User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը

  1. #16
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբի, մրգերը ու շատ բանջարներ հիմնականում ածխաջրեր են, կոպիտ ասած՝ շաքար, ու միշտ չի, որ շատ մրգեր ուտելը առողջարար է:
    Դու կարող ես չափավորել-պակասեցնել ածխաջրերը քո սննդի մեջ ու միևնույն ժամանակ ավելացնել սպիտակուցները, մի խոսքով անցնել բարձր սպիտակուցային ու ցածր ածխաջրային դիետայի, ոնց որ Բյուրն է ասում:
    Միևնույն ժամանակ մարզվիր ու պահպանիր քնել-արթնանալու ռեժիմը խստորեն:
    Սկիզբը դժվար է, վերջը՝ հեշտ:
    Չգիտեմ որ դիետան է (Դյուկան կամ կրեմլյան), որ մթերքների ցանկի դիմաց նշված է ածխաջրերի պարունակությունը: Ես դրան հակաածխաջրային դիետա եմ ասում, որի շնորհիվ, բնականաբար սկսում ես ավելի շատ սպիտակուցներ ընդունել:

    Ամռանը մի շաբաթ կամ 10 օր հակաածխաջրային դիետա եմ պահել ու ինձ էնքան թեթև էի զգում: Չնայած ավելորդ քաշի խնդիր չունեմ, բայց, կարծում եմ, բոլորս էլ ավելորդ ճարպեր ունենք: Այս դիետայի շնորհիվ երևի տասն անգամ ավելի քիչ հաց եմ օգտագործում, իսկ մինչև էդ չէի պատկերացնում, որ կարող եմ առանց հացի ուտել:

    Ինչ վերաբերում է իմունիտետին, վերջերս զարմանում եմ իմունիտետիս վրա :ճ Ամռանը մի քանի անգամ մի քանի օրով փորձել եմ առողջ սնվել, մեկումեջ մարզանք եմ արել ''եթե կինը սկսել է դիետա պահել և մարզանք անել, ապա 2 ժամից գնալու է ծով'' տրամաբանությամբ (հեռախոսով հայերեն չակերտ չունեմ):
    Սեպտեմբերից էս կողմ ընդհանրապես սննդակարգիս չեմ հետևում, միայն մեկ-մեկ շատ ուշ ժամի ինձ զսպում եմ և չեմ ուտում, մեկ էլ դե հացն եմ պակասեցրել: Ոչ էլ մարզանք եմ անում, էս ընթացքում 2-3 օր եմ արել: Բայց, ինչքան էլ տարօրինակ ա, իմունիտետս ինձնից չի նեղացել, ընդամենը 2 անգամ եմ հիվանդացել: Իսկ ես սովորաբար գրիպների սեզոնը սկսվելուց հետո` հոկտեմբերից սկսած, մի 5-6 անգամ հիվանդանում եմ ու լավանալուց էլ մինչև վերջ չեմ լավանում:
    Վերջին 2 օրում նենց եմ մրսել, որ մի տարի առաջ անկասկած կհիվանդանայի, բայց ոնց որ թե լավ եմ)) Չգիտեմ, միգուցե ամռանը կատարած ''աշխատանքիս'' արդյունքները մինչև հիմա արտահայտվում են, բայց, ամեն դեպքում, զարմանում եմ, էնքան եմ ասելու, աչքով տամ:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  2. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած՝ էդ հակաածխաջրային սննդակարգերին մեծ կասկածանքով եմ վերաբերվում։ Որ տենց լիներ, հումակերները ոչ թե կատարյալ կամ համարյա կատարյալ առողջություն կունենային, այլ վաղուց մեռած պիտի լինեին, էլի, քանի որ նրանց սննդակարգը համարյա ամբողջությամբ ածխաջրերից ա կազմված։ Էլ չեմ ասում, որ ես ինքս ինձ վրա զգացել եմ, որ ինչքան շատ եմ թարմ միրգ–բանջարեղեն ու քիչ սպիտակուցներ օգտագործում, էնքան ավելի թեթև ու առույգ եմ ինձ զգում։ Կյանքումս էնքան թեթև ու առույգ չեմ զգացել, ինչքան էն մի շաբաթը, երբ բացառապես հում ուտելիքով եմ սնվել. մարմինս ընդհանրապես չէի զգում, ստամոքսս՝ առավել ևս, ու ընդհանրապես ֆիզիկական ոչ մի դիսկոմֆորտ։ Իսկ որ մի քանի օր մենակ սպիտակուց ստանամ կամ հիմնականում սպիտակուց, պատկերացնում եմ՝ ինչ օրը կընկնեմ...

    Իսկ ինչ վերաբերում ա հացին, ապա էդ մի հարցում համաձայն եմ. ինչքան քիչ, էնքան լավ։ Իսկ եթե լրիվ առանց հացի կարողանաք, ընդհանրապես գերազանց կլինի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.04.2016, 00:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #18
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ էդ հակաածխաջրային սննդակարգերին մեծ կասկածանքով եմ վերաբերվում։ Որ տենց լիներ, հումակերները ոչ թե կատարյալ կամ համարյա կատարյալ առողջություն կունենային, այլ վաղուց մեռած պիտի լինեին, էլի, քանի որ նրանց սննդակարգը համարյա ամբողջությամբ ածխաջրերից ա կազմված։ Էլ չեմ ասում, որ ես ինքս ինձ վրա զգացել եմ, որ ինչքան շատ եմ թարմ միրգ–բանջարեղեն ու քիչ սպիտակուցներ օգտագործում, էնքան ավելի թեթև ու առույգ եմ ինձ զգում։ Կյանքումս էնքան թեթև ու առույգ չեմ զգացել, ինչքան էն մի շաբաթը, երբ բացառապես հում ուտելիքով եմ սնվել. մարմինս ընդհանրապես չէի զգում, ստամոքսս՝ առավել ևս, ու ընդհանրապես ֆիզիկական ոչ մի դիսկոմֆորտ։ Իսկ որ մի քանի օր մենակ սպիտակուց ստանամ կամ հիմնականում սպիտակուց, պատկերացնում եմ՝ ինչ օրը կընկնեմ...

    Իսկ ինչ վերաբերում ա հացին, ապա էդ մի հարցում համաձայն եմ. ինչքան քիչ, էնքան լավ։ Իսկ եթե ընդհանրպես առանց հացի կարողանաք, ընդհանրապես գերազանց կլինի։
    Դե օրգանիզմները տարբեր են: Ես չեմ պնդում, որ դա ա ճիշտը, բայց իմ վրա լավ ա ազդում: Ես ավելի թեթև եմ զգում եփած ուտելիքներից, քան հում:

    Համ էլ հակաածխաջրային դիետայի ժամանակ օրական մինչև 40 գրամ ածխաջուր եմ ուտում: Բայց ասում եմ, դա մի անգամ եմ կարողացել պահել, հիմա ուզում եմ, բայց քանի որ մամաս ա մտածում ինչ եփի, ես ալարում եմ ինձ համար առանձին ինչ-որ բան սարքել: Համ էլ հաց չեմ ուտում, բայց խմորեղեն ուտում եմ :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  4. #19
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,237
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ էդ հակաածխաջրային սննդակարգերին մեծ կասկածանքով եմ վերաբերվում։ Որ տենց լիներ, հումակերները ոչ թե կատարյալ կամ համարյա կատարյալ առողջություն կունենային, այլ վաղուց մեռած պիտի լինեին, էլի, քանի որ նրանց սննդակարգը համարյա ամբողջությամբ ածխաջրերից ա կազմված։ Էլ չեմ ասում, որ ես ինքս ինձ վրա զգացել եմ, որ ինչքան շատ եմ թարմ միրգ–բանջարեղեն ու քիչ սպիտակուցներ օգտագործում, էնքան ավելի թեթև ու առույգ եմ ինձ զգում։ Կյանքումս էնքան թեթև ու առույգ չեմ զգացել, ինչքան էն մի շաբաթը, երբ բացառապես հում ուտելիքով եմ սնվել. մարմինս ընդհանրապես չէի զգում, ստամոքսս՝ առավել ևս, ու ընդհանրապես ֆիզիկական ոչ մի դիսկոմֆորտ։ Իսկ որ մի քանի օր մենակ սպիտակուց ստանամ կամ հիմնականում սպիտակուց, պատկերացնում եմ՝ ինչ օրը կընկնեմ...

    Իսկ ինչ վերաբերում ա հացին, ապա էդ մի հարցում համաձայն եմ. ինչքան քիչ, էնքան լավ։ Իսկ եթե լրիվ առանց հացի կարողանաք, ընդհանրապես գերազանց կլինի։
    Ինչքան գիտեմ սպիտակուցների մեջ պարունակվող ամինաթթուները անհրաժեշտ են մարդուս հյուսվածքների բջիջների ռեգեներացիայի համար, ու եթե օրգանիզմում սպիտակուցների պակաս կա, ապա հյուսվածքները սկսում են բարակել։ Հա, սկզբի համար քաշ ես գցում, բայց զուտ նրա հաշվին, որ մկանները բարակում են ու նոսրանում։ Թեթև քաշի շնորհիվ գուցե ինչ-որ ժամանակ կարելի է «թեթև» զգալ, բայց երկարաժամկետ շանսեր կան հյուծվելու ու որոշ բարդ խնդիրեր ունենալու։ Գուցե պասիվ կենսակերպով ու առանց լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների կարելի է երկար «լավ զգալ», ես չգիտեմ։
    Լիարժեք զգալու համար սովորաբար խորհուրդ է տրվում բալանսավորված օգտագործել մարդուս համար կենսական երեք խմբերն էլ՝ ածխաջրեր, սպիտակուցներ ու ճարպեր։ Ֆիզիկական ուժն ու էներգիան ավելացնելու համար խորհուրդ է տրվում ածխաջրերը նվազեցնելն ու սպիտակուցները ավելացնելը՝ համատեղելով ֆիզիկական ակտիվության հետ՝ կարդիո+ծանրություններով վարժություններ։ Պարտադիր չի բոդիբիլդինգով զվաղվել, բայց գոնե չափավոր զարգացած մկանները ինձ թվում է պետք են մարդ-կենդանուն անկած սեռից, ֆիզիկապես ուժեղ ու բավարարված զգալու համար։
    Եթե թեթև զգալու կամ քաշի խնդիր կա, պարզապես պետք է հետևել որ ընդունված կալորիաները չգերազանցեն ծախսածը, անկախ նրանից, թե այդ կալորիաները սպիտակուցներից են, ածխաջրերից թե ճարպերից։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (02.04.2016)

  6. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)

    Ստաժավոր հումակերները հենց տենց էլ կան. լիքը առողջական պրոբլեմներ ունեն: Բացի նրանից, որ սպիտակուցներ բավարար չափով չեն ստանում, նաև ահռելի քանակությամբ մանրէներ են ընդունում, որոնք ընդամենը թեթևակի ջերմային մշակման արդյունքում կարող էին վերանալ:

    Իհարկե պետք ա սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունել լավ իմունիտետի համար, բայց չարաշահել էլ չի կարելի, որովհետև երիկամների վրա ծանրաբեռնվածություն ա լինում: Համենայնդեպս, սպիտակուցային սնունդն էնպիսին ա, որ ուզես էլ, չես կարող շատ ուտել:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (02.04.2016), Տրիբուն (02.04.2016)

  8. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ սպիտակուցների մեջ պարունակվող ամինաթթուները անհրաժեշտ են մարդուս հյուսվածքների բջիջների ռեգեներացիայի համար, ու եթե օրգանիզմում սպիտակուցների պակաս կա, ապա հյուսվածքները սկսում են բարակել։ Հա, սկզբի համար քաշ ես գցում, բայց զուտ նրա հաշվին, որ մկանները բարակում են ու նոսրանում։ Թեթև քաշի շնորհիվ գուցե ինչ-որ ժամանակ կարելի է «թեթև» զգալ, բայց երկարաժամկետ շանսեր կան հյուծվելու ու որոշ բարդ խնդիրեր ունենալու։ Գուցե պասիվ կենսակերպով ու առանց լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների կարելի է երկար «լավ զգալ», ես չգիտեմ։
    Լիարժեք զգալու համար սովորաբար խորհուրդ է տրվում բալանսավորված օգտագործել մարդուս համար կենսական երեք խմբերն էլ՝ ածխաջրեր, սպիտակուցներ ու ճարպեր։ Ֆիզիկական ուժն ու էներգիան ավելացնելու համար խորհուրդ է տրվում ածխաջրերը նվազեցնելն ու սպիտակուցները ավելացնելը՝ համատեղելով ֆիզիկական ակտիվության հետ՝ կարդիո+ծանրություններով վարժություններ։ Պարտադիր չի բոդիբիլդինգով զվաղվել, բայց գոնե չափավոր զարգացած մկանները ինձ թվում է պետք են մարդ-կենդանուն անկած սեռից, ֆիզիկապես ուժեղ ու բավարարված զգալու համար։
    Եթե թեթև զգալու կամ քաշի խնդիր կա, պարզապես պետք է հետևել որ ընդունված կալորիաները չգերազանցեն ծախսածը, անկախ նրանից, թե այդ կալորիաները սպիտակուցներից են, ածխաջրերից թե ճարպերից։
    Էս ընդունած ու ծախսած կալորիաների հաշվարկը չգիտեմ ինչու ա ԱՄՆ-ում էդքան պոպուլյար, բայց քաշ չավելացնելու համար կիրառվող բավական սխալ մեթոդ ա մի շարք պատճառներով: Նախ, շատ դժվար ա հաշվարկել, թե ինչքան ես ծախսում: Լավ, ասենք ֆիզիկական աշխատանքն ըստ քաշի հաշվեցինք: Բայց մարդիկ շատ տարբեր նյութափոխանակություն ունեն, ու էստեղ էլ ա էներգիա ծախսվում: Ավելին՝ սննդատեսակներ կան, որ նյութափոխանակությունն արագացնում են, սննդատեսակներ կան՝ դանդաղացնում են: Ընդհանուր առմամբ ուղղակի առողջ սնվելը հերիք ա քաշ չավելացնելու համար:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (02.04.2016)

  10. #22
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,237
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ընդունած ու ծախսած կալորիաների հաշվարկը չգիտեմ ինչու ա ԱՄՆ-ում էդքան պոպուլյար, բայց քաշ չավելացնելու համար կիրառվող բավական սխալ մեթոդ ա մի շարք պատճառներով: Նախ, շատ դժվար ա հաշվարկել, թե ինչքան ես ծախսում: Լավ, ասենք ֆիզիկական աշխատանքն ըստ քաշի հաշվեցինք: Բայց մարդիկ շատ տարբեր նյութափոխանակություն ունեն, ու էստեղ էլ ա էներգիա ծախսվում: Ավելին՝ սննդատեսակներ կան, որ նյութափոխանակությունն արագացնում են, սննդատեսակներ կան՝ դանդաղացնում են: Ընդհանուր առմամբ ուղղակի առողջ սնվելը հերիք ա քաշ չավելացնելու համար:
    Բյուր ջան, ամերկացիք թիթիզ-միթիզ սարքեր ու ծրագրեր են օգտագործում (ասենք՝ fitbit) ծախսած կալորիաները ավտոմատ հաշվելու համար: Մնում է լրացնել ընդունած սնունդը, մոտավոր ստացած կալորիաների համար, ինչն էլ էդքան բարդ չի: Կարելի է առողջ սնվել ու շատ, ու չաղանալ ։Ճ
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  11. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ սպիտակուցների մեջ պարունակվող ամինաթթուները անհրաժեշտ են մարդուս հյուսվածքների բջիջների ռեգեներացիայի համար, ու եթե օրգանիզմում սպիտակուցների պակաս կա, ապա հյուսվածքները սկսում են բարակել։ Հա, սկզբի համար քաշ ես գցում, բայց զուտ նրա հաշվին, որ մկանները բարակում են ու նոսրանում։ Թեթև քաշի շնորհիվ գուցե ինչ-որ ժամանակ կարելի է «թեթև» զգալ, բայց երկարաժամկետ շանսեր կան հյուծվելու ու որոշ բարդ խնդիրեր ունենալու։ Գուցե պասիվ կենսակերպով ու առանց լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների կարելի է երկար «լավ զգալ», ես չգիտեմ։
    Լիարժեք զգալու համար սովորաբար խորհուրդ է տրվում բալանսավորված օգտագործել մարդուս համար կենսական երեք խմբերն էլ՝ ածխաջրեր, սպիտակուցներ ու ճարպեր։
    Ֆիզիկական ուժն ու էներգիան ավելացնելու համար խորհուրդ է տրվում ածխաջրերը նվազեցնելն ու սպիտակուցները ավելացնելը՝ համատեղելով ֆիզիկական ակտիվության հետ՝ կարդիո+ծանրություններով վարժություններ։ Պարտադիր չի բոդիբիլդինգով զվաղվել, բայց գոնե չափավոր զարգացած մկանները ինձ թվում է պետք են մարդ-կենդանուն անկած սեռից, ֆիզիկապես ուժեղ ու բավարարված զգալու համար։
    Եթե թեթև զգալու կամ քաշի խնդիր կա, պարզապես պետք է հետևել որ ընդունված կալորիաները չգերազանցեն ծախսածը, անկախ նրանից, թե այդ կալորիաները սպիտակուցներից են, ածխաջրերից թե ճարպերից։
    Դե, ես չեմ էլ ասում, թե մենակ ածխաջրերով ա պետք սնվել։ Պարզ ա, որ սպիտակուցներ էլ են պետք, ճարպեր էլ, ուղղակի դրանց քանակությունն ա ինձ համար վիճելի։

    Ինչ վերաբերում ա էդ ասածս թեթև զգալուն, ապա կոնկրետ իմ դեպքում թեթևությունը քաշի հետ ընդհանրապես կապ չուներ. ես սենց թե նենց ոչ միայն ավելորդ քաշ չունեմ, այլև նորմայից նույնիսկ ցածր ա քաշս, այսինքն՝ էդ մի շաբաթվա հումակերությունից քաշ չէի գցել, որ թեթև զգալս դրա շնորհիվ լիներ, էլի ։ Զուտ կերածս օրգանիզմիս կողմից լիարժեք հաջող յուրացնելով էր պայմանավորված, ըստ իս։ Մի տեսակ իդեալական ֆիզիկական վիճակ ոնց որ լիներ։ Իհարկե, չեմ կարող հաստատ ասել, թե ավելի երկար շարունակելու դեպքում ոնց կզգայի ինձ, բայց ամեն դեպքում բազմաթիվ հումակերների փորձից գիտեմ, որ հումակերությամբ լիարժեք առողջ լինել հաջողվում ա (էլ չեմ խոսում լիքը լուրջ առողջական խնդիրներից ձերբազատվելու մասին), դե, սկզբնական շրջանում շատերի մոտ տեղի ունեցող դետոքսիկացիայի շրջանից հետո։

    Իսկ ընդհանրապես համաձայն եմ, որ շատ բաներ անհատական են, ու ամեն օրգանիզմ տարբեր կերպ ա արձագանքում էս կամ էն սննդամթերքին ու սննդակարգին։ Բայց ամեն դեպքում կան ինչ–որ ընդհանուր չափանիշներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստաժավոր հումակերները հենց տենց էլ կան. լիքը առողջական պրոբլեմներ ունեն: Բացի նրանից, որ սպիտակուցներ բավարար չափով չեն ստանում, նաև ահռելի քանակությամբ մանրէներ են ընդունում, որոնք ընդամենը թեթևակի ջերմային մշակման արդյունքում կարող էին վերանալ:
    Բյուր, հետաքրքիր ա, քանի՞ ստաժավոր հումակերի ես ճանաչում, որ տենց համոզված պնդում ես, թե բոլոր ստաժավոր հումակերները լիքը առողջական խնդիրներ ունեն։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ էդպիսիք էլ կլինեն, քանի որ հումակեր լինելը, ինչպես նաև ցանկացած այլ սննդակարգի կամ սկզբունքի հետևելը դեռևս չի նշանակում, որ մարդ ամեն ինչը ճիշտ ա անում ու ամեն ինչին հետևողականորեն ա մոտենում, էդ պարզ ա։ Բայց նման պնդումը բոլոր ստաժավոր հումակերների վրա տարածելու համար պիտի որ լուրջ ստատիստիկա ունենաս։

    Ընդհանրապես ես էն կարծիքին եմ, որ ցանկացած մոտեցում էլ ինքն իրանով համադարման չի կարող լինել. պիտի համակցված լինի մնացած ամեն ինչի հետ, որ իսկապես դրական ու ցանկալի արդյունք տա։ Ուղղակի կան մոտեցումներ, որ բավականաչափ ծանրակշիռ են քիչ թե շատ կայուն դրական արդյունք ապահովելու համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Կարելի է առողջ սնվել ու շատ, ու չաղանալ ։Ճ
    Կներես, բայց սրան ոչ մի կերպ չեմ հավատում, եթե, իհարկե, «շատ»–ը վերաբերում ա առողջին, ոչ թե սննդի քանակին։ Իսկ եթե սննդի քանակին ա վերաբերում, ապա դա արդեն առողջ չի ։ Չնայած մի բան էլ կա. ես համոզված եմ, որ լրիվ առողջ սնվելու դեպքում օրգանիզմն ուղղակի չի կարող ավելորդ քանակությամբ սնունդ պահանջել, համենայնդեպս, ոչ էնքան, որ մարդ դրանից չաղանա, ավելորդ քաշ ձեռք բերի։ Երբ օրգանիզմն ընդհանուր առմամբ առողջ ա լինում, սովորաբար անառողջ բաներ չի էլ պահանջում։

    Համենայնդեպս, ես դեռ չեմ հանդիպել առողջ սնվող, բայց ավելորդ քաշ ունեցող մարդու։ Չնայած չեմ կասկածում, որ լիքը ավելորդ քաշ ունեցող մարդիկ կպնդեն, որ իրենք առողջ են սնվում, բայց, չգիտես ոնց, չաղանում են, բայց, կներեք, սուտ ա։ Նման բան ասող ցանկացած մարդու սնվելուն մի քիչ կողքից հետևում ես, ու պարզ ա դառնում իրենց «առողջը»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #26
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,237
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց սրան ոչ մի կերպ չեմ հավատում, եթե, իհարկե, «շատ»–ը վերաբերում ա առողջին, ոչ թե սննդի քանակին։ Իսկ եթե սննդի քանակին ա վերաբերում, ապա դա արդեն առողջ չի ։ Չնայած մի բան էլ կա. ես համոզված եմ, որ լրիվ առողջ սնվելու դեպքում օրգանիզմն ուղղակի չի կարող ավելորդ քանակությամբ սնունդ պահանջել, համենայնդեպս, ոչ էնքան, որ մարդ դրանից չաղանա, ավելորդ քաշ ձեռք բերի։ Երբ օրգանիզմն ընդհանուր առմամբ առողջ ա լինում, սովորաբար անառողջ բաներ չի էլ պահանջում։

    Համենայնդեպս, ես դեռ չեմ հանդիպել առողջ սնվող, բայց ավելորդ քաշ ունեցող մարդու։ Չնայած չեմ կասկածում, որ լիքը ավելորդ քաշ ունեցող մարդիկ կպնդեն, որ իրենք առողջ են սնվում, բայց, չգիտես ոնց, չաղանում են, բայց, կներեք, սուտ ա։ Նման բան ասող ցանկացած մարդու սնվելուն մի քիչ կողքից հետևում ես, ու պարզ ա դառնում իրենց «առողջը»։
    «Շատ»֊ը վերաբերում էր քանակին Մարդուս օրգանիզմը ոնց որ էդքան էլ պարզ չի, որ մենակ առողջ սնվելով քաշն ու ախորժակը կարգավորես։ Օրինակ ստրեսը ահագին ազդում է նյութափոխանակության վրա ու ստրեսից ախորժակը կարող է տատանվել, ստրեսի պատճառով օրգանիզմը կարող է ընդունած ածխաջրերը վերածել ճարպերի։ Կամ ասենք օրվա մեծ մասը նստած անցկացնելն ու էկրանին նայելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը ու էդ ժամանակ ինչքան ուզում ես առողջ սնվիր, շատ մեծ օգուտ չի տա։ Այսինքն առողջ սնվելը գուցե անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է լավ զգալու համար։ Սուբյեկտիվորեն, լավ մարզավիճակ ունեցող ու ժամանակ առ ժամանակ համբուրգեր ուտող ու կոկա կոլա խմող մարդը կարող է ավելի լավ զգալ ցածր մարզավիճակ ունեցող ու բացառապես առողջ սնվող մարդուց։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.04.2016)

  16. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Շատ»֊ը վերաբերում էր քանակին Մարդուս օրգանիզմը ոնց որ էդքան էլ պարզ չի, որ մենակ առողջ սնվելով քաշն ու ախորժակը կարգավորես։ Օրինակ ստրեսը ահագին ազդում է նյութափոխանակության վրա ու ստրեսից ախորժակը կարող է տատանվել, ստրեսի պատճառով օրգանիզմը կարող է ընդունած ածխաջրերը վերածել ճարպերի։ Կամ ասենք օրվա մեծ մասը նստած անցկացնելն ու էկրանին նայելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը ու էդ ժամանակ ինչքան ուզում ես առողջ սնվիր, շատ մեծ օգուտ չի տա։ Այսինքն առողջ սնվելը գուցե անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է լավ զգալու համար։ Սուբյեկտիվորեն, լավ մարզավիճակ ունեցող ու ժամանակ առ ժամանակ համբուրգեր ուտող ու կոկա կոլա խմող մարդը կարող է ավելի լավ զգալ ցածր մարզավիճակ ունեցող ու բացառապես առողջ սնվող մարդուց։
    Առողջ լինելու ու լավ զգալու առումով լրիվ համաձայն եմ, որ միայն առողջ սնվելը բավական չի, ինչ խոսք։ Ու հա, առողջ սնվելը հիմնականում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման ա առողջ լինելու ու լավ ինքնազգացողություն ունենալու համար։ Ես զուտ առողջ սնվելով չաղանալու մասին էի ասում, որ չեմ հավատում։
    Հենց թեկուզ սթրեսի հետ կապված. հաճախակի կամ մշտապես սթրեսի մեջ ապրող մարդը, կարծում եմ, ինչքան էլ ուզենա, չի էլ կարող առողջ սնվել (այսինքն՝ կանոնավոր սնվել, առողջ սնունդ ընդունել, ու էդ ամենը ճիշտ ժամանակ, ճիշտ քանակությամբ և այլն)։ Այսինքն՝ ստացվում ա, որ առողջ սնվելու համար նախ և առաջ որոշակի պայմաններ են պետք՝ առողջ պայմաններ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.04.2016)

  18. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հետաքրքիր ա, քանի՞ ստաժավոր հումակերի ես ճանաչում, որ տենց համոզված պնդում ես, թե բոլոր ստաժավոր հումակերները լիքը առողջական խնդիրներ ունեն։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ էդպիսիք էլ կլինեն, քանի որ հումակեր լինելը, ինչպես նաև ցանկացած այլ սննդակարգի կամ սկզբունքի հետևելը դեռևս չի նշանակում, որ մարդ ամեն ինչը ճիշտ ա անում ու ամեն ինչին հետևողականորեն ա մոտենում, էդ պարզ ա։ Բայց նման պնդումը բոլոր ստաժավոր հումակերների վրա տարածելու համար պիտի որ լուրջ ստատիստիկա ունենաս։

    Ընդհանրապես ես էն կարծիքին եմ, որ ցանկացած մոտեցում էլ ինքն իրանով համադարման չի կարող լինել. պիտի համակցված լինի մնացած ամեն ինչի հետ, որ իսկապես դրական ու ցանկալի արդյունք տա։ Ուղղակի կան մոտեցումներ, որ բավականաչափ ծանրակշիռ են քիչ թե շատ կայուն դրական արդյունք ապահովելու համար։
    Ես ոչ մի ստաժավոր հումակերի չեմ ճանաչում, բայց գիտական հետազոտությունները լիքն են իրանց մասին: Հենց մեկը էրեկ եմ կարդացել, որ քաշի պակաս ու ամենոռեա ունեն մեծ մասը:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (03.04.2016)

  20. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ մի ստաժավոր հումակերի չեմ ճանաչում, բայց գիտական հետազոտությունները լիքն են իրանց մասին: Հենց մեկը էրեկ եմ կարդացել, որ քաշի պակաս ու ամենոռեա ունեն մեծ մասը:
    Ամենոռեան ի՞նչ ա։ Մի երկու բառով կբացատրե՞ս, թե ոնց ա դրսևորվում ու ինչից ա առաջանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենոռեան ի՞նչ ա։ Մի երկու բառով կբացատրե՞ս, թե ոնց ա դրսևորվում ու ինչից ա առաջանում։
    Դաշտանի բացակայություն: Եթե ֆիզիոլոգիական չի (այսինքն, շատ պուճուր աղջիկ կամ միջին տարիքի կին՝ դաշտանադադարի մեջ), ուրեմն շատ ծանր խանգարումների արդյունք ա: Կոպիտ ասած, օրգանիզմը որոշում ա, որ էդ մարմինը երեխա ունենալու համար պիտանի չի:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչպե՞ս բարձրացնել տրամադրությունը:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2014, 02:58
  3. ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ТИЦ-ը
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2013, 16:41
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 27.12.2008, 16:07
  5. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •