Ժամանակին ես էլ էի հրապուրվել մուլտիվիտամիններով, բայց ինձ թվում է դրանց մեծամասնությունը սերտիֆիկացված/ստուգված չեն ու չգիտես բաղադրությունը համապատասխանում է, թե չէ, ու շատ շատ պլացեբոյի էֆեկտ կարող են թողնել:
Ու, ինձ թվում է վիտամինների տված օգուտը զրոյականից չնչինի սահմաններում է, ավելի շատ մարդուս կյանքի որակի վրա ազդում է ապրելակերպն ու սնունդը, ոնց որ վերևում մարդիկ շատ ճիշտ գրել են:
Ես անցած տարի համարյա մեռնում էի անքնությունից ու
քնի օբստրուկտիվ ապնոէից, որոնց պատճառով ամբողջ օրը հոգնած քարշ էի գալիս:
Իմ «խելացի» բժիշկն ինձ
CPAP դիմակ խորհուրդ տվեց (ամենալավ լուծումն էր ըստ իրեն, թէ չէ ինձ մահ էր սպասվում),
բայց համառ որոնումներից հետո ես ինքս ինձ նշանակեցի ակտիվ սպորտով զբաղվել՝ այդ թվում ծանրություններով վարժություններ, վազք, հեծանիվ, ինտերվալ, գումարած
պարտադիր ռեժիմով քուն ,
անկախ նրանից քունս տանում է թե չէ, լավ եմ քնում, թե վատ, պառկում եմ ամենաուշը 10:30 (հանգամանքների բերումով պառկելն ու քնելը ժամանակ առ ժամանակ իրար հետ չեն բռնում, նո էտը կդաբռու), իսկ զարթնում եմ 6-ին:
Հիմա մենակ խմում եմ կալցիում+մագնեզիում կոմպլեքս, որովհետև ըստ անալիզների ոսկորներս թուլացել էին վատ քնի պատճառով, չգիտեմ օգուտ տալիս է, թե չէ, համենայն դեպս մաքսիմում ոտքերս են թեթև ցավում ինտերվալ վազքից հետո:
Մեկ էլ վարժություններից առաջ կամ հետո պրոտեինով կոկտեյլ եմ խմում՝
պրոտեինի փոշի+
նշի կաթ+բանան ու սառույց:
Ապնոէս անհետացել է, հոգնածությունս անցել է, սկսել եմ լավ քնել, կյանքը կամաց կամաց սկսել է դզվել :Ճ
Առհասարակ, ինձ թվում է մարդ պիտի գոնե մինիմում կարդիո անի (ասենք թեթև վազք, 40-60 րոպե), սրտամկանը ուժեղացնելու ու ֆիզիկական վիճակը նորմալ պահելու համար:
Երևանի փողոցները առավոտ շուտ վազելու համար ընտիր են (ես որ եկել էի, վազում էի), մեր անկյալ ժողովուրդը մինչև 8-ը քնում է, ու փողոցներն ու մայթերն ազատ են, գումարած ամեն կես կիլոմետրը մեկ կարելի է պուլպուլակ ճարել ջուր խմելու համար :Ճ Միակ պրոբլեմը խայտառակ անորակ օդն է (չնայած երևանցիներիս մեծ մասը պնդում է, թե աշխարհի ամենամաքուր օդը Երևանում է):
Մեր սպորտային կոմլեքսներն էլ վատը չեն, ես «Գրանդ սպորտ» էի գնում, վատը չէր:
Էջանիշներ