User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

    Հիշո՞ւմ եք, որ էս վերջերս ամուսնացա, երեխաներ ունեցա: Շատ անսպասելի մեծ աղջիկս էս տարի դառնում ա 6 տարեկան ու ստիպված եմ դպրոց ընտրել, քանի որ նախկինում ընդունված տանը մոտիկ դպրոցի (կամ ինչպես ես եմ ասում տեղի ծխական դպրոցի) տարբերակը՝ դպրոցների մակարդակի ընդհանուր անկման կամ էլ ծնողների բզիկների ավելացման պատճառով դառել ա մեր համար անցանկալի:

    Եղած «ոչ ծխական» դպրոցների մեջից կարծես թե մեր ընտրությունը կանգնել ա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (առավել հայտնի որպես Բլեյանի դպրոց) վրա:

    Նշված դպրոցը խիստ առանձնանում ա մյուսներից իր մասին տարածվող ծայրահեղ դրական ու բացասական կարծիքների բազմազանությամբ, դրա համար էլ որոշեցի բացել էս թեման, որ համ միքիչ ձեզ սեքսից շեղեմ, համ էլ կարծիքներ հավաքեմ դպրոցի մասին:

    Ասեմ, որ կրթամալիրն ունի մի քանի դպրոց՝ տարական դասարանների առումով սկզբունքային տարբերություններ չկան՝ այսինքը ծրագիրն ու մեթոդները լրիվ նույնն են, բայց մասնաշենքերը տարբեր են: Էսօր կնոջս հետ այցելեցին դպրոցներից մեկը, որը կոչվում է «պարտեզ դպրոց»:

    Ուրեմը առաջին տպավորությունս ստացա, երբ դեռ դպրոցի շենքն էի փնտրում: Մոտավոր գնացի մոտակայքում կայանեցի մեքենան, որ իջնենք ոտքով բակերի մեջ դպրոցը գտնենք, դեռ չէինք իջել մեքենայից, մեկ էլ դեմներովս մի ալեհեր մարդ հեծանիվով անցավ (դպրոցը Բանգլադեշում ա) ու էդ մարդը Աշոտ Բլեյանն էր` կրթահամալիրի տնօրենը

    Հաջորդ տպավորությունս ստացա երբ մտա դպրոցի բակ ու տեսա, որ մի 10 երեխա դասատուի հետ խոտերի մեջ նստած ինչ-որ բան են անում, հետո էդ երեխեքին տեսա մարդա իրա ներքնակը շալակած շենք մտնելիս, մեկի ձեռին էլ մի թաս կրծած խնձոր կար՝ տանում էին նապաստակներին տան

    Հետո հանդիպեցինք պարտեզ-դպրոցի տնորենին, ով նույնպես խիստ դրական տպավորություն թողեց, շրջեցինք դպրոցում: Մի խոսքով՝ ընդհանուր դրական էր ամեն ինչ:

    Առանձնահատկություններից մեկն էն ա, որ երեխեքը առաջին դասարանից սկսում են օգտագործել համակարգիչ ուսումնական նպատակով՝ տնայինները մեյլով են ստանում և այլը: Որոշ ծնողներ պնդում են, որ երեխաները գրել չեն սովորում, մյուսները դա հերքում են: Դա հերքեցին նաև դպրոցում:

    Ինչքան հասկացա դպրոցում երեխեքի համար սովորելու ահագին հնարավորություններ կան թե պարտադիր առարկաների թե լրացուցիչ խմբակների տեսքով՝ երգ, պար, դաշնամուր, լող, հեծանիվ, շախմատ, խեցեգործություն, սուսերամար և այդպես շարունակ:

    Դպրոցն ունի կայք, որն ի տարբերություն շատ այլ հաստատությունների կայքերի ձևական բնույթ չի կրում ու ակտիվ թարմացվում ա: Սա էլ կրթահամմալիրի կայքն է:

    Դե ասեք, ով ինչ գիտի, ինչ ա կարծում և այլը:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.04.2016), Chuk (04.04.2016), GriFFin (03.04.2016), ivy (03.04.2016), Smokie (03.04.2016), Շինարար (03.04.2016), Ուլուանա (03.04.2016)

  3. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից կարդացի ստիպված եմ դպրոց ուղարկել

    Կներեք օֆտոպի համար, բայց ինձ ներելի է, վաղուց չեմ եղել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,437
    Mentioned
    40 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բագ, մենք արդեն մեր մեծերին ուղարկում ենք, բայց մյուս մասնաշենքը՝ Հիմնական դպրոց։ Շատ գոհ են։ Էն գրելու հետ կապված, ով ասում ա ձեռով չեն գրում, ասա խաբողը սերժ ա։

    Համ ձեռով են գրում, կամ կոմպով։ Կոմպով նաև սովորում են Paint-ով նկարել։ Արդեն տառերը վերջացրել են, սովորում են PowerPoint։ Տեքստը հավաքում են Word-ում։
    Սկզբում գրում են նկարչական տետրերի մեջ, ձեռագրին (վայելչագրությանը) ուշադրություն չեն դարձնում։

    Երկուշաբթի օրերը ավտոբուսներով տանում են լողի (մյուս մասնաշենքում ա՝ Բ4 թաղամաս)։
    Գները շատ լավն են, սնունդն էլ, երեխեքը նորմալ ուտում են։ Դասատուները շատ ուշադիր են ու միշտ կապի մեջ (հիմնական կապը մեյլով ա)։

    Բայց օրինակ էսօր որոշեցի, գնամ բողոքեմ իրանց շախմատի դասատուից։ Մի քիչ հետը մեյլով շփվեցի (փորձեցի շփվել) ու դժգոհ մնացի։ Սկի ինձ չի կարում հարձակման սահմանումը տա, չգիտեմ երեխեքին ոնց ա տալիս։ Պտի դիմեմ, որ փոխեն դրան։
    Էս էլ գրեցի, որ չասեք անթերի ա ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2016), ivy (03.04.2016), Ձայնալար (02.04.2016), Շինարար (03.04.2016)

  6. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, մենք արդեն մեր մեծերին ուղարկում ենք, բայց մյուս մասնաշենքը՝ Հիմնական դպրոց։ Շատ գոհ են։ Էն գրելու հետ կապված, ով ասում ա ձեռով չեն գրում, ասա խաբողը սերժ ա։

    Համ ձեռով են գրում, կամ կոմպով։ Կոմպով նաև սովորում են Paint-ով նկարել։ Արդեն տառերը վերջացրել են, սովորում են PowerPoint։ Տեքստը հավաքում են Word-ում։
    Սկզբում գրում են նկարչական տետրերի մեջ, ձեռագրին (վայելչագրությանը) ուշադրություն չեն դարձնում։

    Երկուշաբթի օրերը ավտոբուսներով տանում են լողի (մյուս մասնաշենքում ա՝ Բ4 թաղամաս)։
    Գները շատ լավն են, սնունդն էլ, երեխեքը նորմալ ուտում են։ Դասատուները շատ ուշադիր են ու միշտ կապի մեջ (հիմնական կապը մեյլով ա)։

    Բայց օրինակ էսօր որոշեցի, գնամ բողոքեմ իրանց շախմատի դասատուից։ Մի քիչ հետը մեյլով շփվեցի (փորձեցի շփվել) ու դժգոհ մնացի։ Սկի ինձ չի կարում հարձակման սահմանումը տա, չգիտեմ երեխեքին ոնց ա տալիս։ Պտի դիմեմ, որ փոխեն դրան։
    Էս էլ գրեցի, որ չասեք անթերի ա ։)
    Մերսի Արտ ջան, հիմանական թիրախս դու էիր ճիշտն ասած, ուղղակի ասի սենց փաբլիք հարցնեմ կարող ա ուրիշներին էլ պետք գա: Իսկ էդ մասնաշենքերի մեջ ի՞նչ տարբերություն: Օրինակ դուք ինչի՞ եք ընտրել հենց էդ մեկը:

  7. #5
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,434
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր Մաեստրոն ա էնտեղ աշխատում: Իմաց տամ թեմայի մասին, գա մի քիչ պատմի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (02.04.2016)

  9. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,741
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի Արտ ջան, հիմանական թիրախս դու էիր ճիշտն ասած, ուղղակի ասի սենց փաբլիք հարցնեմ կարող ա ուրիշներին էլ պետք գա: Իսկ էդ մասնաշենքերի մեջ ի՞նչ տարբերություն: Օրինակ դուք ինչի՞ եք ընտրել հենց էդ մեկը:
    Մենք ուսումնական տարվա կեսից գնացինք ու միայն այդ դպրոցում տեղ կար:
    Տարբերություն նշել չեմ կարող, բայց այս տարվա ԿՏԱԿ-ի արդյունքներով հաղթող դպրոցը հենց Կորյունենցն էր՝ Հիմնականը:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2016), Ձայնալար (02.04.2016)

  11. #7
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձայնալար ջան, լինելով էդ կրթահամալիրի նոյի թվի շրջանավարտ, կարող եմ ասել, որ հոյակապ կրթահամալիր էր։ Սպասի մի քիչ գովեմ, որ համոզեմ Մեզ ժամանակին Գերագույն Խորհրդից երեք պատգամավորներ էին դասավանդում․ Աշոտ Մանուչարյանը՝ դիցաբանություն, իսկ Աշոտ Բլեյանը՝ հասարակագիտություն, (ի դեպ հասարակագիտությունը որպես էդպիսին դեռ նոր էր ոտք գցում Հայաստան )մյուսին լավ չեմ հիշում Սովետը նոր էր քանդվել որ մենք սկսեցինք Մխիթարյան Միաբանության տպագրված հայոց պատմության դասագրքերով դաս անել։ Ու քանի որ դասագրքերը արևմտահայեր էին, արտասահմանից արևմտահայերենի մասնագետի էին հրավիրել, որ գլուխ հանեինք։ Դրա հետ մեկտեղ գրաբար էինք սովորում։ Շատ փախած դասերատուներ ենք ունեցել, ու շատ ոչ ստանդարտ դասացուցակներ։ Մեր դասատուներից շատերը իրանք էին իրենց դասագրքերը գրում ու հենց մեր դպրոցի տպարանում էլ տպագրում էին։ Հիշում եմ, որ մի տարի առանց թվանշանների էինք սովորում, երևի ամենալավ տարիներից էր։ Հիմա շատ չեմ հետևում, թե ինչ է կատարվում, բայց կարծում եմ, որ նման արմատներով դպրոցը դժվար թե շատ փոխված լինի։ Ու հա, Բլեյանը շատ հավես դեմքա, զգացվումա, որ մարդը իրա գործը շատ է սիրում ու հավեսով է անում

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2016), CactuSoul (04.04.2016), Cassiopeia (03.04.2016), GriFFin (03.04.2016), ivy (03.04.2016), Mr. Annoying (03.04.2016), Աթեիստ (03.04.2016), Ձայնալար (03.04.2016)

  13. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,857
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բագ նենց նկարագրեցիր, мне так в школу захотелось (в эту):

    Լուրջ եմ սսում, հօացա: Մեզ էսպիսի դպրոցներ հիմա շատ են պետք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (03.04.2016)

  15. #9
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,578
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս տարի քեռուս աղջիկն էլ է իր տղային դպրոց տանելու, ու ինքն էլ Մխիթար Սեբաստացին ընտրեց (պարտեզ-դպրոցը):
    Ես ինքս էլ միշտ հետաքրքրվում են, թե էտեղ ինչ դպրոցներ կան, ոնց են, ինչ են: Իմ կարծիքով, Սեբաստացին լավագույնն է, ու ոչ թե «քոռերի մեջ միաչքանի» տարբերակով, այլ իսկականից լավ դպրոց է:
    Ու եթե Հայաստանում ապրեի (կամ ապրեմ), Սոնյային հենց էդ դպրոցն էի տանելու:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2016), Աթեիստ (03.04.2016), Ձայնալար (03.04.2016)

  17. #10
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,608
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ իրենք մանկապարտեզ ունե՞ն։
    Տղայիս շուտով մանկապարտեզ ենք ուզում տանել, բայց էս պետական մանկապարտեզները հեչ սրտովս չեն։ Հենց մենակ էս հերթագրվել, տարիներով հերթի սպասելը հերիք ա որ չնայես էլ դրանց կողմը։

  18. #11
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,741
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իրենք մանկապարտեզ ունե՞ն։
    Տղայիս շուտով մանկապարտեզ ենք ուզում տանել, բայց էս պետական մանկապարտեզները հեչ սրտովս չեն։ Հենց մենակ էս հերթագրվել, տարիներով հերթի սպասելը հերիք ա որ չնայես էլ դրանց կողմը։
    Մեր աղջիկը հաճախում է իրենց մանկապարտեզը: Մենք գոհ ենք: Նախատեսված է 2-4 տարեկանների համար: 5 տարեկաններինը առանձին ծրագիր է և իրենց նորմալ դրսևորած երեխաները միանգամից հաճախում են երկրորդ դասարան:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2016), Արէա (03.04.2016), Մուշու (03.04.2016)

  20. #12
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,608
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր աղջիկը հաճախում է իրենց մանկապարտեզը: Մենք գոհ ենք: Նախատեսված է 2-4 տարեկանների համար: 5 տարեկաններինը առանձին ծրագիր է և իրենց նորմալ դրսևորած երեխաները միանգամից հաճախում են երկրորդ դասարան:
    Մանկապարտեզն է՞լ ա Մալաթիայում։ Ինչ-որ կոնտակտ ունե՞ք իրենց հետ կապվելու համար։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.04.2016)

  22. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայնալար ջան, լինելով էդ կրթահամալիրի նոյի թվի շրջանավարտ, կարող եմ ասել, որ հոյակապ կրթահամալիր էր։ Սպասի մի քիչ գովեմ, որ համոզեմ Մեզ ժամանակին Գերագույն Խորհրդից երեք պատգամավորներ էին դասավանդում․ Աշոտ Մանուչարյանը՝ դիցաբանություն, իսկ Աշոտ Բլեյանը՝ հասարակագիտություն, (ի դեպ հասարակագիտությունը որպես էդպիսին դեռ նոր էր ոտք գցում Հայաստան )մյուսին լավ չեմ հիշում Սովետը նոր էր քանդվել որ մենք սկսեցինք Մխիթարյան Միաբանության տպագրված հայոց պատմության դասագրքերով դաս անել։ Ու քանի որ դասագրքերը արևմտահայեր էին, արտասահմանից արևմտահայերենի մասնագետի էին հրավիրել, որ գլուխ հանեինք։ Դրա հետ մեկտեղ գրաբար էինք սովորում։ Շատ փախած դասերատուներ ենք ունեցել, ու շատ ոչ ստանդարտ դասացուցակներ։ Մեր դասատուներից շատերը իրանք էին իրենց դասագրքերը գրում ու հենց մեր դպրոցի տպարանում էլ տպագրում էին։ Հիշում եմ, որ մի տարի առանց թվանշանների էինք սովորում, երևի ամենալավ տարիներից էր։ Հիմա շատ չեմ հետևում, թե ինչ է կատարվում, բայց կարծում եմ, որ նման արմատներով դպրոցը դժվար թե շատ փոխված լինի։ Ու հա, Բլեյանը շատ հավես դեմքա, զգացվումա, որ մարդը իրա գործը շատ է սիրում ու հավեսով է անում
    Տեսիլք ջան, շնորհակալություն ինֆոյի համար: Էդ ամենի հետ ինձ մի բան ա անհանգստացնում՝ իսկ առարկաների սովորելու խորությունը լրջությունը բավարա՞ր է: Հարցս երևի լավ չձևակերպեցի՝ ենթադրենք աղջկաս 7-րդ դասրանաում տանում եմ «քվանտ», որ բնագիտական ուղղությամբ խորանա, կարո՞ղ ա պարզվի, որ էդ հավես մթնոլորտի, առանց գնահատական էքսպերիմենտների և այլնի արդյունքում ինքը մյուս 7-րդ դասարանցիներից զգալի հետ ա՝ օրինակ մաթեմատիկայից:

    Բնականաբար ակնկալում եմ, որ քո ժամանակ տեսածի հիման վրա լինի պատասխանդ՝ հիմա կարող ա միքիչ փոխված լինի ամեն ինչ:

  23. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբի Վոլտերան ա Մխիթար Սեբաստացին ավարտել բոլորովին վերջերս: Կարելի ա իրանից էլ հարցնել:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.04.2016), Ձայնալար (03.04.2016)

  25. #15
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսիլք ջան, շնորհակալություն ինֆոյի համար: Էդ ամենի հետ ինձ մի բան ա անհանգստացնում՝ իսկ առարկաների սովորելու խորությունը լրջությունը բավարա՞ր է: Հարցս երևի լավ չձևակերպեցի՝ ենթադրենք աղջկաս 7-րդ դասրանաում տանում եմ «քվանտ», որ բնագիտական ուղղությամբ խորանա, կարո՞ղ ա պարզվի, որ էդ հավես մթնոլորտի, առանց գնահատական էքսպերիմենտների և այլնի արդյունքում ինքը մյուս 7-րդ դասարանցիներից զգալի հետ ա՝ օրինակ մաթեմատիկայից:

    Բնականաբար ակնկալում եմ, որ քո ժամանակ տեսածի հիման վրա լինի պատասխանդ՝ հիմա կարող ա միքիչ փոխված լինի ամեն ինչ:
    Ձայնալար ջան, առարկաների սովորելու խորության պահով կարող եմ ասել, որ կոնկրետ Սեբաստացու աշակերտները, որոնք չէին կարողանում Գիմնազիայի (մայր դպրոցը ավարտելուց հետո, հնարավորություն կար ուսումը շարունակել Գիմազիա,Արհետստագործական ուսումնարան, Օրիորդաց վարժարան և այլ բաժիններում) բնագիտական բաժին ընդունվել, հանգիստ գնում քվանտ էին ընդունվում, համենայն դեպս դեռ իմ ժամանակներում, որը կարծում եմ խոսում է բարձր ստանդարտների մասին։ Ի դեպ եթե իրոք հետաքրքրված ես, կրթահամալիրի կայքում լիքը հոդվածներ կան տարբեր ուսուցիչների կողմից գրված, թե իրենք ինչպես են դասավանդում, ու ինչպես են իրենց դասավանդման ձևերը նպաստում գիտելիքի ավելի լավ մատուցմանը, մարսմանը և այլն։ Ու նաև կրթահամալիրում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ են անցկացնում, որը վկայում է էն մասին, որ իրենք ահագին լուրջ կրթական համակարգ են

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.04.2016), Ձայնալար (03.04.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •