User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

    Հիշո՞ւմ եք, որ էս վերջերս ամուսնացա, երեխաներ ունեցա: Շատ անսպասելի մեծ աղջիկս էս տարի դառնում ա 6 տարեկան ու ստիպված եմ դպրոց ընտրել, քանի որ նախկինում ընդունված տանը մոտիկ դպրոցի (կամ ինչպես ես եմ ասում տեղի ծխական դպրոցի) տարբերակը՝ դպրոցների մակարդակի ընդհանուր անկման կամ էլ ծնողների բզիկների ավելացման պատճառով դառել ա մեր համար անցանկալի:

    Եղած «ոչ ծխական» դպրոցների մեջից կարծես թե մեր ընտրությունը կանգնել ա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (առավել հայտնի որպես Բլեյանի դպրոց) վրա:

    Նշված դպրոցը խիստ առանձնանում ա մյուսներից իր մասին տարածվող ծայրահեղ դրական ու բացասական կարծիքների բազմազանությամբ, դրա համար էլ որոշեցի բացել էս թեման, որ համ միքիչ ձեզ սեքսից շեղեմ, համ էլ կարծիքներ հավաքեմ դպրոցի մասին:

    Ասեմ, որ կրթամալիրն ունի մի քանի դպրոց՝ տարական դասարանների առումով սկզբունքային տարբերություններ չկան՝ այսինքը ծրագիրն ու մեթոդները լրիվ նույնն են, բայց մասնաշենքերը տարբեր են: Էսօր կնոջս հետ այցելեցին դպրոցներից մեկը, որը կոչվում է «պարտեզ դպրոց»:

    Ուրեմը առաջին տպավորությունս ստացա, երբ դեռ դպրոցի շենքն էի փնտրում: Մոտավոր գնացի մոտակայքում կայանեցի մեքենան, որ իջնենք ոտքով բակերի մեջ դպրոցը գտնենք, դեռ չէինք իջել մեքենայից, մեկ էլ դեմներովս մի ալեհեր մարդ հեծանիվով անցավ (դպրոցը Բանգլադեշում ա) ու էդ մարդը Աշոտ Բլեյանն էր` կրթահամալիրի տնօրենը

    Հաջորդ տպավորությունս ստացա երբ մտա դպրոցի բակ ու տեսա, որ մի 10 երեխա դասատուի հետ խոտերի մեջ նստած ինչ-որ բան են անում, հետո էդ երեխեքին տեսա մարդա իրա ներքնակը շալակած շենք մտնելիս, մեկի ձեռին էլ մի թաս կրծած խնձոր կար՝ տանում էին նապաստակներին տան

    Հետո հանդիպեցինք պարտեզ-դպրոցի տնորենին, ով նույնպես խիստ դրական տպավորություն թողեց, շրջեցինք դպրոցում: Մի խոսքով՝ ընդհանուր դրական էր ամեն ինչ:

    Առանձնահատկություններից մեկն էն ա, որ երեխեքը առաջին դասարանից սկսում են օգտագործել համակարգիչ ուսումնական նպատակով՝ տնայինները մեյլով են ստանում և այլը: Որոշ ծնողներ պնդում են, որ երեխաները գրել չեն սովորում, մյուսները դա հերքում են: Դա հերքեցին նաև դպրոցում:

    Ինչքան հասկացա դպրոցում երեխեքի համար սովորելու ահագին հնարավորություններ կան թե պարտադիր առարկաների թե լրացուցիչ խմբակների տեսքով՝ երգ, պար, դաշնամուր, լող, հեծանիվ, շախմատ, խեցեգործություն, սուսերամար և այդպես շարունակ:

    Դպրոցն ունի կայք, որն ի տարբերություն շատ այլ հաստատությունների կայքերի ձևական բնույթ չի կրում ու ակտիվ թարմացվում ա: Սա էլ կրթահամմալիրի կայքն է:

    Դե ասեք, ով ինչ գիտի, ինչ ա կարծում և այլը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.04.2016), Chuk (04.04.2016), GriFFin (03.04.2016), ivy (03.04.2016), Smokie (03.04.2016), Շինարար (03.04.2016), Ուլուանա (03.04.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •