Ախ, էս գրառումը ոտից գլուխ շեդևր ա
Թե հեղինակն իմանա՜ր, որ մեր կողմերում օյաղ տղու մտքի ծերով էլ չի անցնում փողոցում աղջկա հետ ծանոթանալ
Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Պարզ սեր» թեմայից:
Ախ, էս գրառումը ոտից գլուխ շեդևր ա
Թե հեղինակն իմանա՜ր, որ մեր կողմերում օյաղ տղու մտքի ծերով էլ չի անցնում փողոցում աղջկա հետ ծանոթանալ
Մոդերատորական: Թեման առանձնացվել է «Պարզ սեր» թեմայից:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 29.03.2016, 15:50:
Նիկեա (29.03.2016)
Ախր արդյունավետի հարց չի։ Խնդիրն էն ա՝ կմոտենա՞ն փողոցում իրենց դուր եկած աղջկա (կամ մարդու ընդհանրապես) հետ ծանոթանալու (թեկուզ ապարդյուն), թե չէ։ Չեն մոտենա, որովհետև էդ աղջկան դրանով «կանհանգստացնեն», «իրավունքները կխախտեն», չգիտեմ, էլ ի՞նչ պատճառ են բերում դրա համար։ Ճիշտ չի, էլի։ Ինձ Երևանում էդ առումով դուր ա գալիս։ Շատ ա պատահել, որ մոտեցել են, Wisper֊ի ասածի պես՝ մի քանի բառ խոսել ենք, ասել եմ, օրինակ, կներեք, ուզում եմ մենակ մնալ, կուլտուրական թողել հեռացել են։ Կամ թեկուզ ծանոթացել ենք, զրուցել մի քիչ, երբ եկել ա բաժանման պահը, հեռախոսի համար ուզել, բան, ասել եմ, որ չեմ ուզում տալ (եթե պետք ա եղել, բացատրել եմ, թե ինչու), ու էլի նորմալ, ժպտադեմ, քաղաքակիրթ մարդկանց նման բաժանվել ենք։ Նույնիսկ պատահել է մի ուրիշ օր էլի պատահաբար հանդիպել ենք ու ջերմ բարևել իրար, մի֊երկու բառ փոխանակել, անցել։ Ի՞նչ վատ բան կա մարդկային շփման մեջ, ինչո՞ւ չի կարելի ծանոթանալ փողոցում, չեմ հասկանում։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Cassiopeia (29.03.2016), Lion (29.03.2016), Smokie (29.03.2016), Ուլուանա (29.03.2016)
Երևանում ինձ էլ են շատ մոտեցել, ու դա ահագին տհաճ ա, չնայած քաղաքավարի պատասխանել եմ, երբևէ չեմ կոպտել: Բայց երբ փողոցում մարդը մենակ ա, նշանակում ա ուզում ա մենակ լինել, ու չարժե էդ մենակությունը խախտել, գալ, զրուցել: Երբ մեկն ուզում ա ծանոթանալ, գնում ա հատուկ տեղեր, որտեղ ծանոթանում են:
Բյուր, իսկ եթե հանկարծ այգում տեսնեմ, որ ինչ-որ մեկն իմ սիրած խմբի շապիկն հագած նստած ա, կողքն էլ` իմ սիրած գրողներից մեկի գիրքն ա դրած, էլի կոպի՞տ ա գնալ իր հետ էդ խմբից կամ գրողից խոսելը: Ես պատահական ծանոթություններ չեմ սիրում, բայց որ մեկը գալիս իմ սիրած խմբից, գրքից կամ ֆիզիկայից ա հետս խոսում, հավես ա:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 29.03.2016, 15:31:
Դե տենց կայֆ ա, էն էլ հայկական իրականության մեջ, որտեղ էնքան դեֆիցիտ են տենց մարդիկ Բայց Երևանում ինձ հետ տեղի ունեցած դեպքերից մի քանիսը.
1. Դեպք 1. այգում կարդում եմ, մի տղա մոտենում, ասում ա՝ արի ընկերություն անենք: Ասում եմ՝ էս էջը կարդամ, նոր: Ասում ա՝ ինչի դու կարդում-գրու՞մ ես: Ասում եմ՝ հա: Հետաքրքրությունը կորում ա, գնում ա:
2. Դեպք 2. Կասկադում զվռնում եմ: Մի տղա մոտենում ա, խոսում ա: Չեմ հիշում ինչ ա խոսում, բայց առաջարկում ա միասին քայլել: Եսիմ ոնց հայտնվում ենք Կասկադի գագաթին: Ստեղ բռնում ա, փորձում համբուրել: Փախնում եմ հնարավորինս արագ
3. Դեպք 3. Մի հատ երկու իմ տարիքի ձյաձյա մոտենում ա, սկսում խոսել: Չեմ հիշում՝ ինչից: Քաղաքավարի պատասխանում եմ: Փորձում ա ձեռքս բռնել: Փախուստ հնարավորինս արագ:
4. Դեպք 4. Օպերայում մի տղա մոտենում, ասում ա՝ վայ, ռո՞ք ես լսում, ես էլ: Տենց շփվում ենք, համարներով փոխանակվում: Հետո մեկ-մեկ հանդիպում, խոսում ենք երաժշտությունից: Հարիֆիս մտքով չի անցել, որ էդ ախմախն իրա գլխում ֆանտազիաներ ա հորինում համատեղ կյանքի մասին, ու որ գալիս ա պահը, ասում եմ՝ չէ, իրան թվում ա՝ ձևեր եմ թափում:
Եզրակացություն. Երևանում խուսափել փողոցային ծանոթություններից, եթե դրանք բողոքի ցույցերի ժամանակ չեն:
Բայց ի՜նչ օֆֆտոպ ենք անո՜ւմ
Առաջարկում եմ «Փողոցային ծանոթություններ» թեմա առանձնացնել վերջին գրառումներից։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Դրա համար ասեցի, որ գիրքը կողքը դրած ա, թե չէ կարդալուց հաստատ չէի խանգարի: Իսկ Հայաստանում մարդու privacy-ն իրոք չեն հարգում հիմնականում. շատ հազվադեպ ա լինում, որ այգում նստած գիրք եմ կարդում, որևէ մեկը չի որոշում գա, խոսացնի ինձ:
Իմ հետ ավելի շատ խնդալու բաներ են եղել, քան ներվայնացնող: Թեման առանձնացնեմ կպատմեմ:
Իմ բաժնում ա կակ ռազ, կտեղափոխեմ հես ա:
Փողոցում ծանոթանալ կարելի ա, եթե իհարկե չեն գալիս և «խեղդում» իրենց առաջարկով:
Վերջերս նման մի դետք հետս պատահեց, ուշ ժամի(ժամը 9ին, որ բնավ ուշ չի, բայց արի ու տես էդ ժամին դրսում մենակով տուն գնացող աղջիկը շատ հասանելի ա թվում) թատրոնից վերադառնում էի տուն, ընկերուհուս ճանապարհելուց հետո փողոցն էի անցնում, որ դեպի իմ կանգառը քայլեմ, մոտեցավ մեկը և սկսեց առաջարկել միասին անռանձնանալ և սուրճ խմել, Հմ ես ինքս մտածում եմ տգեղ է ծանոթության առաջարկ անող մարդուն չոր և կոպիտ մերժել, բայց նման պարագայում ՈՉ պատասխանը միակ և տեղին պատասխանն էր:
Եթե մարդը մենակ ա, հեչ պարտադիր չի, որ դա նշանակի՝ ուրեմն ուզում ա մենակ լինել։ Կարող ա ճիշտ և ճիշտ հակառակը լինել, կարող ա և միջին տարբերակ լինել. հատուկ ծանոթանալու մտադրություն չունի, բայց եթե հաճելի ու իրան հետաքրքրող մարդ լինի, կծանոթանա։ Ինչ վերաբերում ա ծանոթանալու նպատակով հատուկ տեղեր գնալուն, ապա Հայաստանում տենց տեղեր կարծես չկան կամ առանձնապես հասանելի ու հայտնի չեն, չգիտեմ։ Բյուր, դու սենց հարցերում հաճախ Եվրոպայով առաջնորդվելով ես արտահայտվում ու հաշվի չես առնում, որ Հայաստանի իրականությունը լրիվ այլ ա, ու քո ասած ձևերն էնտեղ ուղղակի չեն անցնում։ Չնայած էդ մենակ լինելու պահն ընդհանրապես կապ չունի տեղի հետ, կարծում եմ. ցանկացած տեղ էլ փողոցում մենակ մարդ տեսնելիս հնարավոր չի միանշանակ իմանալ՝ մենակ ա, որովհետև տենց ա ուզում, թե որովհետև տենց ա ստացվել՝ անկախ իր ցանկությունից, և այլն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ