Ես ինձ վրա վերցնում եմ նրա համար, որ դու վիրավորում ես իմ կողքի գիտնականին, որը գիտեմ, որ ազնիվ աշխատանք ա տանում, իսկ դու իրան անազնվության մեջ ես մեղադրում: Ինչու՞ ես կասկածում գիտնականների ուսումնասիրությունների վրա: Փաստեր ունե՞ս: Տվյալնե՞ր են կեղծում: Իսկ եթե կասկածում ես մենակ նրա համար, որ քո մտքերին չի համապատասխանում նրանց տպագրածը, ապա դու ցուցաբերում ես հակագիտական ու հակագիտելիքային մոտեցում: Երբ որևէ բան չի համապատասխանում մեկի համոզմունքներին, ապա այդ մեկը նստում, փաստարկներ ա հավաքում, որ պաշտպանի իր համոզմունքները, ոչ թե աջ ու ձախ հայհոյում բոլորին ու զրպարտիչ հայտարարություններ անում:
Եթե դու գիտես պատիվն ինչ ա, ուրեմն պիտի որ կարողանաս բացատրել չիմացողին: Երբ որևէ մեկն ինձ խնդրում ա որևէ բան բացատրել, ես չեմ ասում՝ եթե չգիտես, ո՞նց բացատրեմ: Համբերատար նստում, փորձում եմ բացատրել էնպես, որ հասկանա:

Էջանիշներ