User Tag List

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 183 հատից

Թեմա: Պատահական սեքս / Casual Sex

  1. #46
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ախր պատահական սեքս ասելով մի պատկերացրեք է մարմնավաճառի մոտ գնալը կամ որ մեկն էսօր որոշում ա պատահական սեքս անել, գնում պատահական մեկին գտնում ա, հարաբերվում: Սովորաբար լինում ա փոխադարձ համակրանք, իրար կպնելու ցանկություն, հետո նաև սեքս անելու ցանկություն: Եթե ալկոհոլն էլ կա, էդ ցանկությունն էլ ավելի ա ինտենսիվանում: Ու շատ զույգեր հենց պատահական սեքսով էլ սկսել են:
    մարմնավաճառի մոտ գնալը ծրագրված բան ա... իսկ քո էն մի ասածը իմպրովիզացիա ա... ահագին ստեղծագործական մոտեցում ա պահանջում, փորձ ու խիզախություն... որոնման ցանկություն ու նպատակաուղղվածություն... էտի պատահական չի...

  2. #47
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.06.2016
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, իսկ մեզ մոտ կա՞ն կանայք/աղջիկներ ովքեր դեմ չեն լինի ամուսնացած մարդու հետ ժամանակ անցկացնել առանց որևէ հետագա պարտավորությունների: Ինչ-որ առումով էլի թեմայի մեջ ա, խոսքս պատահական (կամ ոչ այդքան) սեքսի մասին ա

    Sent from my iPhone using Tapatalk

  3. #48
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Naughty Boy-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապեր էս գծերն ե՞ս ստուգում։

  4. #49
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.06.2016
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր էս գծերն ե՞ս ստուգում։
    Էտ էլ )) բայց մեկա զուտ հետաքրքիր ա թե ոնց են դրան վերաբերվում

    Sent from my iPhone using Tapatalk

  5. #50
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Naughty Boy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ էլ )) բայց մեկա զուտ հետաքրքիր ա թե ոնց են դրան վերաբերվում

    Sent from my iPhone using Tapatalk
    Փորձեմ հետաքրքրասիրությունդ իմ պատկերացրածով բավարարեմ.
    Առաջին հերթին, չեմ կարծում որ ինչ որ մեկը ստեղ ասի «հա հետաքրքրասեր տղա, ես էլ կակռազ տենց ամուսնացած մարդ էի ման գալիս, որ հետը մի անգամ սեքս անեմ։»
    Տղամարդկանց 98 տոկոսի համար դա խնդիր չի, որովհետև տղամարդիկ պոլիգամ են։ Բայց այ կանանց հարցում դա լրիվ ուրիշ խնդիր է։ Եթե հարցնես, ոչ մի աղջիկ կամ կին չի ասի, թե ես ամուսնացած մարդ եմ ման գալիս։ Էդ էրոտիկ կինոյի ղզղնած կնիկ չի քո համար, որ հիվանդ երևակայությանը զոռ տա ու միամիտ տղերքին դատարկ հույսերով ներշնչի։
    Իսկ որ շատ աղջիկներ իրոք ամուսնացած տղերքի/տղամարդկանց հետ են, դա արդեն էդ տղամարդկանց ինտելեկտնա, կամ ճարպկությունը, կամ փողը, կամ էլ մեկ ուրիշ ռեսուրսա, որ իրանց գրավումա։ Բայց որ հարցնես, էդ աղջկերքից/կանանցից ոչ ոք չի երազել ամուսնացածի հետ կապնվել։
    Սա իմ փորձից եմ ասում, առանց նկատի ունենալու որ սա բացարձակ ճշմարտությունա, բայց դէ շատ-շատ իգական սեռի անձանց հետ զրույցներից ինձ հիմնականում դա է տեղ հասել։
    Վերջին խմբագրող՝ Micke: 19.06.2016, 01:57:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.06.2016), Cassiopeia (19.06.2016), Mr. Annoying (19.06.2016), Մուշու (19.06.2016), Ուլուանա (19.06.2016)

  7. #51
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ էի Երևանում մուլատկա փափագում.. հենց ոտս դուրս գցեցի՝ առաջին գործս դա դասավորելն էր..

    մեկ էլ՝ չեմ հասկանում, թե ինչի, հայերի շրջանում «ընդունված» էր համարել, որ մոնղոլուհիների համապատասխան անցքը հորիզոնականա.. (համենայն դեպս՝ մեր ժամանակ բոլորը վստահ էին դրանում...)

    մի անգամ տենց պատահեց, որ մոնղոլուհիները հատուկ հայերիս հրավիրել էին միասին չգիտեմ ինչ նշելու...
    դրանք էլ անաստված խմող են...
    խնջույքի կեսից ամուսնացած տղերքի խիղճն արթնացավ ու ցվրվեցին տներով..
    մեջների ազաբը ես էի ու պատիվը թույլ չտվեց մարտադաշտը լքել..
    հենց սկզբից գրազ էինք եկել, թե հայը շատ կխմի, թե մոնղոլը...

    մեկ էլ՝ պատահականը որնա՝ լրիվ անսպասելի հարձակվեցին վրես...
    տարբեր սենյակներում.. տարբեր դիրքերում...
    ինձ էլ, էս սաղ պրոցեսի մեջ մի բան էր հուզում՝ լավ, էդ որ մի համբալնա մեզ սաղին ազգովի խաբել էն հորիզոնականի պահով...

    Մոդերատորական. գրառման մեջից հանվել է ջնջված գրառուման մեջբերումը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.06.2016, 00:21:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.06.2016), John (20.06.2016), S.L.V. (20.06.2016), Աթեիստ (20.06.2016)

  9. #52
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դե որ սկսեցի էս թեմայում գրել, էդ էլ պատմեմ լավ...
    (ի միջի այլոց՝ էսի միայն պատահական սեքսի մասինա՞, թե՞ սեքսի ժամանակ պատահականություններն էլ են էս շարքից...)

    էդ ինստիտուտում նոր էի գրանցվել..
    առաջին օրերն են ու վերելակում ծանոթացանք...
    Էկվադորցի՝ հրաշքի տեսքով...
    նկարագրելու չի...
    դուրս եկավ մի խոսքով...
    բոյով-բուսաթով, ամեն ինչը տեղը տեղին..
    ես իրան կապեցի, թե ինքը ինձ՝ էդ էլ դեռ մեծ հարցա...

    մի խոսքով՝ էդ երեկո պիտի հանդիպեյինք..
    երկար համոզելու կարիք էլ չկար՝ հայտնվեցինք հյուրանոցում..

    էս եթիմը կրծկալը հանեց, մեկ էլ՝ թե բա ես մթության մեջ եմ սիրում..
    ասում եմ՝ այ մարդ էս գոլը ես ո՞նց բաց թողեմ ու չտեսնեմ..
    դու որ հագուստով ես սենց.. բա առանց հագուստ ինչ կլինես...

    չէ որ չէ...
    անջատեցինք...

    վերջը՝ ինչ երկարացնեմ...
    էն ամենաթունդ պահին որ չպարզվեց, որ էս տվարը տրանսա....

    արա էդ ոնց փախա ես էդ համարից...
    տենց կիսահագնվել ու առանց կոշիկ...
    էտի տեսնել էր պետք...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.06.2016), Chilly (21.06.2016), Աթեիստ (20.06.2016), Անվերնագիր (20.06.2016)

  11. #53
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    դե որ սկսեցի էս թեմայում գրել, էդ էլ պատմեմ լավ...
    (ի միջի այլոց՝ էսի միայն պատահական սեքսի մասինա՞, թե՞ սեքսի ժամանակ պատահականություններն էլ են էս շարքից...)

    էդ ինստիտուտում նոր էի գրանցվել..
    առաջին օրերն են ու վերելակում ծանոթացանք...
    Էկվադորցի՝ հրաշքի տեսքով...
    նկարագրելու չի...
    դուրս եկավ մի խոսքով...
    բոյով-բուսաթով, ամեն ինչը տեղը տեղին..
    ես իրան կապեցի, թե ինքը ինձ՝ էդ էլ դեռ մեծ հարցա...

    մի խոսքով՝ էդ երեկո պիտի հանդիպեյինք..
    երկար համոզելու կարիք էլ չկար՝ հայտնվեցինք հյուրանոցում..

    էս եթիմը կրծկալը հանեց, մեկ էլ՝ թե բա ես մթության մեջ եմ սիրում..
    ասում եմ՝ այ մարդ էս գոլը ես ո՞նց բաց թողեմ ու չտեսնեմ..
    դու որ հագուստով ես սենց.. բա առանց հագուստ ինչ կլինես...

    չէ որ չէ...
    անջատեցինք...

    վերջը՝ ինչ երկարացնեմ...
    էն ամենաթունդ պահին որ չպարզվեց, որ էս տվարը տրանսա....

    արա էդ ոնց փախա ես էդ համարից...
    տենց կիսահագնվել ու առանց կոշիկ...
    էտի տեսնել էր պետք...
    Ես չգիտեմ ինչի, բայց լատինո պոչավոր աղջիկները շատ-շատ են: Դրանց տարբերելու համար փորձա պետք. խոսում են հանդարտ, փափուկ ձայնով: Աշխատում են ձայնին շատ ելևէջներ չտան` ասենք բարձր ծիծաղել, ոգևորված ինչ որ բան պատմել և այլն, որպեսզի ձայնալարերը չլարվեն ու իրանց բամբ ձայնով մեր Գաղթական ախպոր պես տղերքին չխրտնացնեն: Դե ծնոտի կառուցվացքը, ադամախնձորը, ոսկրոտ ձեռքերն ու մատները հեշտությամբ մատնում են որ այդ աղջիկը վաղուց աղջիկ չի`ավելին. նա այն երբեք չի էլ եղել
    Վերջին խմբագրող՝ Micke: 20.06.2016, 05:58:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    S.L.V. (20.06.2016), Գաղթական (20.06.2016)

  13. #54
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանց տարբերելու համար փորձա պետք.
    ասումա՝ փորձը նենց մուխանաթ բանա, ինչը մարդ ձեռքա բերում միանգամից այն բանից հետո, երբ դրա կարիքը կար...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #55
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    fact: հայ տղամարդկանց մեծ մասը իրանց կուսությունը մարմնավաճառներին են կորցրել ու մեծամասնության (նաև ամուսնացածների) սեռական «ակտիվությունը» հենց էտ նույն մարմնավաճառների հետ ա. Բնականաբար իրանց սեքսի հետ կապված ամեն թեմա տհաճ ա, նույնիսկ իրանց համար:

    Մոդերատորական. գրառման մեջից ջնջվել է ջնջված գրառման մեջբերումը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.06.2016, 00:23:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (20.06.2016)

  16. #56
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    համաձայն եմ, զրույցը գնաց ոչ էն ուղով, մանավանդ կոնֆետի ալեգորիան։ Դրա համար կասեմ սորրի սիրելի կանայք։ Քանի որ տրանսվիստիտների, տրանսսեքսուալների, հոմոսեքսուալների հետ շփվել եմ աշխատանքային բերումով, ցանկացա մի թեթև նկարագրել թե ինչպես են իրենց պահում օտարների շրջապատում։ Եվ իհարկե իմ համար հանելուկ է, թե ինչու լատինոամերիկցիների մեջ այդքան տարածված է սեռափոխությունը, ինչին ես իմ զարմանքն եմ արտահայտել։

    Մոդերատորական. ջնջված գրառման մեջբերումը ջնջվել է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.06.2016, 01:05:

  17. #57
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն եմ, զրույցը գնաց ոչ էն ուղով, մանավանդ կոնֆետի ալեգորիան։ Դրա համար կասեմ սորրի սիրելի կանայք։ Քանի որ տրանսվիստիտների, տրանսսեքսուալների, հոմոսեքսուալների հետ շփվել եմ աշխատանքային բերումով, ցանկացա մի թեթև նկարագրել թե ինչպես են իրենց պահում օտարների շրջապատում։ Եվ իհարկե իմ համար հանելուկ է, թե ինչու լատինոամերիկցիների մեջ այդքան տարածված է սեռափոխությունը, ինչին ես իմ զարմանքն եմ արտահայտել։
    Տարածված չի Մի ժամանակ, երբ եվրոպական կոնկրետ մի հիվանդանոցում պրակտիկա էի անցնում, տրանսսեքսուալների մասնագետի օգնական էլ եղա: Ինքը որ իմացավ, որ Հայաստանից եմ, ասեց՝ Հայաստանից սեռափոխություն անողները շատ-շատ են: Ես մտածեցի՝ տեսնես ինչու՞: Հետո հասկացա: Մի քանի պատճառ կա. նախ, Հայաստանում ուժեղ դիսկրիմինացիայի են ենթարկվում իրանք, հետևաբար, թողնում-գնում են: Երկրորդ, ամեն երկիր չի, որ անում ա սեռափոխության վիրահատություն, հետևաբար կոնկրետ տեղ են գնում: Նույնն էլ երևի լատինոսների մասին ա ճիշտ: Ու բացի դրանից, հիմնականում իրանք իրանց համայնքն ունեն, իրար հետ են շփվում: Հետևաբար, հնարավոր ա, որ ինչ-որ կոնկրետ տեղերում «կուտակվեն»:

  18. #58
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, fact: հայ տղամարդկանց մեծ մասը իրանց կուսությունը մարմնավաճառներին են կորցրել ու մեծամասնության (նաև ամուսնացածների) սեռական «ակտիվությունը» հենց էտ նույն մարմնավաճառների հետ ա. Բնականաբար իրանց սեքսի հետ կապված ամեն թեմա տհաճ ա, նույնիսկ իրանց համար:
    Սագիտարիուս ջան, գրածդ շատ ավելի կոմպլեքս բանի է վերաբերվում, դրա համար փորձեմ քննարկել։

    Ա. Հայ տղամարդն իր կուսությունը մարմնավաճառերի մոտ է կորցնում։
    Համաձայն եմ, ճիշտ ես գրեթե հարյուր տոկոսով։ Ինչու՞մն է խնդիրը։ Իսկ խնդիրը հայ հասարակության մեջ ձևավորված բարոյական նորմերի մեջ է։ Այ դու կարծես թե ապրում ես Գերմանիայում։ Գերմանացի դեռահասը, ում ուղեղը տժժում է էրոտիկ ֆանտազիաներից, ունի հեշտ (դոստուպը ոնց է՞ր հայերեն) մի խոսքով ունի հեշտ դոստուպ իր տարեկից աղջիկների մոտ, քանի որ նրանք էլ դեմ չեն իրեց «նոր խաղալիքը» փորձարկելուց։ Ոչ թե, որովհետև շատ են ցանկանում, այլ որովհետև դրա մասին շատ է խոսվում, հետաքրքիր է, վերջապես ամոթ է լինել 18 տարեկան և կույս։ Դպրոցն ավարտած և 18 լրացած դեռահասը ձգտում է արդեն ինքնուրույն կյանքի (ոչ թե ինչ որ մեծ ու հիասքանչ բաների հասնելու համար՝ դրանք հետո են գալիս, այլ առաջին հերթին ծնողների իշխանությունից ազատվելու և ինչ ցանկանալ, այն անելու համար) ծնողը նույնպես դեմ չի որ երեխան ինքնուրույն ապրի, նույնիսկ օժանդակում են տնով, կահույքով, ստարտի համար անհրաժեշտ ֆինանսով։ Այդպիսի դեռահասի ինչի՞ն է հարկավոր բուլղարացի, ռումինացի, հունգարացի թափված ատամներով, լխկած մարմնով, ազդրերը ցելյուլիդով պատած, գերմաներեն չխոսացող խեղճ ու կրակ մարմնավաճառի մոտ գնալ։ Այնպես որ սկսած 15 տարեկանից աղջիկ-տղա արագորեն կորցնում են իրենց կուսությունը։
    Հայաստանում անհնար է, անպատկերացնելի, որ 15 տարեկան աղջիկը կորցնի իր կուսությունն ու դա ամենախստիվ կերպով չխարազավի, չքննարկվի, մատի փաթաթան չդառնա ընտանիքում, ընկերության մեջ, փողոցում, թաղում և նույնիսկ քաղաքում կամ գյուղում։ Այդ իսկ պատճառով մատների վրա հաշված հայ աղջիկներ են գնում կուսությունից ազատվելու քայլին։ Լավ է դա թե վատ, դա լրիվ ուրիշ քննարկման թեմա է։ Դե ասա ինձ Սագիտարիուս ջան, ում մոտ գնա սեփական բանականության դեմ ըմբստացած մարմնով դեռահասը, ում մտքերը, խոսքերը, գործողությունները պտտվում են միմիայն այդ պաշտամուքի պոդիումին դրված «սբազան եռանկյունու» շուրջ։

    Բ. Ամուսնացած-չամուսնացածների սեռական ակտիվությունը հենց էտ նույն մարմնավաճառների հետա։
    Ես չգիտեմ թե դու Գերմանիայի որ քաղաքում ես ապրում, բայց Մյունխենը բերեմ օրինակ. Մյունխենի բնակչությունը 1 300 000 է։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն, այնտեղ գրանցված են մոտ 3000 մարմնավաճառ, հարյուրհիսունին մոտ ստուդիո-բնակարաններ, մոտ 15 սադո-մազո ակումբներ։ Կենտրոնական կայարանի շրջակա թաղամասերը հայտնի են որպես «կարմիր լապտերների» թաղամաս այսպես կոչված Rotlicht Viertel։ Չգիտեմ ունես արդյոք շփում տեղի գերմանացի, սերբ, թուրք, քուրդ, արաբ համայնքների ներկայացուցիչների հետ, թե՞ ավելի շատ հայկական գետտոյով է քո համար սահմանափակվում Գերմանիան, բայց եթե շփվես, կտեսնես որ նրանց երկու տարվա մարմնավաճառների հետ հարաբերությունները մեր հայ տղամարդիկ ազգովի քսան տարվա ընթացքում անգամ չեն ունենում։ Այլ չի վիճակը Վիեննայում, Ստոկհոլմում Բրյուսելում, Բուդապեշտում, Զագրեբում, Պրահայում։ Իսկ այնքան տրասվիստիտ, որքան ես Ստամբուլի Տաքսիմ հրապարակում և Տաքսիմ փողոցում տեսա, Եվրոպայի այն մայրաքաղաքներում, որտեղ եղել եմ՝ չեմ տեսել։
    Իսկ այդքան մեծ առաջարկը կապված է անհամեատ մեծ պահանջարկի հետ։ Մի անգամ մի Ռումինացի մարմնավաճառ ի հարցին թե իչու չի ապրում և իր մասնագիտությամբ աշխատում իր երկրում (նատնտեսագետ էր) պատասխանեց. բառացի մեջբերում եմ «ես այնտեղ ստանում եմ ամեաշատը 200-250 եվրո, իսկ այստեղ այս գործով անցած ամիս վաստակել եմ 15000 եվրո» և որպեսզի հաստատ հասկան ամ թե ինչ գումար ինքը նկատի ունի, մատով գրեց սեղանիս վրա տասնհինգ հազար։
    Ի՞նչ ես կարծում, քանի հաճախորդ էր նա ունեցել մեկ ամսվա մեջ, եթե միջին հաշվով նրան այցելելու միջին արժեքը 30-50 եվրո է։ Ու դա միայն մեկը մարմնավաճառ, երբ սակայն այստեղ խոսքը վերաբերվում է մի քանի հազար մարմնավաճառի, ովքեր քափ ու թրտինք մտած, քիթ սրբելու ժամանակ չունեն։
    Այնպես որ անարդար եմ համարում հայ տղամարդու հասցեին կատարած նսեմացնող նկատաառումդ, թե հայ տղերքը մարմնավաճառների մոտ են հիմնականում գնում։ Կներես, բայց այդպիսի կարծիք կարող է հայտնել այն մարդը, ով բացի հայկական գետտոյից, հայկական սերյալներից ուրիշ շփում չունի արտաքին աշխարհի հետ։
    Եթե հարց առաջացավ, թե ես որտեղից այդքանը գիտեմ նրանց մասին, որպեսզի սպեկուլացիաների տեղիք չտամ, ասեմ, որ աշխատում եմ ավետարանական եկեղեցուն կից սոցիալական բագավառում։

    Գ. Բնականաբար սեքսի հետ կապված ամեն թեման տհաճա, նույնիսկ իրանց համար։
    Մի խորհուրդ տամ քեզ. ժամանակ վերցրու և հենց այսօր այցելիր զուտ գերմանական Gasthaus( գաշտհաուզ) և եթե բավարար տիրապետում ես գերմաերենի, լսիր տեղացիների խոսակցությունները։
    Գնահատեք հայ տղամարդուն, ես դա անկեղծ եմ ասում։ Ազգերի այս խառնարանում, կնոջ հանդեպ իր ջետլենական դիրքով ու թասիբով հայ տղամարդու հետ երևի ոչ ոք չի մրցի։ Միգուցե միայն հրեաները!!!

  19. #59

    Լավ էլի Սագիտարիուսը հայ գետոյում: Մի տեսակ ուղեղիս մեջ չտեղավորվեց:
    Micke ջան, ամենայն հարգանք ունենալով հայ տղամարդկանց շատ փոքր տոկոսի նկատմամբ՝ թույլ տուր նկատել, որ հայ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը ոտքից գլուխ պրոբլեմ են՝ սկսած սեռական բնագավառից, վերջացրած տարրական կուլտուրայով: Ու կնոջ հանդեպ ջենտլմենական վերաբերմունք, ներողություն, հայ տղամարդկանց մոտ չեմ նկատել: Ի վերջո, ջենտլմենությունը ոչ թե սրճարանում հաշիվ փակելն ա, այլ կնոջ կարիքները բավարարելը, ինչը հայ տղամարդկանցից շատերը չեն անում՝ հենց թեկուզ այցելելով մարմնավաճառների:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.06.2016), Վոլտերա (20.06.2016)

  21. #60
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ կնոջ նկատմամբ ջենտլմենական վերաբերմունքը ձեզ:
    Դե դրա համար էլ ասացի որ սխալ հունով գնաց, իսկ ես փորձեցի թեկուզ կատակի տեսքով դա ուղղել, ինչը ինձ չհաջողվեց։ Ու դրա համար էլ ևս մեկ անգամ սորրի սիրելի կանայք։
    իսկ ինչ վերաբերվումա ջենտլմենությանը, ես դա ուրիշ ազգերի հետ եմ համեմատում։ Խոսքը հեչ էլ հաշիվ փակելուն չի վերաբերվում։ Ուղղակի ես շատ եմ շփվում այլազգիների հետ ու իրենց մենթալիտետը ներսից եմ տեսնում։ Այն՝ ինչ իրենք են իրենց թույլ տալիս, հայի մտքի ծայրով անգամ չի անցնի։ Իհարկե հայերն էլ նվեր չեն, բայց ես էս ամենը համեմատության սպեկտրի միջով եմ անցկացնում։
    Միհատ ավստրիացի աշակերտ ունեի. մոտ տասնութ տարեկան ջահել էր։ Իր անմիջական մենթորը ռումինացի քսանմեկ տարեկան աղջիկ էր։ Էս Քեվինը իրա մենթորին չէր հնազանդվում ընդհանրապես։ Սա բողոքեց ինձ, ես էլ հարցնում եմ Քեվին ջան, ջահել ջան, ինչումնա պրոբլեմը։ Ասումա՝ պրոբլեմ չկա։ Ասում եմ՝ բա Սորինային խի չես լսում։ Ասումա՝ ես կանանց չեմ հարգում, դրա համար րլ չեմ կարա իրա լսեմ։ Ասում եմ՝ ընդհանրապե՞ս։ Բա՝ Հա։ Ասում եմ՝ բա քո մորն ու քրոջջն էլ չես հարգու՞մ, ասեց՝ չէ։ Չշարունակեմ թե հետո ինչ եղավ, բաց ինչու՞մն է խնդիրը։ Կա՞ հայ տղա/տղամարդ, որ էդ կարգի բան իրեն թույլ տա։ Էդ Քեվինը ոչ հիվանդ էր, ոչ էլ դեբիլ։ Ու ինքը ցավոք միակը չի իր տեսակի մեջ։

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  2. Ապրիլիմեկյան կատակներ, թե՞ պատահական շփոթմունք:
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2012, 12:06
  3. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •