User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սեռաքաղց

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hack-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն:
    Քանի որ սեռական բաժինը վերջերս բավականին ակտիվացել է (գարնանային սրացո՞ւմ է), առաջարկում եմ խոսել սեռաքաղցի մասին:
    Բոլորս երևի թե գեթ մեկ անգամ գործածել ենք «անբավարարված կին» կամ «անբավարարված տղամարդ» արտահայտությունը, որը կոչված է բնութագրել խոսակցի նյարդային, անհավասարակշիռ, դյուրաբորբոք վարքը: Ոմանք կարողանում են իրենց սեռական էներգիայի ավելցուկը ճիշտ ուղով «սպառել» կամ մոռացության տալ կողմնակի զբաղմունքի միջոցով՝ աշխատանքային պլանը գերակատարելով, զանազան հոբբիներով և այլն, սակայն կա մարդկանց բավականին լայն զանգված, որն այդ էներգիան չարության, զայրույթի, «չուզողության» տեսքով թափում է սրա-նրա գլխին:
    Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Հանդիպե՞լ եք արդյոք նման մարդկանց և ի՞նչ հետևանքներ են ունեցել նման հանդիպումները:
    Երևույթը գոյություն ունի, կարծում եմ, բայց նաև հակված եմ մտածելու, որ սեռական կյանքի դերն էդ առումով մի փոքր չափազանցված է։ Կա կարծիք, որ, օրինակ, ստեղծագործական աշխատանքով զբաղվելն ահագին օգնում է էդ էներգիան սպառելուն, այսինքն՝ ասածդ էդ ճիշտ ուղղորդման օրինակ է։ Կարծում եմ՝ էլի կան գործունեության ձևեր, որոնք կարող են զգալիորեն օգնել էդ հարցում։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաղդ կա ․․․

    Ոնց որ ռուսներն են ասում ․․․․․ лучше переёб чем недоёб

    Չեմ կարա գիտականորեն բացատրեմ թե էտ ինչ հորմոններ են, որ էս կողմն էն կողմ են լինում, բայց որ սեքսի բացակայությունը կամ խիստ պակասը կարա խառը հոգեկան վիճակներ առաջացնի, ներառյալ որոշակի ագրեսիան, էտ նաղդ ա։ Պրիտոմ, ինձ թվում ա կանանց մոտ ավելի արտահայտված։
    Կանանց դեպքում մի ուրիշ գործոն էլ կա, որ, կարծում եմ, մեծ դեր ունի էդ ագրեսիվ ու կատաղած պահվածքում, որն ընդունված է բնորոշել որպես չբավարարվածություն. չբավարարվածությունն իսկապես շատ ակնհայտ կերպով երևում է կանանց դեպքում, ուղղակի ես տարբեր կանանց փորձից համոզվել եմ, որ դրա պատճառն ավելի շատ սիրո բացակայությունն է, քան սեքսի. սիրված, գնահատված չլինելը, մենակությունը, հատկապես որոշակի տարիքից հետո զուգընկեր չունենալը կամ անընդհատ անհաջող հարաբերություններ ունենալը, մի խոսքով՝ որպես կին՝ հոգեպես ու էմոցիոնալ առումով բավարարված չլինելն, ըստ իս, շատ ավելի լուրջ պատճառ է էդպիսին դառնալու համար, քան հենց սեքսը։ Շատ աղջիկներ թեկուզ դեռևս առանց սեքսի, երբ որպես կին արժանանում են ուշադրության, սիրո ու գնահատանքի, զգալիորեն փոխվում են, մեղմանում, հանգստանում։ Իհարկե, նույն երևույթը տղամարդկանց դեպքում էլ է ինչ–որ չափով առկա, բայց հաստատ ոչ էն աստիճանի, ինչ կանանց՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

    Մի խոսքով՝ կոնկրետ կանանց դեպքում, սիրաքաղցն, իմ կարծիքով, ավելի լուրջ խնդիր է, քան սեռաքաղցը։ Բացառություններ, իհարկե, կլինեն, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, էդպես է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.04.2016, 18:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.04.2016), Hack (02.04.2016), Lion (02.04.2016), Quyr Qery (01.09.2016), Նաիրուհի (01.04.2016), Նիկեա (29.11.2016), Ռուֆուս (01.04.2016), Տրիբուն (01.04.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •