Էս ի՜նչ հետաքրքիր թեմա ա լուրջ եմ ասում
Էս ի՜նչ հետաքրքիր թեմա ա լուրջ եմ ասում
Վերջին խմբագրող՝ Smokie: 29.03.2016, 22:05:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ինքս դժվար թե դա անեի, բայց իմ կարծիքով դա նորմալ երևույթ ա՝ եթե Բյուրի ու մուշուի պատմածների պես հենց միանգամից չեն ոգևորվում: Նման դեպքերում համ ոնց որ իրենց երևակայեն՝ չափից դուրս ինքնավստահ լինեն, համ էլ երես առած ցինիկների պավորություն են թողնում՝ ինչքան էլ ոչ քյարթու ու քաղաքավարի նոտայից սկսեն քուր ջան:
Եթե կարողանում են իրենց նորմալ պահել, դա արդեն լրիվ ուրիշ հարց ա` երջանկություն իրենց:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ան, խոսակցությունը նրանից սկսվեց, որ ինչ-որ մեկն ասում էր, թե այլ երկրներում հանգիստ տղաները մոտենում ու ծանոթանում են, ես էլ ասեցի, որ տենց չի: Իսկ էդ ծանոթանալու տեղերից Հայաստանում ավելի շատ կան, քան ստեղ: Մի պատկերացրու է, որ դեյթինգ կայք ա կամ հատուկ դեյթինգ իվենթներ: Ակումբը քեզ օրինակ: Սենց տեղերում ավելի հավանական ա քո խելքի մարդու գտնել, քան փողոցում պատահաբար ծանոթանալով: Իսկ փողոցով մենակ քայլող մարդը եթե չի ուզում մենակ մնա, կարա գնա տեղեր, որտեղ մենակ չեն մնում: Ընդհանրապես փողոցում քայլող մարդուն ծանոթանալու նպատակով մոտենալը խիստ անհարգալից վերաբերմունք ա:
ես մի քանի անգամ ծանոթացել եմ, պատճառներ հա էլ կան չծանոթանալու, բայց եթե ուզում ես ծանոթանալ գոնե պետքա փորձես ու վստահ մոտենալը ըտեղ մեծ դեր ունի
Ինձ թվում է, փողոցոում ծանոթանալու երկու ձև կա՝
1. Իբր-թե պատահական՝ այսինքն ինչ-որ փոխհարաբերություններ՝ սկբից ինչ-որ հարցում օգնություն, հետո աչքերով կոնտակտ, վերջում ծանոթության առաջարկ, հետո կերևա տարբերակով
2. Միանգամից ծանոթության առաջարկ՝ փոխհարաբերությունների ծավալման ակնկալիքով
Առաջինը նորմալ է:
Երկրորդը կոնցեպտուալ լուրջ պրոբլեմ ունի.
Հնարավոր է, որ ասենք փողոցում կանգնած գայթակղիչ աղջկան (կամ տղային, եթե շատ եք ուզում :Ճ) միաժամանակ ծանոթակալ ուզենան մի քանիսը,
այ էդտեղ կամ հերթ է գոյանալու (քաղաքակիրթ մարդկանց դեպքում), կամ՝ որձերի կռիվ էգի համար (բնազդը հաղթում է բանականությանը):
Մի քիչ վայթե անքաղաքավարի է նայվում, չնայած ոմանց համար դա սիրուն աղջիկ կպցնելու միակ շանսն է:
Մյուս կողմից էլ սիրուն աղջիկներին ստատիստիկորեն ավելի շատ կպցնում են
աներես, «յազվա» ու ոչ շատ բարձր ինտելեկտով օժտված դեմքերը, արդյունքում սերունդը ստացվում է կամ սիրուն, կամ՝ ինտելեկտուալ :Ճ
Հետևաբար ես դեմ եմ փողոցում ծանոթանալուն
Si vis pacem, para bellum
Quyr Qery (29.01.2017)
էն ազափ տարիներիս ես էլ եմ փորձել, համարյա միշտ ստացվում ա Հայաստանում։ Պետք ա ուղղակի մի քիչ ժամանակ աննկատ հետևել աղջկան, պահվածքից զգալ «կպնելու» հավանականությունը։ Ռուբիի ասած, եթե գիրք ա կարդում, փորձել պարզել ինչ ժանր ա, կամ ցանկացած այլ կերպ իր հետաքրքրությունների ու բնույթի մասին մի փոքր պատկերացում ու գրոհում ես։ Քյարթերի բանակն էնքան ա վախեցրել մեր աղջիկներին, որ գրագետ մոտեցման, գրագետ խոսքի կարոտ են )))) Ամեն դեպքում՝ էին ))
Sent from my MI 5 using Tapatalk
Էս գիրք կարդալու պահով միշտ ուզել եմ, որ մեկը գիրք կարդալուց տեսնի, գա, խոսակցություն ծավալվի, հավես դեմք դուրս գա, նույն ճաշակներն ունենաք, ընկերանանք-բան, բայց սովորաբար ոչ մի կարդացածս հեղինակի տենց էլ չեն ճանաչում, ցույց եմ տալիս, կամ ասում, թե ինչ գիրք ա, թողնում գնում են խելոք-խելոք։
Մի անգամ էլ ավտոբուսի մեջ Պալանիկի Ֆայթ քլաբն էի կարդում, մի տղա հարցրեց, թե ինչ գիրք ա ու խնդրեց, որ մի երկու բառ պատմեմ գրքի մասին․ ոգևորված սկսեցի պատմել, մեկ էլ իրա դեմքի արտահայտությունից ջոկեցի, որ պետք չէր։ Մյուս կանգառում իջավ։
i wanted to destroy something beautiful
John (27.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ