Մեջբերում Glen-ի խոսքերից Նայել գրառումը
Ողջույն բոլոր սվինգերներին ու հակասվինգերներին,

Քանի որ բոլորը իրավունք ունեն ազատ կարծիք հայտնել ցանկացած թեմայի շուրջ, ապա կցանկանայի լսել ձեր կարծիքը սվինգի վերաբերյալ։
Մենք (ես ու կինս) սվինգ ապրելակերպով ենք ապրում արդեն 4 տարի, Հայաստանից դուրս, բայց շուտով պատրաստվում ենք այցելել Հայաստան ու շատ կուզենայինք իմանալ թե Երևանում սվինգը ինչ մակարդակի վրա է,
ծանոթանալ նույն ապրելակերպով ապրող մարդկանց հետ ...

գիտեմ, որ դժվար բան եմ խնդրելու, բայց հնարավորինս առանց վիրավորանքների ու ցիվիլ պատասխաններ ենք ակնկալում։

Շնորհակալություն,
Գլեն և Ինգա
Ողջույն, Գլեն:

Հայաստանում կա սվինգ-մշակույթ, բայց խորհուրդ չէի տա ինտերնետային ծանոթության կայքերի հույսին մնալ: Պարզապես ուսումնասիրելն ու ճիշտ մարդկանց գտնելն ավելի բնական կլինի երևի:

Ես ինքս տեղական սվինգերներից մի քանի հարցազրույց վերցրել եմ (նյութ էի պատրաստում այդ թեմայով): Ընդհանուր առմամբ, հաճելի մարդիկ էին, ում հետ շփվել եմ, ու ներքին ինչ-որ վստահության թե ազատության մակարդակ ունեին, որ ինձ մոտ, օրինակ, չկա: