Եթե նկատի ունես, որ ոչ նուդիստական միջավայրում սեռականության հարցը չենք մոռանում, հետևաբար ինչի պիտի նուդիստականում մոռանանք, համաձայն եմ: Եթե նկատի ունես, թե նուդիզմը ինքն իրանով սեռականության հարց ա մեջտեղ բերում, համաձայն չեմ։ Համաձայն եմ, որ շատերը հետաքրքրվում են նուդիզմով հենց սեքսուալ հետաքրքրվածության պատճառով։ Բայց ինձ թվում ա տենց հետաքրքրություն ունեցող մարդը որոշ ժամանակ նուդիստական միջավայրում հայտնվելով կհասկանա, որ նուդիզմից սեքսի թեման չի շատանում

Այլ հարց ա, որ կոնկրետ համայնքը հենց սեքսի թեմայով նուդիստական «խմբակ» ստեղծի, բայց դե սեքսի թեմայով հավաքվողները սենց թե նենց հավաքվում են առանց նուդիզմի էլ։
Ի դեպ, քանի որ ահագին գրեցի էս թեմայով, համենայն դեպս նշեմ, որ նենց չի որ մեծ փորձով նուդիզմի «էքպերտ» եմ, ու ոչ էլ նուդիզմի կոչ եմ անում։ Ոնց որ նախկինում նշել եմ, ուղղակի հանգիստ եմ վերաբերվում նուդիզմին – դեմ չեմ ու եթե համապատասխան իրավիճակ լինի (ոնց որ վերը նշածս օրինակներում էր), չեմ խուսափի կամ նեղվի մերկությունից։ Ես իմ մերկությունից չեմ նեղվում, քանի դեռ շրջապատող մարդիկ չեն նեղվում իմ կամ իրանց մերկությունից։ Բայց միևնույն ժամանակ որևէ առանձնահատուկ հետաքրքրվածություն էլ չունեմ նուդիզմի անցնելու:
Էջանիշներ