Ցավդ տանեմ, ես դրա համար չեմ գրել։ Հույս ունեի՝ ինձ ինչ-որ կբացատրի, որովհետև ես չեմ հասկանում։ Ասացի էլ, թե դա ինձ մոտ ինչ տպավորություն է ստեղծում։ Ինձ իրոք հետաքրքիր է՝ կա՞ն դրա հետ կապված ուսումնասիրություններ։ Էդ ձայներն իրո՞ք հաճույքից են արձակում, թե՞ կարծրատիպային բան է, որ եթե սեքսի ժամանակ բարձր ձեներ ես հանում, ուրեմն քեզ էլ, զուգընկերոջդ էլ ներշնչում ես, թե քեզ մի այլ կարգի դուր է գալիս։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Տրիբուն (30.03.2016)
Հարևանները ունկնդրում են ձեր հաճույքախտիկը: Since 1964.
CactuSoul (30.03.2016), Անվերնագիր (30.03.2016), Նաիրուհի (30.03.2016), Ռուֆուս (30.03.2016), Տրիբուն (30.03.2016)
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Cassiopeia (30.03.2016), Glen (30.03.2016), Աթեիստ (30.03.2016), Ռուֆուս (30.03.2016), Տրիբուն (30.03.2016)
մարդուց մարդ տարբեր ա ու դժվար ա հստակ ասել թե ով ինչի համար ա էդքան բարձր տնքում/ճղճղում/գոռում ...
Ես հանդիպել եմ կանանղ, որոնք իրոք, հաճույքից ուղեղներն անջատում են ու էդ պահին նրանց էլ չի հետաքրքրում, թե որտեղ են գտնվում, շրջապատում ով ա ապրում, քանի հոգի իրեն կլսեն կամ ինչ կմտածեն։
նրանք ամբողջովին տրվում են էմոցիաներին ու մինչև վերջին պահը չեն "անջատվում"։ Բայց կան նաև կանայք, որոնք էլի նույն "տրանսի" մեջ լինելով, շատ ցածր են արտահայտվում, դա էլ մի ուրիշ վիճակ ա ...
անձամբ ինձ էդ կարգի ճղճղոցն ու գոռոցը մի քիչ փակում ու շեղում ա, բայց տղամարդիկ կան, որ անգամ ավելի ա դուր գալիս, դրա համար հստակ պատասխան դժվար թե գտնվի։
Մեզ մոտ պատերը թղթից են, մի քիչ ուշ ժամի բարձր խոսես՝ հարևանը պատիդ հետ ա սկսում սեքս անել, էլ ուր մնաց դու գիշերվա կեսին լաչառանաս։ Բայց դե մեկ մեկ ասում ենք թքած բոլորի վրա, ու էդ պահին մի տեսակ բոլորն էլ "թքած են ունենում" մեր "աղմուկի" վրա ...
Աթեիստ (30.03.2016)
Միհատ պապական խոսք կա, ասում ա. «ճիշտ սեքսից հետո հարևանները դուրս են գալի ծխելու»։
Chuk (30.03.2016), impression (31.03.2016), John (30.03.2016), Quyr Qery (01.09.2016), Աթեիստ (30.03.2016), Անվերնագիր (30.03.2016), Ռուֆուս (30.03.2016), Վիշապ (30.03.2016), Տրիբուն (30.03.2016)
Իմ կարծիքով սեքսի աղմուկի նկատմամբ վերաբերմունքը ոչնչով չպիտի տարբերվի մնացած աղմուկներից: Եթե ուշ ժամի բարձր երաժշտություն լսել չի կարելի, ապա նույն բարձրության տնքոցներ հանել ևս չի կարելի: Թույլատրելի ժամերին՝ ով ոնց ուզում է: Եթե բախտդ չի բերել, ու շենքի պատերը բարակ են, ապա դա դեռ առիթ չէ պահանջել հարևաններից, որ իրենց սեփական բնակարանում իրենց ինչ-որ բանից զրկեն: Իմ բախտը այդ առումով բերել է, պիտի շատ ուժեղ գոռաս, որ հարևաններին գոնե ձայնի մի փոքր կտոր հասնի:
CactuSoul (30.03.2016)
Նաիրուհի (30.03.2016)
ես որ մի ժամանակ վարձով էի ապրում, կողքի հարևանի տունն ահավոր բազմամարդ էր: տենց ով չէր ալարում՝ էդ տանն ապրում էր՝ կեսուր, կեսրար, տեգրն իր թաշախուստով, մի քանի զույգ չամուսնացած տալեր, ու դե մեր ջահել նորապսակները, որոնք կոնկրետ տանջվում էին: ես հա պատկերացնում էի, որ նրանց սենյակում քնում են նաև մի երկու քեռակին, իսկ հենց իրենց անկողնում՝ տեգոր լակոտները: Բայց հեեեենց դրանք տանը մենակ էին մնում, էն ինչ մի հատ առռռռիվա էր սկսվում, ինձ թվում ա՝ շենքն իրենց մեղքով երկու տարում վթարային դարձավ: էդ ինչ էին անում, ու կոնկրետ գիտեին, որ տենց մի 13 րոպե ունեն լկստվելու, քանի տնեցիք մարդա մի գործով հեռացել են ու ուր որ ա՝ հետ են գալու: նենց մի տեսակ հարգում էի իրենց, ընդամենը 13 րոպե, բայց թվում է՝ մի ամբողջ կյանք:
իսկ թե ով ում հետ ա սեքս անում ու ոնց, էդ իհարկե իրենց գործն ա, բայց ահավոր հետաքրքիր ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Աթեիստ (31.03.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ