User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սեռաքաղց

  1. #1
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեռաքաղց

    Ողջույն:
    Քանի որ սեռական բաժինը վերջերս բավականին ակտիվացել է (գարնանային սրացո՞ւմ է), առաջարկում եմ խոսել սեռաքաղցի մասին:
    Բոլորս երևի թե գեթ մեկ անգամ գործածել ենք «անբավարարված կին» կամ «անբավարարված տղամարդ» արտահայտությունը, որը կոչված է բնութագրել խոսակցի նյարդային, անհավասարակշիռ, դյուրաբորբոք վարքը: Ոմանք կարողանում են իրենց սեռական էներգիայի ավելցուկը ճիշտ ուղով «սպառել» կամ մոռացության տալ կողմնակի զբաղմունքի միջոցով՝ աշխատանքային պլանը գերակատարելով, զանազան հոբբիներով և այլն, սակայն կա մարդկանց բավականին լայն զանգված, որն այդ էներգիան չարության, զայրույթի, «չուզողության» տեսքով թափում է սրա-նրա գլխին:
    Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Հանդիպե՞լ եք արդյոք նման մարդկանց և ի՞նչ հետևանքներ են ունեցել նման հանդիպումները:

  2. #2
    Լիարժեք անդամ Glen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2016
    Հասցե
    Los Angeles, CA
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանդիպե՞լ եք արդյոք նման մարդկանց և ի՞նչ հետևանքներ են ունեցել նման հանդիպումները:
    Ողջույն,

    Ես չեմ հանդիպել, իմ վրա հույս չդնեք ))

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.04.2016)

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած, ես չեմ հավատում, թե սեռաքաղցը բնավորության նման փոփոխություններ ա առաջացնում: Գիտեմ, որ հաճախ կոշտ ու կոպիտ, չամուսնացած կանանց մասին են ասում, որ սեքսի պակասից են էդպիսին: Բայց էդ կոշտությունն ուրիշ բաներով կարա պայմանավորված լինի: Կարող ա ուղղակի բնավորության գիծ ա, էդպես էլ չեն գտնում էնպիսի տղամարդու, որը համակերպվում ա էդ գծերի հետ: Կարող ա ուղղակի իրենք են ընտրել անձնական կյանք չունենալ, իսկ կանանց համար, ցավոք սրտի, էդ կոշտությունը համարյա անհրաժեշտ պայման ա լավ կարիերա անելու համար:

    Այ մենակ էս ակումբի սեքսի մասին գրառումներում ես մեկ-մեկ նկատում ոմանց սեռաքաղցը

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (01.04.2016), Նիկեա (29.11.2016), Շինարար (01.04.2016)

  6. #4
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ ես կյանքում հանդիպել եմ կանանց, ովքեր մինչ ամուսնությունը եղել են կոպիտ ու դյուրաբորբոք, իսկ հաջող ամուսնությունից հետո մի տեսակ «հանգստացել» են: Հանդիպել եմ նաև տղամարդկանց նման խնդիրներով:

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ես կյանքում հանդիպել եմ կանանց, ովքեր մինչ ամուսնությունը եղել են կոպիտ ու դյուրաբորբոք, իսկ հաջող ամուսնությունից հետո մի տեսակ «հանգստացել» են: Հանդիպել եմ նաև տղամարդկանց նման խնդիրներով:
    Պարտադիր չի պատճառը սեքսը լինի: Հազար ու մի գործոն կա: Նախ մարդիկ մեծանում, հասունանում են: Մեկը ես տասը տարի առաջ լրիվ ուրիշ մարդ էի, ակումբցիները վկա: Երկրորդ, կողքին սիրած մարդ ունենալը փոխում ա մարդուն ոչ թե որովհետև սեքս ա անում պարբերաբար, այլ որովհետև էդ կողքի մարդն օգնում ա, որ իրա ամենադրական ու լավագույն կողմերը դրսևորվեն:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.11.2016), Quyr Qery (01.12.2016), Աթեիստ (01.04.2016), Արշակ (01.12.2016), Նաիրուհի (01.04.2016), Ուլուանա (01.04.2016)

  9. #6
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ մարդիկ մեծանում, հասունանում են:
    Խոսքս երիտասարդների մասին չէ, այլ արդեն հասուն մարդկանց մասին. ասենք՝ 40-45 անց, երբ օրգանիզմը թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես ամբողջովին ձևավորված է:
    Երիտասարդների մոտ կա հասունացման փուլ, հորմոնային ակտիվություն և այլն: Այս ամենը պարզ է ու հասկանալի:

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքս երիտասարդների մասին չէ, այլ արդեն հասուն մարդկանց մասին. ասենք՝ 40-45 անց, երբ օրգանիզմը թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես ամբողջովին ձևավորված է:
    Երիտասարդների մոտ պարզ է՝ կա հասունացման փուլ, հորմոնային ակտիվություն և այլն: Այս ամենը հասկանալի է:
    Մարդիկ ամբողջ կյանքում են հասունանում ու միշտ հասունանալու տեղ ունեն

  11. #8
    Լիարժեք անդամ Hack-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2006
    Հասցե
    Մոսկվա
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի խոսքով՝ նման խնդիր չկա, բայց «անբավարարված կին» / «անբավարարված տղամարդ» արտահայտությունը գոյություն ունի: Կամ խնդիրը այնքան համատարած է, որ ոչ ոք չի ցանկանում դրա մասին խոսել:

  12. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով՝ նման խնդիր չկա, բայց «անբավարարված կին» / «անբավարարված տղամարդ» արտահայտությունը գոյություն ունի: Կամ խնդիրը այնքան համատարած է, որ ոչ ոք չի ցանկանում դրա մասին խոսել:
    Նաղդ կա ․․․

    Ոնց որ ռուսներն են ասում ․․․․․ лучше переёб чем недоёб

    Չեմ կարա գիտականորեն բացատրեմ թե էտ ինչ հորմոններ են, որ էս կողմն էն կողմ են լինում, բայց որ սեքսի բացակայությունը կամ խիստ պակասը կարա խառը հոգեկան վիճակներ առաջացնի, ներառյալ որոշակի ագրեսիան, էտ նաղդ ա։ Պրիտոմ, ինձ թվում ա կանանց մոտ ավելի արտահայտված։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 01.04.2016, 14:35:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hack (01.04.2016), Զաքար (01.04.2016)

  14. #10
    Լիարժեք անդամ Glen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2016
    Հասցե
    Los Angeles, CA
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաղդ կա ․․․

    Ոնց որ ռուսներն են ասում ․․․․․ лучше переёб чем недоёб

    Չեմ կարա գիտականորեն բացատրեմ թե էտ ինչ հորմոններ են, որ էս կողմն էն կողմ են լինում, բայց որ սեքսի բացակայությունը կամ խիստ պակասը կարա խառը հոգեկան վիճակներ առաջացնի, ներառյալ որոշակի ագրեսիան, էտ նաղդ ա։ Պրիտոմ, ինձ թվում ա կանանց մոտ ավելի արտահայտված։
    Տենց որ վերցնես, ուրեմն բանակում բոլորը պետք ա կափարիչները թռած ման գան ու ինչքան սիրուն ծառ կամ շուն տենան՝ վազեն էդ կողմ։

  15. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն:
    Քանի որ սեռական բաժինը վերջերս բավականին ակտիվացել է (գարնանային սրացո՞ւմ է), առաջարկում եմ խոսել սեռաքաղցի մասին:
    Բոլորս երևի թե գեթ մեկ անգամ գործածել ենք «անբավարարված կին» կամ «անբավարարված տղամարդ» արտահայտությունը, որը կոչված է բնութագրել խոսակցի նյարդային, անհավասարակշիռ, դյուրաբորբոք վարքը: Ոմանք կարողանում են իրենց սեռական էներգիայի ավելցուկը ճիշտ ուղով «սպառել» կամ մոռացության տալ կողմնակի զբաղմունքի միջոցով՝ աշխատանքային պլանը գերակատարելով, զանազան հոբբիներով և այլն, սակայն կա մարդկանց բավականին լայն զանգված, որն այդ էներգիան չարության, զայրույթի, «չուզողության» տեսքով թափում է սրա-նրա գլխին:
    Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Հանդիպե՞լ եք արդյոք նման մարդկանց և ի՞նչ հետևանքներ են ունեցել նման հանդիպումները:
    Երևույթը գոյություն ունի, կարծում եմ, բայց նաև հակված եմ մտածելու, որ սեռական կյանքի դերն էդ առումով մի փոքր չափազանցված է։ Կա կարծիք, որ, օրինակ, ստեղծագործական աշխատանքով զբաղվելն ահագին օգնում է էդ էներգիան սպառելուն, այսինքն՝ ասածդ էդ ճիշտ ուղղորդման օրինակ է։ Կարծում եմ՝ էլի կան գործունեության ձևեր, որոնք կարող են զգալիորեն օգնել էդ հարցում։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաղդ կա ․․․

    Ոնց որ ռուսներն են ասում ․․․․․ лучше переёб чем недоёб

    Չեմ կարա գիտականորեն բացատրեմ թե էտ ինչ հորմոններ են, որ էս կողմն էն կողմ են լինում, բայց որ սեքսի բացակայությունը կամ խիստ պակասը կարա խառը հոգեկան վիճակներ առաջացնի, ներառյալ որոշակի ագրեսիան, էտ նաղդ ա։ Պրիտոմ, ինձ թվում ա կանանց մոտ ավելի արտահայտված։
    Կանանց դեպքում մի ուրիշ գործոն էլ կա, որ, կարծում եմ, մեծ դեր ունի էդ ագրեսիվ ու կատաղած պահվածքում, որն ընդունված է բնորոշել որպես չբավարարվածություն. չբավարարվածությունն իսկապես շատ ակնհայտ կերպով երևում է կանանց դեպքում, ուղղակի ես տարբեր կանանց փորձից համոզվել եմ, որ դրա պատճառն ավելի շատ սիրո բացակայությունն է, քան սեքսի. սիրված, գնահատված չլինելը, մենակությունը, հատկապես որոշակի տարիքից հետո զուգընկեր չունենալը կամ անընդհատ անհաջող հարաբերություններ ունենալը, մի խոսքով՝ որպես կին՝ հոգեպես ու էմոցիոնալ առումով բավարարված չլինելն, ըստ իս, շատ ավելի լուրջ պատճառ է էդպիսին դառնալու համար, քան հենց սեքսը։ Շատ աղջիկներ թեկուզ դեռևս առանց սեքսի, երբ որպես կին արժանանում են ուշադրության, սիրո ու գնահատանքի, զգալիորեն փոխվում են, մեղմանում, հանգստանում։ Իհարկե, նույն երևույթը տղամարդկանց դեպքում էլ է ինչ–որ չափով առկա, բայց հաստատ ոչ էն աստիճանի, ինչ կանանց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

    Մի խոսքով՝ կոնկրետ կանանց դեպքում, սիրաքաղցն, իմ կարծիքով, ավելի լուրջ խնդիր է, քան սեռաքաղցը։ Բացառություններ, իհարկե, կլինեն, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, էդպես է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.04.2016, 18:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2016), Hack (02.04.2016), Lion (02.04.2016), Quyr Qery (01.09.2016), Նաիրուհի (01.04.2016), Նիկեա (29.11.2016), Ռուֆուս (01.04.2016), Տրիբուն (01.04.2016)

  17. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մոտ նենց տպավորություն ա, որ էդ սեռաքաղցը իմ մոտ միշտ եղել ա, կա ու չեմ պատկերացնում, որ մի օր չի լինի (սեռական ակտից հետո, մոտ 1 ժամ սեռաքաղց չի լինում, էդ էն միակ ժամանակահատվածն ա, երբ ես կարող եմ հակառակ սեռի հետ, առանց հետին մտքերի, մաքուր, զուլալ, իսկակակն ընկերություն անել. մնացած ժամանակ կներեք, բայց...): Ավելին, ինձ թվում ա, որ բոլորի մոտ էլ դա կա, ուղղակի մարդիկ փորձում են դա թաքցնել, մթոմ դա իրենց չի հետաքրքրում, իրենք հեչ էլ "խուժան" չեն: Մեկ մեկ մտածում եմ, տենաս, որ էդ ակտը բարևելու պես հասարակ բան լիներ, ու մարդիկ էլ տկլոր ֆռֆռաին, կարո՞ղա մարդը էլ չքաղցեր ու սկսեր ուրիշ բաների նկատմամբ նույն ձև "տառապել" (ասենք ուտելու): Բայց երևի կյանքը անհետաքրքիր կլիներ առանց տարբեր "քաղցերի":
    Չէ, չմտածեք, թե ես կնոջս հետ խնդիրներ ունեմ, ամեն ինչ օքեյ ա. բայց մեկ-մեկ մի քանի հատ կին ունենալու մտքեր են առաջանում, բայց շեղում եմ ինձ, գիտակցում եմ, որ էդքանին դեռ պահել ա պետք, որ կարողա մնացած հետաքրքրությունների համար էլ ժամանակ չմնա, իսկ կյանքում էնքան հետաքրքիր զբաղմունքներ կան, որ եթե ես ամբողջ ժամանակը սեռաքաղցիս նվիրեմ, ահագին բան կզոհաբերեմ: Բայց պետք չի

    Հ.Գ. Կներեք. միամիտ պայթեցի:
    Կարճ
    Կոնկրետ

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2016), Chuk (29.11.2016), LisBeth (29.11.2016), Mr. Annoying (29.11.2016), _Հրաչ_ (29.11.2016), Աթեիստ (29.11.2016), Գաղթական (29.11.2016), Հայկօ (29.11.2016), Ձայնալար (11.01.2018), Մուշու (29.11.2016), Նաիրուհի (30.11.2016), Նիկեա (29.11.2016), Տրիբուն (29.11.2016)

  19. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի հատ հին խոսք կա։
    "Плох тот солдат, который не хочет".
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.11.2016), Lion (29.11.2016), Quyr Qery (01.12.2016), Անվերնագիր (29.11.2016), Հայկօ (29.11.2016), Մուշու (29.11.2016)

  21. #14
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ նենց տպավորություն ա, որ էդ սեռաքաղցը իմ մոտ միշտ եղել ա, կա ու չեմ պատկերացնում, որ մի օր չի լինի (սեռական ակտից հետո, մոտ 1 ժամ սեռաքաղց չի լինում, էդ էն միակ ժամանակահատվածն ա, երբ ես կարող եմ հակառակ սեռի հետ, առանց հետին մտքերի, մաքուր, զուլալ, իսկակակն ընկերություն անել. մնացած ժամանակ կներեք, բայց...): Ավելին, ինձ թվում ա, որ բոլորի մոտ էլ դա կա, ուղղակի մարդիկ փորձում են դա թաքցնել, մթոմ դա իրենց չի հետաքրքրում, իրենք հեչ էլ "խուժան" չեն: Մեկ մեկ մտածում եմ, տենաս, որ էդ ակտը բարևելու պես հասարակ բան լիներ, ու մարդիկ էլ տկլոր ֆռֆռաին, կարո՞ղա մարդը էլ չքաղցեր ու սկսեր ուրիշ բաների նկատմամբ նույն ձև "տառապել" (ասենք ուտելու): Բայց երևի կյանքը անհետաքրքիր կլիներ առանց տարբեր "քաղցերի":
    Չէ, չմտածեք, թե ես կնոջս հետ խնդիրներ ունեմ, ամեն ինչ օքեյ ա. բայց մեկ-մեկ մի քանի հատ կին ունենալու մտքեր են առաջանում, բայց շեղում եմ ինձ, գիտակցում եմ, որ էդքանին դեռ պահել ա պետք, որ կարողա մնացած հետաքրքրությունների համար էլ ժամանակ չմնա, իսկ կյանքում էնքան հետաքրքիր զբաղմունքներ կան, որ եթե ես ամբողջ ժամանակը սեռաքաղցիս նվիրեմ, ահագին բան կզոհաբերեմ: Բայց պետք չի

    Հ.Գ. Կներեք. միամիտ պայթեցի:
    Վարդ, որ ես աղջիկ լինեի, էս գրածդ կարդալուց հետո, ամեն անգամ հենց էդ մի ժամը լրանար քեզ «կկերակրեի» որ քաղցդ անցներ։
    Հ.Գ. Վարդ քեզ ոնց եմ սիրու՜մ։
    Հ.Հ.Գ. առաջարկ չեմ անում, որ առաջարկելու լինեի փմ կգրեի

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.11.2016), Մուշու (30.11.2016)

  23. #15
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդ, որ ես աղջիկ լինեի, էս գրածդ կարդալուց հետո, ամեն անգամ հենց էդ մի ժամը լրանար քեզ «կկերակրեի» որ քաղցդ անցներ։
    Հ.Գ. Վարդ քեզ ոնց եմ սիրու՜մ։
    Հ.Հ.Գ. առաջարկ չեմ անում, որ առաջարկելու լինեի փմ կգրեի
    Որ ստեղ սենց ես գրել, բա pm ինչ ես գրել
    The cake is a lie.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •