հիմա որ ասենք թե ես ձայն չեմ հանում, ինչ ա ստացվում՝ իմիտացիա եմ անում` իբր ինձ մեկ ա՞
հիմա որ ասենք թե ես ձայն չեմ հանում, ինչ ա ստացվում՝ իմիտացիա եմ անում` իբր ինձ մեկ ա՞
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Աթեիստ (31.03.2016)
Էս թեմայում մենակ ոնց որ թե ձայներն էին քննարկվում, իսկ տեսնե՞լը: Ասենք՝ հասարակական վայրերում սեռական հարաբերությունները/գործողությունները թույլատրելի պիտի լինե՞ն, թե չէ:
Հրեն, էս մեքսիկական քաղաքը մի քանի օր առաջ օրինական դարձրեց հասարակական սեքսը (սիրեք իրար, քանի դեռ կողքից ոչ ոք չի բողոքել սկզբունքով):
Հայաստանում, կոնկրետ՝ Երևանում, մարդիկ հա էլ սեքս են անում հասարակական վայրերում՝ փողոցի անկյուններից, այգիներից սկսած, փաբերից վերջացրած: Նենց չէ որ բացահայտ, բայց դե անում են (չնայած որոշ ժամերին՝ որոշ փաբերում... հմմմ): Լավ ծանոթ չեմ հարցի իրավական կողմին, բայց կարծեմ հասարակական վայրերում սեռական գործողությունները կարող են որպես «խուլիգանություն» որակվել՝ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելով: Բայց չգիտեմ՝ ինչպիսին է իրական պատկերը. մի ձև չեմ հավատում, որ «բռնացնելու դեպքում» հարցը քրեական պատասխանատվության հասնի: Թե՞ էդպես է:
Ընդհանրապես ոնց եք վերաբերվում հասարակական վայրերում սեռական գործողությունների թույլատրության հարցին:
Աթեիստ (27.08.2018)
Էսքան ժամանակ փողոցի անկյունում ու փաբում սեքս տեսած չկամ: Եթե անգամ անում են երևի բավականին թաքուն ու արագ:ճճ
Իհարկե դեմ եմ հասարակական վայրերում սեքսի թույլատրմանը: Նույնն է, որ թույլատէեն անձին սեռական օրգանները հասարակական վայրում ցուցադրի:
Հասարակական վայրը չգիտեմ, բայց մի քանի ամիս առաջ նոր հարևաններ ենք ստացել:
Վերջերս բնակիրավունք ստացած սիրիացի երիտասարդ զույգ են, որ 2 փոքր երեխա ունեն:
Տհաճա իհարկե ամբողջ օրը դրանց տնից տնքոց ու օրգազմային բացականչություններ լսել, ընդ որում՝ օրը ցերեկով:
Էն օրն էլ ոստիկաններ էին եկել իրանց տուն ու հետո դիմացի մայթի հարևաններից իմացանք, որ իրենք էին կանչել, քանի որ էս տնքացող զույգը փաստորեն համ էլ էքսհիբիցիոնիստներ են:
Վարագույրներն ու պատուհանը բացում են ու իրենց գործն անում՝ հենց դրա առջև դրված բացմոցի վրա:
Իսկ իրենց պատուհանին դեմդիմաց էլ էտ ոստիկան կանչողների մանկահասակ երեխեքի սենյակնա:
Բայց թե որքանով են իրենք օրենք խախտել ու ինչ են իրենց ոստիկաններն ասել՝ չիմացանք..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տեսնես զանգել են ոստիկանություն, ինչ են ասել․
-Մեր դիմացի շենքում մարդիկ սեքս են անում՝ առանց վարագույները փակելու․ մեր երեխաներն էլ տեսնում, փչանում են։ Դե մեր տանը էդպիսի բան ընդհանրապես չկա․ իրենց էլ կաղամբի միջից ենք գտել:
Էդ հարևաններդ հո Շուռնուխից չե՞ն
Դեռ մի հատ էլ մյուս հարևանների հետ դրել քննարկում են․․․
Վերջին խմբագրող՝ ivy: 27.08.2018, 18:17:
Մուշու (28.08.2018)
Իյա, բա եղա՞վ․․․ բա երեխեքի մեջ ո՞նց ամոթի զգացողություն ներդնեն, թե օրը ցերեկով իրենց պատուհանի դիմացը տե՜նց բաներ ա լինում․․․
Բա որ հանկարծ գազանանոց գնացած լինեին, ու փիղը փղի վրա թռած լիներ․․․ պա՜յ․․․ ստիպված օրենք էին ընդունելու, որ ժամանակավոր կալանավորման խցերը մեծացնեն՝ փղերին առանց իրենց իրավունքները ոտնահարելու կալանավորման համար։
Կաղամբ էլ ասիր հիշա․․․ տան գազարը պրծել ա, վաղվա սալաթի համար աչքիս չհերիքի․․․ էհ, հիմա պիտի հելնեմ հասարակական սեքսով զբաղվելու՝ մթերային առևտրի։
boooooooom (28.08.2018)
Գաղթական (27.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ