Սիրելի՛ ակումբցիներ,
ինչպես գիտեք վաղուց ի վեր ակումբում եղել է «Ինտիմ անկյուն» անունով բաժին, որը հասանելի է եղել միայն գրանցված մասնակիցների մի մասին. նրանց, ովքեր ցանկացել են բաժնին մուտք ունենալ, եղել են 18 տարին լրացրած, համաձայնվել են կատարել բաժնի կանոնները:
Բայց վաղուց, իմ կարծիքով, հասել ենք հասունացման այն մակարդակին, որ կարող են բաց ու ազատ քննարկել տարաբանույթ ինտիմ, սեռական կյանքին վերաբերող հարցեր՝ առանց անցնելու կոռեկտության սահմանը, զերծ մնալով բամբասանքի ու ագրեսիայի մակարդակից, կարողանալով քննարկումները կազմակերպել նաև ինֆորմատիվ դաշտում:
Անընդհատ ականջի հետև էի գցում այդ մտահղացումը, բայց վերջին օրերի մի քանի ակտիվ թեմաները հուշեցին, որ ժամանակն է:
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել այս նոր բաժնի կանոնները, շփման ձևերը, թույլատրելին ու անթույլատրելին:
Էջանիշներ