Մի բան հիշեցի, մի քանի տարի առաջ էր: Ռավեննայում լողափում փռված էինք, ես ու Դավիդը՝ հոնգ-կոնգցի կուրսեցիս: Մի քանի շիշ գարեջուր էինք խմել, մի քիչ էլ ուռել, մեկ էլ Դավիդը շուռ եկավ, թե.
- Մի բան էի ուզում քեզ հարցնել: Մի բան կա, որ կյանքում մինչև հիմա չեմ փորձել ու ուզում եմ փորձել: Իտալիայում լիքը նուդիստական լողափներ կան, արի միասին գնանք, մենակ ամաչում եմ:
Ես էլ առանց մտածելու, ասացի «գնանք», բայց էն հույսով, որ հաջորդ օրը կօյաղանա ու կմոռանա դրա մասին:
Էն էլ օյաղանալուց հետո պարզվեց, որ ինքը լավ էլ լուրջ էր, նույնիսկ նախքան ինձ հարցնելը դրել լավ research էր արել, թե մոտակայքում ինչ նուդիստական լողափներ կան ու որը ինչ review ունի: Սկսեցի Դավիդին համոզել, որ միգուցե չարժի, չգիտես ովքեր են էնտեղ գնում, կարող ա գնանք, պարզվի մենակ տատի պապիներ են, լավ գոնե EuroTrip-ը չես տեսե՞լ: Մի խոսքով մեր նուդիստական լողափ գնալը չստացվեց, հետո չգիտեմ, ինքը մենակով ռիսկ արե՞ց գնալ, թե չէ, բայց հիմա ափսոսում եմ, որ չգնացի: Մարդ ես էլի, ով էր ինձ էնտեղ ճանաչելու, մի երկու բան էլ ավել կտեսնեինք, կիմանայինք
Մի խոսքով ի՞նչ եք կարծում նուդիզմի մասին: Երբևէ այցելե՞լ եք նուդիստական լողափ կամ համայնք, կայցելեի՞ք, թե չէ:
Իսկ էքսհիբիցիոնիզմը սեփական մերկ մարմինը ուրիշներին ի ցույց դնելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում նաև սրան:
Մի խոսքով, հանվեք ու սկսենք քննարկելը
Էջանիշներ