Շին, ուղղակի ստեղ երկու ալիք իրար ա խառնվել: Էրեկ ընդհանրապեսի մասին էի խոսում, էսօր՝ մենակ իմ մասին: Էրեկ հասարակության մոդելի մասին էի խոսում, էսօր՝ ընտանեկանի:
Նայի, ինձ համար շատ կարևոր ա, որ յուրաքանչյուր մարդ հարգի դիմացինին՝ անկախ նրանից, թե դա ով ա՝ կին, տղամարդ, նույնասեռական, սևամորթ, մարմնավաճառ, թե հոգեկան խնդիրներ ունեցող: Էրեկվա խոսակցությունը դրա մասին էր, մասնավորապես կենտրոնացած կանանց վրա, որ բոլոր-բոլոր կանայք հարգանքի արժանի են ու որ կինը մենակ հավաքարար, սեքս օբյեկտ ու երեխայի գործարան չի ու պետք ա դրա հետ հաշվի նստել: Ինչու՞ ա սա հասարակության մոդել: Որովհետև շատ տղամարդիկ դա ոչ միայն արտահայտում են իրենց ընտանիքներում իրենց կանանց հետ, այլև ընդհանրապես հասարակության մեջ. իրենց դասընկերուհիների, գործընկերուհիների, փաբի անծանոթ աղջկա, մարմնավաճառի, փողոցով անցնող պատահական աղջկա, ֆորումում կիսանծանոթ զրուցակցի ու ընդհանրապես մնացած կանանց նկատմամբ: Այ էս հարգանքն իրավունք ունեմ պահանջելու, որովհետև դա ազդում ա հասարակության վրա, որի մաս եմ կազմում ես:
Իսկ էսօրվա խոսակցությունը զուտ ընտանեկան մոդելի մասին էր, ու քննարկվում էին տարբեր մոդելներ, որտեղ (հույս ունեմ) բոլոր զրուցակիցները ենթադրում էին փոխադարձ հարգանք: Ու չնայած նրան, որ նշվում էր, որ «կինը սենց պիտի լինի», «տղամարդը սենց պիտի լինի», ես հատուկ իմ ամեն մի միտքն արտահայտելիս նշում էի, որ ինձ համար ընդունելի տարբերակի մասին եմ խոսում: Իսկ թե կինը կորոշի տանը երեխա մեծացնել, տղամարդը ֆինանսական խնդիրները լուծի, թե տղամարդը տանը երեխա կպահի, կինը կաշխատի, թե զույգը կորոշի սեքս ամուսնանալուց առաջ անել, թե հետո, թե քանի զուգընկեր ա կարելի մինչև կոնկրետ անձը և այլն, էդ արդեն ամեն զույգն ինքն ա որոշում ու իմ խառնվելու բանը չի: Ես ասում եմ՝ ինձ համար հավասարությունն ու համագործակցությունն ա ընդունելի: Ու թող ոչ ոք չհամարձակվի ասել, թե դեռահասի պես եմ մտածում:
Էջանիշներ