Հարգանքներս բոլորին ...
Ես հասկանում եմ, որ իմ հարցերը ոմանք փորձելու են այլ կերպ ընկալել ու թեման ուրիշ տեղ տանել, բայց ես անկեղծ, անկախ իմ ապրելակերպից, ուզում եմ էս հարցը տամ ու եթե կցանկանաք՝ քննարկենք։
Ինչ լիմիտներ ունեք սեքսի մեջ, լինի դա կին և ամուսին հարաբերություններում, կամ ընկեր և ընկերուհի։ Ի՞նչ եք հասկանում ազատ սեքս ասելով ու ո՞րն ա էդ ազատության սահմանը։
Իսկ եթե կողմնակից եք ավելի "ավանդական" սեքի, ապա ի՞նչ պատճառներից ելնելով։
ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր իրենց կանանց հետ շատ լիմիտներով են սեքս անում, իսկ երբ բանը հասնում ա "նանար"-ին՝ չափ ու սահմանը կորցնում են։ Էս երևույթը ես երբեք չեմ հասկացել ու դժվար էլ հասկանամ։ Կինը չի ուզու՞մ էդ ամեն ինչը, կինը մարդ չի՞, թե՞ հենց կնոջից ա գալիս, որ տղամարդը չի ուզում իրեն շատ ազատություն տա։
Էջանիշներ