GriFFin-ի խոսքերից
Փաստը մնում ա այն, որ տվյալ հիվանդության սիմպտոմներից մեկը քրոնիկական հոգնածությունն ա։ Տեսական բժշկությունում մեծամասնության( հաճախ հանդիպող) համար ենք ասում։ Գործնականում ենք նայում մասնավոր ( տվյալ դեպքում քո) դեպքերը։ Եթե քո մոտ չկա, չի նշանակում, որ բնորոշ չի։
Գնում ես лорի ( քիթ-կոկորդ-ականջի մասնագետ ) մոտ, ինքը որոշում ա քո մոտ ի՞նչ տեսակի հայմորիտ ա, (եթե կա հարուցիչը) հարուցիչի որ տեսակն ա առկա, որ իմանա ի՞նչ անտիբիոտիկի նկատմամբ ա զգայուն էդ հարուցիչը։ Նշանակի դեղեր թե՞ չէ։ Սկզբում անում են ռենտգեն, եթե բավարար տվյալներ չկա կարան համակարգչային շերտագրություն կամ կոմպյուտերային տոմոգրաֆիա անեն։ Վիրահատությունը հատուկ ցուցումներ ունի, որը էլի պիտի էս ամենից հետո որոշվի։
Քանի, որ մանրամասն չգիտեմ ոնց ա քո մոտ սկսել, շարունակել սրանից ավել չեմ կարա ասել։
Էջանիշներ