016), Yevuk (03.04.2016), Աթեիստ (03.04.2016), Գաղթական (21.05.2017), Նիկեա (03.04.2016), Շինարար (03.04.2016), Ուլուանա (03.04.2016), Տրիբուն (03.04.2016)

  6. #4
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտական ամառային դպրոցները դա բոլորիս քաջածանոթ սովետական գիտատեխնիկական խմբակներն են, որոնք ռուսական դպրոցների պես Լևոնի օրոք «ձեռքի հետ» փակվեցին: Ճիշտն ասած, ղեկավար շրջանակներում չեմ տեսնում որևէ ձգտում այդ ուղղությամբ:
    Երեք տարի առաջ Երևանում էի, փորձեցի կապնվել ՊՆ հետ, բանակի համար տարբեր հետախուզական ու սակրավորական սարքավորումներ մշակող գիտական խումբ ստեղծելու համար: ՌԴ-ից պատրասվում էի հրավիրել մի խումբ ծագումով հայ մասնագետների, որոնց հետ նախնական պայմանավորվածություն կար: Քար լռություն: էկոնոմիկայի նախարարությունն էլ մեզ տշեց. «ինչի՞ համար եք մեզ մոտ եկել»:
    Այսքանով ինձ համար ավարտվեց Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագիրը: Ու կարծում եմ ոչ միայն ինձ համար:

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախարարությունների հետ գործ բռնելն ընդհանրապես վերջին բանն ա, որ կարելի ա անել Հայաստանում: Դրա համար պետք ա ինքնուրույն կազմակերպել, մաքսիմում ՀԿ-ների հետ համագործակցել: Սովետական գիտատեխնիկական խմբակների հետ էլ կապ չունի էս գաղափարս: Էսօրվա էս պլագիարիզմի մթնոլորտը հենց Սովետից ա ժառանգված, իսկ դրա դեմն առնել հնարավոր ա մենակ էրեխեքին ճիշտ կրթելով:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (03.04.2016), Ուլուանա (03.04.2016), Տրիբուն (03.04.2016)

  9. #6
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,662
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս մտածում էի հայ ուսանողների համար ինչ-որ նոր կրթաթոշակ հիմնելու մասին: Ահագին քրքրեցի ինտերնետը, թե ոնց կարելի է կրթաթոշակ ստեղծել, եթե ֆինանսավորողը դու չես: Պարզվում է, ահագին ռեալ բան է, եթե լավ կպչես գործին ու «դոնորներ» ճարես:
    Ահագին ժամանակատար է, բայց գուցե արժի փորձել:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.04.2016), Նիկեա (03.04.2016)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս մտածում էի հայ ուսանողների համար ինչ-որ նոր կրթաթոշակ հիմնելու մասին: Ահագին քրքրեցի ինտերնետը, թե ոնց կարելի է կրթաթոշակ ստեղծել, եթե ֆինանսավորողը դու չես: Պարզվում է, ահագին ռեալ բան է, եթե լավ կպչես գործին ու «դոնորներ» ճարես:
    Ահագին ժամանակատար է, բայց գուցե արժի փորձել:
    Բայց Հայաստանու՞մ սովորելու համար: Էդ կրթական համակարգին մի կոպեկ անգամ չարժե տալ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.04.2016)

  13. #8
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախարարությունների հետ գործ բռնելն ընդհանրապես վերջին բանն ա, որ կարելի ա անել Հայաստանում: Դրա համար պետք ա ինքնուրույն կազմակերպել, մաքսիմում ՀԿ-ների հետ համագործակցել:
    Ո՞վ իմանար: Մենք Հրանուշի պրոպագանդայի զոհը դառանք: Կամ նույնիսկ եթե ինքնուրույն կազմակերպել, ո՞վ կերաշխավորի որ ոմն Սաշիկ կամ Պաշիկ մեր կոկորդից չի բռնի:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօրվա էս պլագիարիզմի մթնոլորտը հենց Սովետից ա ժառանգված, իսկ դրա դեմն առնել հնարավոր ա մենակ էրեխեքին ճիշտ կրթելով:
    Բոլորովին սովետի կողմնակիցը չեմ, բայց սովետական գիտության ու կրթության համակարգի վրա երբեք քար չեմ նետի: Սովետական կրթությունը շատ փայլուն գիտնականներ է տվել մեզ տարբեր բնագավառներում՝ հանպատրաստից կարող եմ տաս-քսան անուն տալ: Ովքե՞ր են մեր այժմյան գիտնականները՝ ես չգիտեմ: Բայց անձամբ ճանաչում եմ հինգ-վեց հոգու, ով իր լավ թե վատ սովետական կրթությամբ շատ հաջող տեղավորվել է եվրոպական առաջատար ինստիտուտներում ու ձեռնարկություններում:

  14. #9
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,662
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Հայաստանու՞մ սովորելու համար: Էդ կրթական համակարգին մի կոպեկ անգամ չարժե տալ:
    Չէ, Հայաստանում չէ, դրսում:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ իմանար: Մենք Հրանուշի պրոպագանդայի զոհը դառանք: Կամ նույնիսկ եթե ինքնուրույն կազմակերպել, ո՞վ կերաշխավորի որ ոմն Սաշիկ կամ Պաշիկ մեր կոկորդից չի բռնի:

    Բոլորովին սովետի կողմնակիցը չեմ, բայց սովետական գիտության ու կրթության համակարգի վրա երբեք քար չեմ նետի: Սովետական կրթությունը շատ փայլուն գիտնականներ է տվել մեզ տարբեր բնագավառներում՝ հանպատրաստից կարող եմ տաս-քսան անուն տալ: Ովքե՞ր են մեր այժմյան գիտնականները՝ ես չգիտեմ: Բայց անձամբ ճանաչում եմ հինգ-վեց հոգու, ով իր լավ թե վատ սովետական կրթությամբ շատ հաջող տեղավորվել է եվրոպական առաջատար ինստիտուտներում ու ձեռնարկություններում:
    Հիմա հավես չունեմ սովետական կրթական համակարգի բոլոր բացերից խոսելու, մանավանդ որ թեման դրա մասին չէ: Հիմիկվա հայկական կրթական համակարգից դուրս եկած լիքը մարդիկ կարողանում են դրսերում թե՛ կրթություն շարունակել, թե՛ աշխատանքի տեղավորվել, բայց դա բնավ կրթական համակարգի շնորհքը չի:

    Իսկ ինքնուրույն կազմակերպելիս ոչ մի Սաշիկ էլ չի կարող կոկորդից բռնել էն պարզ պատճառով, որ գիտություն-կրթությունը հեչ նրանց հետաքրքրության սահմաններում չի:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Հայաստանում չէ, դրսում:
    Հա, արժե դրսում:

  16. #11
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ուրեմն՝ մածունը սև է: Ես կրթությունից ու գիտությունից գլուխ չեմ հանում: Մենք ունենք փայլուն գիտնականներ, մեր գիտությունը արագ տեմպերով զարգանում է, Սաշիկն էլ դասվել է սրբերի շարքին:
    Վերջին խմբագրող՝ Hack: 03.04.2016, 18:42:

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ուրեմն՝ մածունը սև է: Ես կրթությունից ու գիտությունից գլուխ չեմ հանում: Մենք ունենք փայլուն գիտնականներ, մեր գիտությունը արագ տեմպերով զարգանում է, Սաշիկն էլ դասվել է սրբերի շարքին:
    Ո՞վ ա ասում, որ գիտությունը զարգանում ա: Փայլուն գիտնականներ, հա, ունենք, բայց Հայաստանում չեն: Իսկ էդ ամառային դպրոցի ամբողջ իմաստն էն ա, որ էրեխեքը փոքրուց սովորեն գիտությունն ինչ ա, ոչ թե գնան պլագիատով-բանով պաշտպանեն, հետո իրանց պրոֆեսոր զգան:

  18. #13
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ա. Երբեք չէի մտածել որ Մերգելյանը, Համբարձումյանը, Մարգարյանը, Ալիխանյան եղբայրները և այլոք պլագիատով են պրոֆեսոր դարձել: Ստույգ տեղեկություններ ունե՞ք այդ մասին:
    բ. Ռազմական ոլորտում անհնար է որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել առանց վերը նշված անձի կամ նման անձանց «դոբռո»-ի: Սա կապված է մեծ ֆինանսական հոսքերի հետ, մենք բնականաբար տուն-տունիկ չէինք պատրաստվում խաղալ: Հենց պոտենցիալ հովանավորները մեզ հետ կիսվեցին իրենց վախով՝ վստահություն չկար, որ ներդրումները ապօրինաբար չեն յուրացվի ոմն անհրավեր հյուրի կողմից: Միգուցե կրթական ոլորտին ձեռք չեն տալիս՝ տեղյակ չեմ:
    գ. Այն ամենը ինչ որ ես գրել եմ՝ օդում կրակոց չէ: Անձնական փորձ է, առանց որի եզրակացություն չարժի անել: Մենք փորձել ենք, չենք հուսահատվել, միգուցե մի օր էլ վերադառնանք այս թեմային: Ձեզ էլ հաջողություն եմ մաղթում սկսած գործում:

  19. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    ա. Երբեք չէի մտածել որ Մերգելյանը, Համբարձումյանը, Մարգարյանը, Ալիխանյան եղբայրները և այլոք պլագիատով են պրոֆեսոր դարձել: Ստույգ տեղեկություններ ունե՞ք այդ մասին:
    բ. Ռազմական ոլորտում անհնար է որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել առանց վերը նշված անձի կամ նման անձանց «դոբռո»-ի: Սա կապված է մեծ ֆինանսական հոսքերի հետ, մենք բնականաբար տուն-տունիկ չէինք պատրաստվում խաղալ: Հենց պոտենցիալ հովանավորները մեզ հետ կիսվեցին իրենց վախով՝ վստահություն չկար, որ ներդրումները ապօրինաբար չեն յուրացվի ոմն անհրավեր հյուրի կողմից: Միգուցե կրթական ոլորտին ձեռք չեն տալիս՝ տեղյակ չեմ:
    գ. Այն ամենը ինչ որ ես գրել եմ՝ օդում կրակոց չէ: Անձնական փորձ է, առանց որի եզրակացություն չարժի անել: Մենք փորձել ենք, չենք հուսահատվել, միգուցե մի օր էլ վերադառնանք այս թեմային: Ձեզ էլ հաջողություն եմ մաղթում սկսած գործում:
    ա. Ես նշված պրոֆեսորների մասին չեմ խոսում, այլ հիմիկվա «պրոֆեսորների», որոնք Սովետի ժամանակ են կրթություն ստացել: Իսկ համընդհանուր աղբանոցում միշտ էլ պայծառ դեմքեր լինում են:
    բ. Ախր ո՞վ ա ասում, որ մենք ուզում ենք ռազմական ոլորտում որևէ բան անել:
    գ. Ինձ համար պարզից էլ պարզ է, որ Հայաստանում որևէ բան անելիս որևէ պետական կառույցի հետ չարժե գործ ունենալ: Կա՛մ անել լրիվ ինքնուրույն, կա՛մ ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Գործն էլ դեռ չենք սկսել, ուղղակի գաղափարներ են:

  20. #15
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    համընդհանուր աղբանոցում միշտ էլ պայծառ դեմքեր լինում են:
    Հայաստանը 25 տարի առաջ «համընդհանուր աղբանոցից» դուրս է եկել, մտել Բոլոնյան յուղ ու մեղրի մեջ: Որտե՞ղ են պայծառ դեմքերը՝ չեմ տեսնում: Նրանք, ովքեր գաղթել են ու դարձել ինչ-որ երկրի գիտնական՝ արդեն հայ գիտնական չեն: Նրանք ծագումով հայ, բայց ռուսական, անգլիական կամ ֆրանսիական գիտնականներ են: Նույն հաջողությամբ Սուվորովին էլ կարելի է հայ ռազմական գործիչ համարել միայն այն պատճառով որ պապը հայ է: Կամ Ազնավուրին կարգել հայ գուսան Արամ Ասատրյանի պես:
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ո՞վ ա ասում, որ մենք ուզում ենք ռազմական ոլորտում որևէ բան անել:
    Մեր թիմն էր ուզում: Ամեն մարդ իր դարդերից է խոսում:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 94
    Վերջինը: 03.09.2012, 11:10
  2. Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել
    Հեղինակ՝ Բիձա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 675
    Վերջինը: 14.11.2010, 20:07
  3. Հայաստանի համար
    Հեղինակ՝ ladyARM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 14:48
  4. Կառավարման, որ ձևն է ընդունելի Հայաստանի համար?
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2010, 08:24
  5. Գրառումներ: 3
    Վերջինը: 09.09.2009, 22:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •