Կներես, բայց սրան ոչ մի կերպ չեմ հավատում, եթե, իհարկե, «շատ»–ը վերաբերում ա առողջին, ոչ թե սննդի քանակին։ Իսկ եթե սննդի քանակին ա վերաբերում, ապա դա արդեն առողջ չի
։ Չնայած մի բան էլ կա. ես համոզված եմ, որ լրիվ առողջ սնվելու դեպքում օրգանիզմն ուղղակի չի կարող ավելորդ քանակությամբ սնունդ պահանջել, համենայնդեպս, ոչ էնքան, որ մարդ դրանից չաղանա, ավելորդ քաշ ձեռք բերի։ Երբ օրգանիզմն ընդհանուր առմամբ առողջ ա լինում, սովորաբար անառողջ բաներ չի էլ պահանջում։
Համենայնդեպս, ես դեռ չեմ հանդիպել առողջ սնվող, բայց ավելորդ քաշ ունեցող մարդու։ Չնայած չեմ կասկածում, որ լիքը ավելորդ քաշ ունեցող մարդիկ կպնդեն, որ իրենք առողջ են սնվում, բայց, չգիտես ոնց, չաղանում են, բայց, կներեք, սուտ ա։ Նման բան ասող ցանկացած մարդու սնվելուն մի քիչ կողքից հետևում ես, ու պարզ ա դառնում իրենց «առողջը»։
Էջանիշներ