User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը

  1. #1
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը

    Վերջին ժամանակներում իմունիտետս լավ թույլ ա. անընդհատ հիվանդանում եմ, առողջական թեթև խնդիրներ հաղթահարել չի ստացվում: Նենց ա, որ ապրելակերպս մեղմ ասած առողջ չի, քիչ եմ քնում, սպորտով չեմ զբաղվում, անընդհատ լարված եմ ու սթրեսների մեջ:
    Մի քանի կոնկրետ խորհուրդ եմ ուզում իմանալ: Նախ, ի՞նչ սպորտով կարելի ա զբաղվել ու ի՞նչ հաճախականությամբ, որ առողջության վրա լավ անդրադառնա: (Տարբերակներիս մեջ ունեմ մարզասրահ գնալ, թեթև ատլետիկայով կամ յոգայով զբաղվել, իսկ լող չեմ ուզում: )
    Մեկ էլ ընդհանուր սննդի առումով ա խորհուրդ պետք: Ո՞նց կարելի ա նորմալ սնվել, եթե ամբողջ օրը դրսներում ես ու համարյա ազատ ժամանակ չկա: Սա մի քիչ հիպոտեթիկ հարց ա:

    Մի խոսքով, եկեք էստեղ քննարկենք էն ապրելակերպը, որը նպաստում ա բարձր իմունիտետ ունենալուն ու առողջ լինելուն:


  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (31.03.2016), GriFFin (05.04.2016), John (31.03.2016), Rammstein (31.03.2016), Զաքար (31.03.2016), Նաիրուհի (31.03.2016), Ուլուանա (01.04.2016), Վիշապ (01.04.2016), Տրիբուն (31.03.2016)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես ամբողջ օրը դրսերում լինող մարդ, մի քիչ իմ փորձով կիսվեմ, հատկապես որ իմունիտետս ոնց որ թե լավ վիճակում է:
    Նախ միշտ կարելի է հետը ուտելիք վերցնել, կամ գոնե առողջ «սնեքս»: Ես ամեն օր հետս մի տուփիկով կտրտած միրգ ու բանջարեղեն եմ վերցնում: Չնայած մեր ճաշարանում էլ միշտ լիքը թարմ բանջարեղեն կա: Բայց հետը վիտամիններով լի, առողջ ուտելիք ունենալը ահագին պրակտիկ բան է։
    Իհարկե սովորելու վրա է: Կարող է սկզբում ալարես, բայց որ քեզ սովորեցնես, հետո արդեն մեխանիկորեն կստացվի: Ես դեռ քնելուց առաջ եմ տուփիկս պատրաստում, դնում սառնարանը, որ առավոտյան ժամանակ չծախսեմ:
    Ցանկության դեպքում դրսում էլ կարելի է ահագին առողջ սնվել. ասենք թարմ սալաթ առնել մի կտոր պիցայի տեղը։
    Այսինքն՝ դրսում լինելը խնդիր չի, կարելի է էդ պայմաններում էլ լրիվ առողջ սնվել:

    Իսկ սպորտի հարցում կարելի է ուղղակի սկսել վազելուց։ Էս անգամ Երևանում էլ եմ արդեն նկատեցում վազող մարդիկ: Իրիկունները դուրս արի մի կես ժամ - մի ժամ վազիր։ Շատ առողջարար է, հետն էլ անվճար Մարզադահլիճն էլ է իհարկե լավ բան, փորձիր:

    Ու դե չգիտեմ դու ոնց, բայց ծխելն ու ալկոհոլի օգտագործումն էլ է վատ ազդում իմունիտետի վրա: Ես ընդհանրապես ոչ մի գրամ ալկոհոլ չեմ օգտագործում, անգամ դեպքից դեպք: Դե ծխելն էլ Հայաստանից գնալուց հետո թողեցի: Սնունդն էլ՝ մենակ առողջ: Հայաստանում ահագին հաճախ էի հիվանդանում, թույլ էի: Իսկ հիմա ավելի առողջ եմ ինձ զգում, քան քսան տարեկանում էի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.03.2016, 14:25:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2016), Cassiopeia (31.03.2016), impression (01.04.2016), John (31.03.2016), Ruby Rue (01.04.2016), Նաիրուհի (31.03.2016), Ուլուանա (01.04.2016), Վիշապ (01.04.2016), Տրիբուն (31.03.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբ, շատ կարևոր ա քնելը: Ոչ մի բան քնի հաշվին մի արա: Գտի քո նորմալ տևողությունը (պիտի որ 7-9 ժամ լինի) ու էդքան քնի: Մեկ էլ աշխատի անպայման սպիտակուցներով հարուստ սնունդ ուտել: Իմունիտետը սպիտակուց ա: Եթե սպիտակուց բավարար չափով չես ստանում, բնականաբար օրգանիզմդ բավարար չափով իմունիտետային սպիտակուցներ (հակամարմիններ) չի սինթեզում: Եթե բուսակեր չես, միսը խնդիրը կլուծի: Եթե բուսակեր ես, ձու ու կաթնամթերք անպայման ներառի ռացիոնումդ:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2016), CactuSoul (31.03.2016), Cassiopeia (31.03.2016), Rammstein (31.03.2016), Ruby Rue (01.04.2016), Նաիրուհի (31.03.2016), Ուլուանա (01.04.2016), Վիշապ (01.04.2016), Տրիբուն (31.03.2016)

  7. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ասենք ռեգուլյար վիտամիններ ընդունելու մասին ի՞նչ կասեք։

    Ես շուտ-շուտ չեմ հիվանդանում, իմունիտետս ոնց որ տեղն ա, բայց սկսել եմ շուտ հոգնել։ Տարին մի երկու անգամ վիտամինների կուրս եմ ընդունում։ Բայց մի օր ասեցին որ երիկամներիս հերը կարող ա անիծեմ տենց։ Ճի՞շտ ա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 31.03.2016, 15:04:

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ասենք ռեգուլյար վիտամիններ ընդունելու մասին ի՞նչ կասեք։

    Ես շուտ-շու չեմ հիվանդանում, իմունիտետս ոնց որ տեղն ա, բայց սկսել եմ շուտ հոգնել։ Տարին մի երկու անգամ վիտամինների կուրս եմ ընդունում։ Բայց մի օր ասեցին որ երիկամներիս հերը կարող ա անիծեմ տենց։ Ճի՞շտ ա։
    Երիկամների հերն անիծելը չափազանցված ա, բայց էդ վիտամինային կուրսերը լրիվ անիմաստ են, եթե հետազոտությամբ հաստատված կոնկրետ վիտամինի դեֆիցիտ չունես: Առողջ սնվելը հերիք ա:
    Ես վիտամին D եմ խմում, բայց դե էդ մութ ու ցուրտ երկրների պրոբլեմն ա: Ստեղ սաղ խմում են: Մինչև ամառ խմելու եմ:

  9. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երիկամների հերն անիծելը չափազանցված ա, բայց էդ վիտամինային կուրսերը լրիվ անիմաստ են, եթե հետազոտությամբ հաստատված կոնկրետ վիտամինի դեֆիցիտ չունես: Առողջ սնվելը հերիք ա:
    Ես վիտամին D եմ խմում, բայց դե էդ մութ ու ցուրտ երկրների պրոբլեմն ա: Ստեղ սաղ խմում են: Մինչև ամառ խմելու եմ:
    Հաստատված ոչ մի բանի պակաս չունեմ, բայց էն վիտամին կոմպլեքսներից եմ խմում, որ ամեն ինչ կա գումարած միներալներ։

  10. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ասենք ռեգուլյար վիտամիններ ընդունելու մասին ի՞նչ կասեք։

    Ես շուտ-շուտ չեմ հիվանդանում, իմունիտետս ոնց որ տեղն ա, բայց սկսել եմ շուտ հոգնել։ Տարին մի երկու անգամ վիտամինների կուրս եմ ընդունում։ Բայց մի օր ասեցին որ երիկամներիս հերը կարող ա անիծեմ տենց։ Ճի՞շտ ա։
    Ժամանակին ես էլ էի հրապուրվել մուլտիվիտամիններով, բայց ինձ թվում է դրանց մեծամասնությունը սերտիֆիկացված/ստուգված չեն ու չգիտես բաղադրությունը համապատասխանում է, թե չէ, ու շատ շատ պլացեբոյի էֆեկտ կարող են թողնել:
    Ու, ինձ թվում է վիտամինների տված օգուտը զրոյականից չնչինի սահմաններում է, ավելի շատ մարդուս կյանքի որակի վրա ազդում է ապրելակերպն ու սնունդը, ոնց որ վերևում մարդիկ շատ ճիշտ գրել են:
    Ես անցած տարի համարյա մեռնում էի անքնությունից ու քնի օբստրուկտիվ ապնոէից, որոնց պատճառով ամբողջ օրը հոգնած քարշ էի գալիս:
    Իմ «խելացի» բժիշկն ինձ CPAP դիմակ խորհուրդ տվեց (ամենալավ լուծումն էր ըստ իրեն, թէ չէ ինձ մահ էր սպասվում),
    բայց համառ որոնումներից հետո ես ինքս ինձ նշանակեցի ակտիվ սպորտով զբաղվել՝ այդ թվում ծանրություններով վարժություններ, վազք, հեծանիվ, ինտերվալ, գումարած պարտադիր ռեժիմով քուն ,
    անկախ նրանից քունս տանում է թե չէ, լավ եմ քնում, թե վատ, պառկում եմ ամենաուշը 10:30 (հանգամանքների բերումով պառկելն ու քնելը ժամանակ առ ժամանակ իրար հետ չեն բռնում, նո էտը կդաբռու), իսկ զարթնում եմ 6-ին:
    Հիմա մենակ խմում եմ կալցիում+մագնեզիում կոմպլեքս, որովհետև ըստ անալիզների ոսկորներս թուլացել էին վատ քնի պատճառով, չգիտեմ օգուտ տալիս է, թե չէ, համենայն դեպս մաքսիմում ոտքերս են թեթև ցավում ինտերվալ վազքից հետո:
    Մեկ էլ վարժություններից առաջ կամ հետո պրոտեինով կոկտեյլ եմ խմում՝ պրոտեինի փոշի+նշի կաթ+բանան ու սառույց:
    Ապնոէս անհետացել է, հոգնածությունս անցել է, սկսել եմ լավ քնել, կյանքը կամաց կամաց սկսել է դզվել :Ճ
    Առհասարակ, ինձ թվում է մարդ պիտի գոնե մինիմում կարդիո անի (ասենք թեթև վազք, 40-60 րոպե), սրտամկանը ուժեղացնելու ու ֆիզիկական վիճակը նորմալ պահելու համար:
    Երևանի փողոցները առավոտ շուտ վազելու համար ընտիր են (ես որ եկել էի, վազում էի), մեր անկյալ ժողովուրդը մինչև 8-ը քնում է, ու փողոցներն ու մայթերն ազատ են, գումարած ամեն կես կիլոմետրը մեկ կարելի է պուլպուլակ ճարել ջուր խմելու համար :Ճ Միակ պրոբլեմը խայտառակ անորակ օդն է (չնայած երևանցիներիս մեծ մասը պնդում է, թե աշխարհի ամենամաքուր օդը Երևանում է):
    Մեր սպորտային կոմլեքսներն էլ վատը չեն, ես «Գրանդ սպորտ» էի գնում, վատը չէր:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 01.04.2016, 04:05:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.04.2016), Ruby Rue (01.04.2016), Ուլուանա (01.04.2016), Տրիբուն (01.04.2016)

  12. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քունն իրոք շատ կարևոր ա, պետք չի թերագնահատել. եթե քո օրգանիզմի համար անհրաժեշտ քունը չառնես, մնացած բաներով կարգավորելը շատ–շատ բարդ ա։ Սնունդն ու ֆիզիկական ակտիվությունն էլ են, իհարկե, խիստ կարևոր, բայց քնին ոչինչ չի փոխարինում, ցավոք։ Ես էլ եմ վերջերս ուշ քնում, շուտ վեր կենում, ու, փաստորեն, ինձ անհրաժեշտից քիչ եմ քնում, հետևանքներն էլ արդեն պարզ զգում եմ... Սենց թեմաներն ինձ համար էդ առումով լավ հիշեցում են. հույս ունեմ՝ մոտ ապագայում խելոք բալիկ կդառնամ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (01.04.2016), Զաքար (01.04.2016)

  14. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ինչ անցել եմ համեմատաբար առողջ ապրելակերպի՝ բացարձակ ոչ մի ֆաստ ֆուդ, միրգ, բանջարեղեն բոլ-բոլ, նորմալ քնել, օրը մեկուկես լիտր ջուր խմել պարտադիր, ամբողջ օրը կոմպլիմենտներ եմ ստանում, թե ինչ լավն ա դարձել մաշկս, ինչ թարմ տեսք ունեմ և այլն: ու ես էլ ինձ ահագին լավ եմ զգում, էներգիաս էլ ավելացել ա: իմ կարծիքով ահավոր կարևոր ա բավարար քանակության ջուր խմելը: հետո կոնկրետ ես փորձում եմ մենակ ջրով էլ յոլա գնալ, ջուրը դարձել ա իմ հիմնական ու, կարելի ա ասել համարյա թե միակ հեղուկը: մեկ էլ սուրճ եմ խմում, բայց պետք ա դա էլ պակասեցնել կամ վերացնել:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.04.2016), CactuSoul (01.04.2016), John (01.04.2016), Աթեիստ (01.04.2016), Ռուֆուս (01.04.2016), Տրիբուն (01.04.2016)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժամանակին ես էլ էի հրապուրվել մուլտիվիտամիններով, բայց ինձ թվում է դրանց մեծամասնությունը սերտիֆիկացված/ստուգված չեն ու չգիտես բաղադրությունը համապատասխանում է, թե չէ, ու շատ շատ պլացեբոյի էֆեկտ կարող են թողնել:
    Ու, ինձ թվում է վիտամինների տված օգուտը զրոյականից չնչինի սահմաններում է, ավելի շատ մարդուս կյանքի որակի վրա ազդում է ապրելակերպն ու սնունդը, ոնց որ վերևում մարդիկ շատ ճիշտ գրել են:
    Ես անցած տարի համարյա մեռնում էի անքնությունից ու քնի օբստրուկտիվ ապնոէից, որոնց պատճառով ամբողջ օրը հոգնած քարշ էի գալիս:
    Իմ «խելացի» բժիշկն ինձ CPAP դիմակ խորհուրդ տվեց (ամենալավ լուծումն էր ըստ իրեն, թէ չէ ինձ մահ էր սպասվում),
    բայց համառ որոնումներից հետո ես ինքս ինձ նշանակեցի ակտիվ սպորտով զբաղվել՝ այդ թվում ծանրություններով վարժություններ, վազք, հեծանիվ, ինտերվալ, գումարած պարտադիր ռեժիմով քուն ,
    անկախ նրանից քունս տանում է թե չէ, լավ եմ քնում, թե վատ, պառկում եմ ամենաուշը 10:30 (հանգամանքների բերումով պառկելն ու քնելը ժամանակ առ ժամանակ իրար հետ չեն բռնում, նո էտը կդաբռու), իսկ զարթնում եմ 6-ին:
    Հիմա մենակ խմում եմ կալցիում+մագնեզիում կոմպլեքս, որովհետև ըստ անալիզների ոսկորներս թուլացել էին վատ քնի պատճառով, չգիտեմ օգուտ տալիս է, թե չէ, համենայն դեպս մաքսիմում ոտքերս են թեթև ցավում ինտերվալ վազքից հետո:
    Մեկ էլ վարժություններից առաջ կամ հետո պրոտեինով կոկտեյլ եմ խմում՝ պրոտեինի փոշի+նշի կաթ+բանան ու սառույց:
    Ապնոէս անհետացել է, հոգնածությունս անցել է, սկսել եմ լավ քնել, կյանքը կամաց կամաց սկսել է դզվել :Ճ
    Առհասարակ, ինձ թվում է մարդ պիտի գոնե մինիմում կարդիո անի (ասենք թեթև վազք, 40-60 րոպե), սրտամկանը ուժեղացնելու ու ֆիզիկական վիճակը նորմալ պահելու համար:
    Երևանի փողոցները առավոտ շուտ վազելու համար ընտիր են (ես որ եկել էի, վազում էի), մեր անկյալ ժողովուրդը մինչև 8-ը քնում է, ու փողոցներն ու մայթերն ազատ են, գումարած ամեն կես կիլոմետրը մեկ կարելի է պուլպուլակ ճարել ջուր խմելու համար :Ճ Միակ պրոբլեմը խայտառակ անորակ օդն է (չնայած երևանցիներիս մեծ մասը պնդում է, թե աշխարհի ամենամաքուր օդը Երևանում է):
    Մեր սպորտային կոմլեքսներն էլ վատը չեն, ես «Գրանդ սպորտ» էի գնում, վատը չէր:
    Չգիտեմ ինչից ա, բայց ընդհանրապես վերջին ժամանակներս բժիշկները հակված են «հեշտ» լուծումների: Իմունիտետդ լավ չի՞: Դե լավ, իմունոխթանիչ կնշանակեմ: Աչքերդ ցավու՞մ են կոմպի դեմը նստելուց: Կաթիլներ կնշանակեմ: Անքնություն ունե՞ս: Քնաբեր կնշանակեմ: Բայց լիքը-լիքը խնդիրներ կան, որ ընդամենը ապրելակերպ փոխելով կարելի ա լուծել: Ու շատ քիչ են էնպիսի բժիշկները, որոնք ապրելակերպից են սկսում:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.04.2016), Զաքար (01.04.2016), Նաիրուհի (01.04.2016), Ուլուանա (01.04.2016)

  18. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչից ա, բայց ընդհանրապես վերջին ժամանակներս բժիշկները հակված են «հեշտ» լուծումների: Իմունիտետդ լավ չի՞: Դե լավ, իմունոխթանիչ կնշանակեմ: Աչքերդ ցավու՞մ են կոմպի դեմը նստելուց: Կաթիլներ կնշանակեմ: Անքնություն ունե՞ս: Քնաբեր կնշանակեմ: Բայց լիքը-լիքը խնդիրներ կան, որ ընդամենը ապրելակերպ փոխելով կարելի ա լուծել: Ու շատ քիչ են էնպիսի բժիշկները, որոնք ապրելակերպից են սկսում:
    Էդ երևի էն քիչ բաներից ա բժշկության ոլորտում, որ Հայաստանում դեռ մի քիչ լավ ա, այսինքն՝ բացի դեղերից, նաև ապրելակերպի փոփոխության վերաբերյալ խորհուրդներ կարող ա տան գոնե երբեմն։ Իսկ ԱՄՆ–ում էդ առումով լրիվ կատաստրոֆա ա. ցանկացած առողջական խնդրի դեպքում միանգամից դեղ կամ վիտամին են դեմ տալիս, սննդի, ապրելակերպի միջոցով խնդիրը լուծելու մասին ոչ մի խոսք։ Իրանց ստանդարտ մոտեցումն էս ա. «Դեղերդ խմի, գնա, ի՜նչ ուզում ես՝ արա»։ Եղել ա, նույնիսկ ինքս եմ ասել՝ իսկ հնարավոր չի՞ սննդի միջոցով էդ հարցը կարգավորեմ, էդ դեղը չընդունեմ, որովհետև կարդացել եմ, որ էսինչ, էնինչ սննդամթերքը նպաստում ա սրան, էնինչը՝ հակառակը՝ վատացնում ա, և այլն, միանգամից դեմքին հավանություն չտվող արտահայտություն տալով՝ ասեց. «Չէ՜, իմաստ չունի, ավելի լավ ա՝ էդ դեղն ընդունի, ու ինչ ուզում ես՝ կեր»։ Ոչ մի բանով չեն նպաստում, որ մարդը ձգտի առողջ ապրելակերպի։ Կարծում եմ՝ պացիենտներն էլ են ահագին նպաստել էդ մոտեցման ձևավորմանը. ենթադրում եմ, որ շատերն ուղղակի հակված չեն, էդքան կամք ու պատրաստակամություն չեն գտնում իրենց մեջ սննդակարգում ու ապրելակերպում որևէ փոփոխություն անելու, դրա համար էլ բժիշկներն էլ են արդեն ավտոմատ ենթադրում, որ, մեկ ա, չի անելու էդ բաները, ավելի լավ ա՝ միանգամից դեղերը դեմ տամ, պրծնեմ։ Դե, դեղ խմելն ավելի հեշտ ա, քան ինչ–որ բան ստիպված անելը կամ ինչ–որ բանից հրաժարվելը, որին սովոր ես։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.04.2016, 19:01:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2016), John (01.04.2016), Զաքար (01.04.2016), Նիկեա (03.04.2016), Տրիբուն (01.04.2016)

  20. #12
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես ամբողջ օրը դրսերում լինող մարդ, մի քիչ իմ փորձով կիսվեմ, հատկապես որ իմունիտետս ոնց որ թե լավ վիճակում է:
    Նախ միշտ կարելի է հետը ուտելիք վերցնել, կամ գոնե առողջ «սնեքս»: Ես ամեն օր հետս մի տուփիկով կտրտած միրգ ու բանջարեղեն եմ վերցնում: Չնայած մեր ճաշարանում էլ միշտ լիքը թարմ բանջարեղեն կա: Բայց հետը վիտամիններով լի, առողջ ուտելիք ունենալը ահագին պրակտիկ բան է։
    Իհարկե սովորելու վրա է: Կարող է սկզբում ալարես, բայց որ քեզ սովորեցնես, հետո արդեն մեխանիկորեն կստացվի: Ես դեռ քնելուց առաջ եմ տուփիկս պատրաստում, դնում սառնարանը, որ առավոտյան ժամանակ չծախսեմ:
    Ցանկության դեպքում դրսում էլ կարելի է ահագին առողջ սնվել. ասենք թարմ սալաթ առնել մի կտոր պիցայի տեղը։
    Այսինքն՝ դրսում լինելը խնդիր չի, կարելի է էդ պայմաններում էլ լրիվ առողջ սնվել:

    Իսկ սպորտի հարցում կարելի է ուղղակի սկսել վազելուց։ Էս անգամ Երևանում էլ եմ արդեն նկատեցում վազող մարդիկ: Իրիկունները դուրս արի մի կես ժամ - մի ժամ վազիր։ Շատ առողջարար է, հետն էլ անվճար Մարզադահլիճն էլ է իհարկե լավ բան, փորձիր:

    Ու դե չգիտեմ դու ոնց, բայց ծխելն ու ալկոհոլի օգտագործումն էլ է վատ ազդում իմունիտետի վրա: Ես ընդհանրապես ոչ մի գրամ ալկոհոլ չեմ օգտագործում, անգամ դեպքից դեպք: Դե ծխելն էլ Հայաստանից գնալուց հետո թողեցի: Սնունդն էլ՝ մենակ առողջ: Հայաստանում ահագին հաճախ էի հիվանդանում, թույլ էի: Իսկ հիմա ավելի առողջ եմ ինձ զգում, քան քսան տարեկանում էի:
    Հարցն էն ա, որ մի քանի ամիս ա, որ ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում, վերջին անգամ որ գինի փորձեցի մի քիչ, սիրտս խառնեց: Ոչ էլ ծխում եմ: Իմ սիրած ուտելիքներն էլ հիմնականում թարմ մրգերն ու բանջարեղեններն են, ու ֆաստ ֆուդ էլ չեմ սիրում: Բայց դե հիմնականում միշտ թույլ, գլխացավերով ֆռֆռում եմ:
    Ես էլ եմ աշխատում սնունդը տանից վերցնել, բայց բանջարեղեն բան դնում եմ հացի մեջ, տենց արագ ա ուտել: Բայց կփորձեմ տուփիկով վերցնել:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչից ա, բայց ընդհանրապես վերջին ժամանակներս բժիշկները հակված են «հեշտ» լուծումների: Իմունիտետդ լավ չի՞: Դե լավ, իմունոխթանիչ կնշանակեմ: Աչքերդ ցավու՞մ են կոմպի դեմը նստելուց: Կաթիլներ կնշանակեմ: Անքնություն ունե՞ս: Քնաբեր կնշանակեմ: Բայց լիքը-լիքը խնդիրներ կան, որ ընդամենը ապրելակերպ փոխելով կարելի ա լուծել: Ու շատ քիչ են էնպիսի բժիշկները, որոնք ապրելակերպից են սկսում:
    Կա տենց բան: Ինձ վերջերս իմունոմոդուլյատոր էին նշանակել, սրսկվում էի, բայց դե օգուտ չտվեց: Ու հիմա ինձ թվում ա, որ կենսակերպը փոխելն ա ամենակարևոր բանը, ու ոնց հասկացա` ճիշտ ա թվում:


  21. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ինչից ա, բայց ընդհանրապես վերջին ժամանակներս բժիշկները հակված են «հեշտ» լուծումների: Իմունիտետդ լավ չի՞: Դե լավ, իմունոխթանիչ կնշանակեմ: Աչքերդ ցավու՞մ են կոմպի դեմը նստելուց: Կաթիլներ կնշանակեմ: Անքնություն ունե՞ս: Քնաբեր կնշանակեմ: Բայց լիքը-լիքը խնդիրներ կան, որ ընդամենը ապրելակերպ փոխելով կարելի ա լուծել: Ու շատ քիչ են էնպիսի բժիշկները, որոնք ապրելակերպից են սկսում:
    Շահերի հակասությունն է պատճառը: Եթե բոլոր մարդիկ անցնեն առողջ ապրելակերպի՝ բժիշկները կդառնան անգործ:
    Հնարավոր է, որ շատ բժիշկները կոմիսիոններ են ստանում դեղագործական կամպանիաներից հիվանդին համապատասխան դեղերը նշանակելու դեպքում:
    Հայաստանում շատ հաճախ կհանդիպեք բժիշկների, որ քեզ կոնկրետ դեղատուն են ուղարկում կոնկրետ դեղ առնելու, եթե ալտերնատիվ ես հարցնում, քարկապ են ընկնում:
    Կամ եթե ասենք այլ բժիշտ-մասնագետի կարիքը կա, բժիշկդ քեզ պաս է տալիս իր նախընտրած բժշկին, ու իրար մեջ ենթադրում եմ, որ փոխադարձ պայմանավորվածություններ կան, և այն:
    Ընդհանրապես բժշկությունն ու դեղագործությունը ամենակեղտոտ բիզնեսներից մեկն են:
    Մյուս կողմից էլ, սովորաբար առողջական խնդիրներ ունեցողների զգալի մասը հիմնականում հակված են «հեշտ լուծումերի»՝ պրոբլեմ ունե՞ս՝ դեղ ես խմում անցնում է:
    Թե չէ ասենք՝ տանջանքով առավոտ շուտ արթնացի, որ մարզվես, քեզ ստիպիր մինչև վերջ ու տեղը տեղին վարժություններ անել, հետևիր սննդիդ, գիշերները կինո մի նայի, կոֆե մի խմի, շոկոլադ, պաղպաղակ, տորթ մի կեր, մի ծխի ու էլի լիքը զրկանքներ, ու՞մն է պետք այդ ամենը:
    Ապրելակերպ փոխելը ոնց որ էդքան էլ «ընդհամենը» չի ու դրա համար ահագին կամք ու համբերություն է պետք, որովհետև անբավարար մարզավիճակ ունեցողի համար ահագին դժվար է սպորտով զբաղվել սկսելը ու պիտի ցածր ծանրաբեռնվածություններից հետևողականորեն, աստիճանաբար, առանց ընկճվելու անցնես նորմալ ծանրաբենռվածությունների, որ ընկնես հունի մեջ, իսկ դա ամիսներ է տևում:
    Բայց հենց որ հունի մեջ ես մտնում, էդ ժամանակ քեզ լիքը դրական զգացողություններ են սպասվում՝ որպես բոնուս քո չարչարանքների համար :Ճ
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2016), impression (02.04.2016), Ուլուանա (01.04.2016)

  23. #14
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցն էն ա, որ մի քանի ամիս ա, որ ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում, վերջին անգամ որ գինի փորձեցի մի քիչ, սիրտս խառնեց: Ոչ էլ ծխում եմ: Իմ սիրած ուտելիքներն էլ հիմնականում թարմ մրգերն ու բանջարեղեններն են, ու ֆաստ ֆուդ էլ չեմ սիրում: Բայց դե հիմնականում միշտ թույլ, գլխացավերով ֆռֆռում եմ:
    Ես էլ եմ աշխատում սնունդը տանից վերցնել, բայց բանջարեղեն բան դնում եմ հացի մեջ, տենց արագ ա ուտել: Բայց կփորձեմ տուփիկով վերցնել:
    Ռուբի, մրգերը ու շատ բանջարներ հիմնականում ածխաջրեր են, կոպիտ ասած՝ շաքար, ու միշտ չի, որ շատ մրգեր ուտելը առողջարար է:
    Դու կարող ես չափավորել-պակասեցնել ածխաջրերը քո սննդի մեջ ու միևնույն ժամանակ ավելացնել սպիտակուցները, մի խոսքով անցնել բարձր սպիտակուցային ու ցածր ածխաջրային դիետայի, ոնց որ Բյուրն է ասում:
    Միևնույն ժամանակ մարզվիր ու պահպանիր քնել-արթնանալու ռեժիմը խստորեն:
    Սկիզբը դժվար է, վերջը՝ հեշտ:
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (03.04.2016), Մանուլ (02.04.2016)

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ մի բան էլի ժող. սուրճ ն ու շոկոլադը ռացիոնից հանելն առողջ ապրելակերպի նախապայման չի: Երկուսի դեպքում էլ խնդիրը միջի շաքարն ա:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (05.04.2016), Rammstein (04.04.2016)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչպե՞ս բարձրացնել տրամադրությունը:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2014, 02:58
  3. ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ТИЦ-ը
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2013, 16:41
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 27.12.2008, 16:07
  5. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •