Ինչպես ասում են, ամեն մարդու որոշելիքն է՝ երբ, որտեղ, ում հետ և այլն, ուղղակի արժե հաշվի առնել, որ պատահականի դեպքում անցանկալի հետևանքներն ավելի հավանական են, ու դրան դիմելիս հստակ իմանալ, թե ինչի ես գնում։ Կարծում եմ՝ հետևանքները մանրամասնելու կարիք չկա։
Անձամբ ինձ համար սեքսն էն աստիճանի անձնական բան է, որ նույնիսկ փոխադարձ զգացմունքները դեռևս բավական չեն, այսինքն՝ դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են դրա համար, բացի զգացմունքներից, պիտի նաև խոր վստահություն, մտերմություն, հարազատություն լինի տվյալ մարդու հետ։ Ինձ համար էս բոլորի առկայության դեպքում է միայն սեքսն ընդունելի, հետևաբար պատահականի մասին խոսք լինել չի կարող։
Էջանիշներ