Էս վերջերս էր. նստած եմ սրճարանում։ Կողքիս սեղանին ջահել, սիմպո զույգա նստած։ Հենց մեր էս թեմայից են խոսում։ Աղջիկն ասումա՝ ես չեմ հասկանում էն տղերքին, ովքեր սեքսի համար փող են տալիս։ Տղան հակադարձումա՝ տես, ես գնում եմ կլուբ, ուզում եմ լիցքաթավել, վերջում էլ մեկի հետ կամ իրա կամ իմ տուն գնամ։ Գտնում եմ հարմար կանդիդատ։ Ժպտում եմ, խոսում, հյուրասիրում, պարում, էլի հյուրասիրում, ջանքեր թափում որ խմի, որ գործս հեշտանա։ Վերջում գալիսա նվիրական պահը ու հարցնում եմ՝ իմ մո՞տ թե՞ քո։ Ու հանկարծ ստեղ իրա գլուխը սկսումա ցավալ, ինքը ներողությունա խնդրում որ էսօր չի կարա, բայց համարս վրցնումա ու խոստանում բլաբլա բլա բլա։ Դուրսա գալիս ես իրա վրա ծախսեցի իմ ռեսուրսները, փոխարենը օդ ստացա։ Էդ նույն փողով կարող եմ գնալ բորդել, ընտրել իմ ուզածին, ստանալ ինչ ուզում եմ և վերջ։ Գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։ Սենց թե նենց ծախսում եմ, բայց էս երկրորդ դեպքում գոնե գիտեմ որ հաստատ կստանամ էն, ինչի նպատակով եկել էմ։
մի խոսքով էս տղեն երկաթյա ու ամենակարևորը իրա փորձած տրամաբանությամբ պատասխանեց մեզ հուզող հարցին։
Էջանիշներ