Երկու օր ա գցում-բռնում եմ՝ էս թեման բացեմ, թե չէ, վերջը որոշեցի բացել
Տարիներ առաջ, երբ գինեկոլոգիայի ցիկլի էինք, մեր դասախոս Գեորգի Կիմիչը մեզ ասաց, որ Հայաստանում սեքսի պակաս կա: Ինքն իր բացատրությունը ուներ. սեքսի համար երեք գործոն պիտի լինի միաժամանակ. տեղ, ժամանակ, փող: Ասում էր, որ շատերը դրանցից միայն երկուսն ունեն, դրա համար չեն կարողանում ուզածի չափ սեքս անել:
Բայց էս վերջերս սկսել եմ մտածել, որ Հայաստանի սեքսի պակասն ավելի տխուր պատկեր ունի, քան տեղ-ժամանակ-փող համադրությունն ա: Որքանով նկատել եմ, նույնիսկ ամուսնանալուց հետո շատերի մոտ շարունակվում է սեքսի պակասը: Ինչի՞ց է դա: Ինչու՞, ասենք, շատ հայ տղամարդիկ իրենց կանանց հետ սեքս չեն անում, բայց գնում են մարմնավաճառների մոտ կամ դավաճանում են: Կամ ինչու՞ շատ զույգեր, ասենք, երեխա ունենալուց հետո էլ նորմալ սեքս չեն անում: Արդյոք Հայաստանում սեքսը առավելապես բազմացմա՞ն միջոց ա: Կամ գուցե սխա՞լ եմ ընկալում. Հայաստանում լավ էլ լիքը սեքս կա: Մի խոսքով, էկեք քննարկենք սեքսը կամ դրա պակասը Հայաստանում:
Էջանիշներ