Վերջին ժամանակներում իմունիտետս լավ թույլ ա. անընդհատ հիվանդանում եմ, առողջական թեթև խնդիրներ հաղթահարել չի ստացվում: Նենց ա, որ ապրելակերպս մեղմ ասած առողջ չի, քիչ եմ քնում, սպորտով չեմ զբաղվում, անընդհատ լարված եմ ու սթրեսների մեջ:
Մի քանի կոնկրետ խորհուրդ եմ ուզում իմանալ: Նախ, ի՞նչ սպորտով կարելի ա զբաղվել ու ի՞նչ հաճախականությամբ, որ առողջության վրա լավ անդրադառնա: (Տարբերակներիս մեջ ունեմ մարզասրահ գնալ, թեթև ատլետիկայով կամ յոգայով զբաղվել, իսկ լող չեմ ուզում: )
Մեկ էլ ընդհանուր սննդի առումով ա խորհուրդ պետք: Ո՞նց կարելի ա նորմալ սնվել, եթե ամբողջ օրը դրսներում ես ու համարյա ազատ ժամանակ չկա: Սա մի քիչ հիպոտեթիկ հարց ա:
Մի խոսքով, եկեք էստեղ քննարկենք էն ապրելակերպը, որը նպաստում ա բարձր իմունիտետ ունենալուն ու առողջ լինելուն:
Էջանիշներ