Իմ ջոկելով նուդիզմը մարդիկ վատ են ընդունում ենթադրյալ սեքսուալ կոնտեքստի պատճառով։ Բայց սեքսուալ կոնտեքստը մարդկանց գլխում ա ստեղծվում ու բոլորովին պարտադիր չի որ մերկության դեպքում սեքսուալ կոնտեքստ լինի։
Օրինակ, բացի դեմքից մնացած ամեն ինչ ծածկող մուսուլմանական հասարակություններում մազերը բաց կին տեսնելն էլ կարող ա նույնքան պրովոկատիվ ու սեքսուալ գրգռիչ լինի, ինչքան քրիստոնյա միջավայրում փողոցում լրիվ մերկ մարդ տեսնելը։ Նույն ձևով Հայաստանում, եթե փողոցում մարդիկ բիկինիով աղջիկ տեսնեն, լիքը մարդ կգռգռվի ու կհուզվի, բայց ծովափներում էդ էֆեկտը առնվազն նույն մակարդակի չի լինում լողազգեստով մարդ տեսնելուց, որովհետև էդ կոնտեքստում նորմալ ա գրեթե մերկ լինելը ու բոլորը նույն չափով մերկ են։
Մյուս կողմից, եթե ինչ–որ մեկը սեքսի վրա տարած ա, ապա ուզում ա մենակ աչքերդ ու քթիդ ծակերը բաց լինեն, կարա նենց ֆանտազիային զոռ տա, որ քո էդ պինդ փաթեթավորումը լրիվ անիմաստ լինի
Նենց որ ամեն ինչ կոնտեքստից ա կախված ու մարդու գլխում կատարվողից
Մի խոսքով ես լրիվ հանգիստ եմ վերաբերվում նուդիզմին, բայց մյուս կողմից կարծում եմ, եթե որևէ հասարակություն ես մտնում, պիտի հարգես էդ հասարակության կանոնները ու չխանգարես մարդկանց ապրել իրենց ընտրած կանոններով։ Մասնավորապես հասարակական վայրերում հագուստը պարտադիր համարող հասարակության մեջ մերկ հեծանվարշավի մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Տենց հեծանվարշավի իմաստը մերկ լինելը չի, այլ մարդկանց պրովոկացնելն ա։ Եթե նույնիսկ նպատակը մերկության նկատմամբ հասարակության ընկալումը փոխելն ա, նման քայլերը մեղմ ասած լավագույն միջոցը չեն։
Ինչ վերաբերում ա Տրիբունի «բոլորն Ապոլոն ու Աֆրոդիտե չեն» դիտարկմանը, էդ տրաբանությամբ, դեմքով էլ բոլորը Ապոլոն ու Աֆրոդիտե չեն․ հո չէ՞նք ասելու․ «ի՞նչ ես էդ գեշ/կնճռոտ/պզուկոտ դեմքդ բացել ընկել մեյդան․ հլը թափով դիմակ հագիր»։ Բայց մարդիկ հանգիստ են վերաբերվում ուրիշների կնճռոտ ու գեշ դեմքներին։ Էդ դեպքում ինչի՞ պիտի հուզվենք ինչ–որ տատիկի թոշնած ծիծիկը տեսնելուց
Տարբերությունը ընդամենը տվյալ հասարակության ընկալումն ա մերկության նկատմամբ։
Էջանիշներ