User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 77 հատից

Թեմա: Նուդիզմ, նատուրալիզմ ու էկսհիբիցիոնիզմ

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նուդիզմ, նատուրալիզմ ու էկսհիբիցիոնիզմ

    Մի բան հիշեցի, մի քանի տարի առաջ էր: Ռավեննայում լողափում փռված էինք, ես ու Դավիդը՝ հոնգ-կոնգցի կուրսեցիս: Մի քանի շիշ գարեջուր էինք խմել, մի քիչ էլ ուռել, մեկ էլ Դավիդը շուռ եկավ, թե.
    - Մի բան էի ուզում քեզ հարցնել: Մի բան կա, որ կյանքում մինչև հիմա չեմ փորձել ու ուզում եմ փորձել: Իտալիայում լիքը նուդիստական լողափներ կան, արի միասին գնանք, մենակ ամաչում եմ:
    Ես էլ առանց մտածելու, ասացի «գնանք», բայց էն հույսով, որ հաջորդ օրը կօյաղանա ու կմոռանա դրա մասին:

    Էն էլ օյաղանալուց հետո պարզվեց, որ ինքը լավ էլ լուրջ էր, նույնիսկ նախքան ինձ հարցնելը դրել լավ research էր արել, թե մոտակայքում ինչ նուդիստական լողափներ կան ու որը ինչ review ունի: Սկսեցի Դավիդին համոզել, որ միգուցե չարժի, չգիտես ովքեր են էնտեղ գնում, կարող ա գնանք, պարզվի մենակ տատի պապիներ են, լավ գոնե EuroTrip-ը չես տեսե՞լ: Մի խոսքով մեր նուդիստական լողափ գնալը չստացվեց, հետո չգիտեմ, ինքը մենակով ռիսկ արե՞ց գնալ, թե չէ, բայց հիմա ափսոսում եմ, որ չգնացի: Մարդ ես էլի, ով էր ինձ էնտեղ ճանաչելու, մի երկու բան էլ ավել կտեսնեինք, կիմանայինք

    Մի խոսքով ի՞նչ եք կարծում նուդիզմի մասին: Երբևէ այցելե՞լ եք նուդիստական լողափ կամ համայնք, կայցելեի՞ք, թե չէ:

    Իսկ էքսհիբիցիոնիզմը սեփական մերկ մարմինը ուրիշներին ի ցույց դնելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում նաև սրան:

    Մի խոսքով, հանվեք ու սկսենք քննարկելը
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.12.2016), Chuk (29.03.2016), Աթեիստ (29.03.2016), Նաիրուհի (29.03.2016), Տրիբուն (30.03.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էքսհիբիցիոնիզմը սեփական մերկ մարմինը ուրիշներին ի ցույց դնելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում նաև սրան:
    Սեռական հաճույք ստանալու նպատակով

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glen (30.03.2016), Աթեիստ (29.03.2016), Ռուֆուս (29.03.2016)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե իմանամ՝ ադեկվատ մարդիկ են, նուդիստական լողափի մեջ ի՞նչ կա որ

    Կարծում եմ՝ կարելի է, գուցե մի օր կփորձեմ էլ։ Ինձ համար տարբերություն առանձնապես չկա՝ սեփական տանս լողավազանի մո՞տ եմ մերկ արևային լոգանք ընդունել, թե՞ լողափին, ուր բոլորը հավասարապես մերկ են։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեր մեջ ասած կուզեի էդքան ազատ լինել, բայց հաստատ կամաչեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (02.06.2017), Աթեիստ (29.03.2016)

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի անգամ կարելի ա գնալ, փորձած լինելու համարԴԴ բայց ընդհանուր ինձ դուր չի գալիս մերկ մարդկանց բազմություն, ոչ էլ մերկանալ բազմության առաջ:

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իմանամ՝ ադեկվատ մարդիկ են, նուդիստական լողափի մեջ ի՞նչ կա որ

    Կարծում եմ՝ կարելի է, գուցե մի օր կփորձեմ էլ։ Ինձ համար տարբերություն առանձնապես չկա՝ սեփական տանս լողավազանի մո՞տ եմ մերկ արևային լոգանք ընդունել, թե՞ լողափին, ուր բոլորը հավասարապես մերկ են։
    Լիլ ջան, հենց էդ ադեկվատության խնդիրն էր ինձ ամենաշատը անհանգստացնում: Ռեվյուները ուսումնասիրեցի, պարզվեց լողափներից մի քանիսը օգտագործում են գեյերը՝ տեղում զուգընկեր ճարելու ու հենց լողափի մոտակայքում սեքսով զբաղվելու համար: Մյուս տեղերում բողոքում էին, որ կանայք գրեթե չկան ու հիմնականում տարիքով տղամարդիկ են գալիս՝ մերկ կանանց տեսնելու ակնկալիքով: Ու ամենաշատը բողոքում էին նրանից, որ նուդիստական լողափերին մոտ լիքը մարդիկ են հավաքվում, ովքեր հեռադիտակներով ուսումնասիրում են մերկ մարդկանց, ձեռի հետ իրենք իրենց բավարարելով, ֆոտոներ ու վիդեոներ են անում:

    Եթե իմանայի, որ սեռային բալանսը պահպանված է, քիչ թե շատ ադեկվատ մարդիկ են, ովքեր մենակ զուգընկերներ փնտրելու նպատակով չեն գնում, միգուցե ես էլ մի անգամ փորձեի:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.12.2016), CactuSoul (29.03.2016), Cassiopeia (29.03.2016), Lion (30.03.2016), Աթեիստ (29.03.2016), Նաիրուհի (29.03.2016), Տրիբուն (30.03.2016)

  11. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, հանվեք ու սկսենք քննարկելը
    Հանվեք ու առաջացեք

    Նուդիզմին նորմալ եմ վերաբերվում, մանավանդ եթե խոսքը լողափի մասին է։ Այսինքն էնպես չի, որ սովորական, քեզ համար փողոցով քայլես, մեկ էլ մեկը մորեմերկ դիմացդ հայտնվի։ Եթե սեփական որոշմամբ գնացել ես որոշակի վայր, որտեղ բոլորը մերկ են, դա ուրիշ բան, նորմալ է։

    Այ էքսհիբիցիոնիզմը միանշանակ վատ է, քանի որ ուրիշների հաշվին ես անում։ Էս էն դեպքը չի, որ «մարդ իրավունք ունի անել ինչ ուզում ա, բլա֊բլա֊բլա․․․»։ Չէ, չունի իրավունք։ Քանի որ մեկի իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշ մեկինը։
    Մինչև հիմա գրեթե կատաղությամբ եմ հիշում համալսարանի դիմաց մեքենան կայանող ու մեքենայի միջից անցնող֊դարձող աղջիկներից «գրիչ ուզող» երևույթին։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    մի անգամ կարելի ա գնալ, փորձած լինելու համարԴԴ բայց ընդհանուր ինձ դուր չի գալիս մերկ մարդկանց բազմություն, ոչ էլ մերկանալ բազմության առաջ:
    Ինչ-որ մեկը կողքի թեմաներում արխային մերկանում էր սաղի առաջ` անկախ սեռից:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (30.03.2016), Նաիրուհի (29.03.2016), Ռուֆուս (29.03.2016)

  14. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկը կողքի թեմաներում արխային մերկանում էր սաղի առաջ` անկախ սեռից:
    Բյոււր, ես էնտեղ ամբողջ պրոցեսը մանրամասն նկարագրել եմ, գնա վերընթերցի, տես որքան տարբեր բաներ են

    բայց ճիշտն ասած, երբ էս աստիճան չեն լսում, թե դու ինչ ես ասում ու իրար հետ կապ չունեցողբաները կապում են իրար, մարդ փոծմանում ա, որ քննարկման ա մասնակցել, անկեղծ, որովհետև չհամաձայնելն այլ բան ա, բայց գրածդ անհնարոիներոն սխալ մենկնաբանելը՝ այլ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.03.2016, 14:47:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (29.03.2016)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն արևելյան Գերմանիայում նուդիզմը շատ տարածված երևույթ ա: Էդ էլ երևի ժողովրդի բողոքի ձևն ա էղել կոմունիստներին, չգիտեմ: Բայց էնտեղ մեծացած էրեխեքը ցանկացած մարդու առաջ մերկանալու խնդիր ընդհանրապես չունեն: Ու մինչև հիմա էլ արևելյան Գերմանիայում կան նուդիստական լողափներ, բայց միշտ մեծ գրություն կա, որ դա նուդիստական ա, որ պատահաբար չհայտնվես էնտեղ: Որ Պոտսդամում էի ապրում, լճափ գնալիս էդպես էր: Մենք գնում էինք ոչ նուդիստականը, բայց նուդիստներին ջրի մեջ հանդիպում էինք: Մի աղջիկ էլ կար Քենիայից, ասում ա, որ իրանց ամբիոնով պատրաստվում էին գնալ էդ լողափը: Պրոֆեսոր-ասպիրանտ-բան, սաղ տկլոր մի տեղում: Ջոկու՞մ եք: Էլ չիմացա՝ էդ աղջիկը գնաց, թե չէ: Սենց նմանատիպ երևույթ էլ մի հոլանդացի ընկերուհիս Ֆինլանդիայից էր պատմում, որ սաղ ամբիոնով վեր էին կացել, գնացել սաունա: Էնտեղ պարտադիր ա տկլոր լինելը:

    Ինչ վերաբերում ա ինձ, ես չէի գնա նուդիստական լողափ, ոչ էլ սաունա, որտեղ բոլորը հանվում են: Տո ես սկի բիկինի չեմ հագնում: Քողը էրեսիս գցած եմ գնում լողափ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (29.03.2016)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյոււր, ես էնտեղ ամբողջ պրոցեսը մանրամասն նկարագրել եմ, գնա վերընթերցի, տես որքան տարբեր բաներ են

    բայց ճիշտն ասած, երբ էս աստիճան չեն լսում, թե դու ինչ ես ասում ու իրար հետ կապ չունեցողբաները կապում են իրար, մարդ փոծմանում ա, որ քննարկման ա մասնակցել, անկեղծ, որովհետև չհամաձայնելն այլ բան ա, բայց գրածդ անհնարոիներոն սխալ մենկնաբանելը՝ այլ
    Նույն անծանոթ մարդկանց առաջ հանվելը չի՞ անկախ սեռից:

  19. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն արևելյան Գերմանիայում նուդիզմը շատ տարածված երևույթ ա: Էդ էլ երևի ժողովրդի բողոքի ձևն ա էղել կոմունիստներին, չգիտեմ: Բայց էնտեղ մեծացած էրեխեքը ցանկացած մարդու առաջ մերկանալու խնդիր ընդհանրապես չունեն: Ու մինչև հիմա էլ արևելյան Գերմանիայում կան նուդիստական լողափներ, բայց միշտ մեծ գրություն կա, որ դա նուդիստական ա, որ պատահաբար չհայտնվես էնտեղ: Որ Պոտսդամում էի ապրում, լճափ գնալիս էդպես էր: Մենք գնում էինք ոչ նուդիստականը, բայց նուդիստներին ջրի մեջ հանդիպում էինք: Մի աղջիկ էլ կար Քենիայից, ասում ա, որ իրանց ամբիոնով պատրաստվում էին գնալ էդ լողափը: Պրոֆեսոր-ասպիրանտ-բան, սաղ տկլոր մի տեղում: Ջոկու՞մ եք: Էլ չիմացա՝ էդ աղջիկը գնաց, թե չէ: Սենց նմանատիպ երևույթ էլ մի հոլանդացի ընկերուհիս Ֆինլանդիայից էր պատմում, որ սաղ ամբիոնով վեր էին կացել, գնացել սաունա: Էնտեղ պարտադիր ա տկլոր լինելը:

    Ինչ վերաբերում ա ինձ, ես չէի գնա նուդիստական լողափ, ոչ էլ սաունա, որտեղ բոլորը հանվում են: Տո ես սկի բիկինի չեմ հագնում: Քողը էրեսիս գցած եմ գնում լողափ:
    Հա էդ արևելյան Գերմանիայի նուդիզմի մասին էլի էի լսել, նույնիսկ ասում էին Գերմանիայի վերամիավորումից հետո արևմտագերմանացիներից շատերի համար դա մեծ շոկ էր:
    I may be paranoid but no android!

  20. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՄՆ-ում, մասնավորապես Հավայան կզղիների որոշ լողափներում մերկ մարդկանց կարելի է տեսնել, բայց ինձ թվում է, մենակ իմ նման չտեսներն են, որ հազիվ կարողանում են հրճվանքը զսպել, իսկ մնացած ամերկացիք՝ ոնց որ ասեքսուալ ռոբոտներ կամ դրոններ լինեն :Ճ Իսկ իմ նման չտես-գյոռմամիշները կարելի է ասել բացառություն են :Ճ
    Ինձ թվում է, մասնավորապես ամերիկացի նուդիստների մոտիվացիան ոչ թե ինտիմն ու սեքսուալությունն են, այլ զուտ ազատությունը, ասենք կայֆ է տալիս բնության մեջ լրիվ տկլոր ֆռֆռալը ու շատ դեպքերում տեսել եմ մարդիկ ընտանիքով, երեխաների հետ մերկ վազվում են: Մի քիչ որ շատ ես տեսնում, աչքդ սովորում է՝ հանգստանում ես, ես էլ կուզեի մեկ մեկ տկլոր քարշ գալ լողափներում, բայց դեռ ամաչում եմ:
    Երևույթը ինձ համար դրական է, ես մարդկային մերկ մարմիններ տեսնել սիրում եմ :Ճ
    Նուդիստների հեծանիվներով շքերթը Սան Ֆրանցիսկոյում ահագին դիտարժան բան է, ես քյավթառ տարիքիս այնպես եմ հրճվում, ոնց որ հրճվում էի փոքր ժամանակ մայիսի 9-ին հրապարակով անցնող տանկերն ու զենիթային հրթիռները տեսնելիս :Ճ
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.12.2016), Cassiopeia (30.03.2016), John (30.03.2016), Աթեիստ (29.03.2016), Գաղթական (03.09.2016), Ձայնալար (30.03.2016), Նաիրուհի (30.03.2016), Ռուֆուս (29.03.2016), Տրիբուն (30.03.2016)

  22. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբը սեքսիացել ա... թե՞ ես եմ մոռացել...

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.03.2016), Ձայնալար (30.03.2016), Վահե-91 (29.03.2016)

  24. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբը սեքսիացել ա... թե՞ ես եմ մոռացել...
    Մեֆ չես ջոկու՞մ, հայերիս մոտ սեքսուալ հեղափոխություն է սկսվել՝ 70-ականների հիպպիական շարժման պես: Միակ տարբերությունն այն է, որ մենք միանգամից քաղաքակիրթ ու ժամանակակից ձևերի ենք անցնում՝ սվինգ, տրանսների համար հարմարեցված զուգարաններ ու հանդերձարաններ, ամոթույքները խաղողի վազերով ծածկած արևի լոգանք Սևանա ավազանում…
    Si vis pacem, para bellum

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (30.03.2016)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •