Ողջույն:
Քանի որ սեռական բաժինը վերջերս բավականին ակտիվացել է (գարնանային սրացո՞ւմ է), առաջարկում եմ խոսել սեռաքաղցի մասին:
Բոլորս երևի թե գեթ մեկ անգամ գործածել ենք «անբավարարված կին» կամ «անբավարարված տղամարդ» արտահայտությունը, որը կոչված է բնութագրել խոսակցի նյարդային, անհավասարակշիռ, դյուրաբորբոք վարքը: Ոմանք կարողանում են իրենց սեռական էներգիայի ավելցուկը ճիշտ ուղով «սպառել» կամ մոռացության տալ կողմնակի զբաղմունքի միջոցով՝ աշխատանքային պլանը գերակատարելով, զանազան հոբբիներով և այլն, սակայն կա մարդկանց բավականին լայն զանգված, որն այդ էներգիան չարության, զայրույթի, «չուզողության» տեսքով թափում է սրա-նրա գլխին:
Ի՞նչ կարծիքի եք սրա մասին: Հանդիպե՞լ եք արդյոք նման մարդկանց և ի՞նչ հետևանքներ են ունեցել նման հանդիպումները: