Ամուր հարաբերությունների միակ ու ամենակարևոր հիմքը դա անկեղծությունն ու վստահությունն ա։
Երբ կարող ես նայել կնոջդ աչքերի մեջ ու պարզ լինել, որ չես խաբում, անկեղծ ես ու կարող ես արտահայտել ամենաթաքնված ցանկություններդ։
Դավաճանությունը դա սեռական ակտը չի, ինչես որ շատերն են կարծում, այլ խաբեությունը դրա մասին, կնոջ կամ ամուսնուց թաքուն անելը ու դրա մասին "անմեղ" աչքերով նայելով՝ խաբելը։
Մենք սկսեցինք ավելի ու ավելի սիրել իրար, քանի որ մեր մեջ բացահայտեցինք զփոխադարձ հարգանքի ու վստահության մի նոր աստիճան։ Գիտեմ, որ դժվար ա պատկերացնել, քանի որ պետք ա հասնել էդ ազատ շփմանը քո զուգընկերոջ հետ։
Գլեն, երեխաներ ունեք?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես էս պահն անկեղծորեն հասկանում եմ ու ընդունում։ Բայց նաև կարծում եմ, որ էսքանից ավելի բարձր բան էլ կա, ու դա, ինչքան էլ որ հետընթաց թվա, էլի միակ՝ քո սիրելի կին֊ամուսնու հետ լինելն ա ու ուրիշ ոչ ոքի։ Այսինքն էն, որ դուք էնքան եք իրար սիրում ու հարգում, որ հանգիստ կարող եք մեկդ մյուսին ասել՝ «գիտես, սիրտս ուզում ա ուրիշների հետ էլ սեքս փորձել», բայց չես ասում, որովհետև չես ուզում նման բան։ Որովհետև չես ուզում ձեր երկուսի միջև եղած հրաշքը «ջրով բացես», ուրիշների էներգիաների հետ խառնես քոնը/ձերն ու իրենցը խառնես քոնին։ Որովհետև ուզում ես՝ խիտ մնա։ Ուզում ես վայրկյան անգամ բաց չթողնել քո սիրելու հետ լինելու հնարավորությունից, էլ ուր մնաց ժամանակ ծախսես ուրիշի հետ լինելու վրա․․․
Չգիտեմ, երևի չի ստացվում բացատրել միտքս․․․ Բայց էնքան կուզեի, որ էս իմ պատկերացրած (թող լինի թեկուզ ուտոպիստական) հարաբերություններն ու զգացողությունները գոնե մի՜ քիչ ավելի շատ զույգեր ունենային։ Իրականում ինձ թվում է, որ չափազանց քչերն են նման բաներ զգում։ Որովհետև նույնիսկ էն ընտանիքներում, որտեղ ամուսինները միայն իրար հետ են սեքս անում, էլի իմ ասած մոդելը չի, այլ սովորույթի և/կամ դաստիարակության ուժը։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Կակտուս, ես ասածդ ոնց որ թե հասկանում եմ, ու էդ շատ-շատ սիրուն բան է: Բայց երկար տարիներ զուգընկեր ունենալը ու հատկապես ամուսնական կյանքը իր հետ կարող են ուրիշ երանգներ էլ բերել: Դու էդ չես ունեցել: Ու քո ասած սիրուն հեքիաթը երևի թե քիչ համատեղելի է ասենք մի տասը տարվա ամուսնական կյանքից հետո։ Թեև բացառելի չի...
Ուղղակի կյանքի ընթացքում տարբեր մարդկանցով տարվելն ինձ ահագին բնական բան է թվում։ Իհարկե մոնոգամ մարդիկ էլ շատ կան, բայց դե էն մյուսն էլ կա, ու էդ էլ անպայման «տգեղ» չի: Եվ եթե մարդիկ կարող են բաց խոսել դրա մասին ու միասին գնալ իրենց «հետաքրքրությունների» հետևից, ապա էդ էլ ահագին լավ ու բարի բան է:
Շատ ճիշտ ես մտածում մինչև սվինգը մեզ մոտ հենց էս մոդելն էր։
Բայց չկա մի մարդ, բացառապես չկա, որը թեկուզ մտքի ծայրով անգամ ուրիշին չի ցանկացել կամ կցանկանա։
Դա մարդու բնությունն ա, ու մենք դրա դեմ անզոր ենք։ Մի բան ա ցանկություններդ զզպես, որովհետև կարող ա սիրելիդ վիրավորվի, եթե իմանա, մի այլ բան ա զգացմունքներդ արտահայտես ու իմանաս, որ սիրելիդ ոչ մի խնդիր չի տեսնում ու չի խանդում։
էլի եմ կրկնում, իհարկե ոչ քո համար ...
Դավաճանությունը սեռական ակտը չի, այլ էն, որ դու խաբում ես կնոջդ կամ ամուսնուն ու ապրում էդ ստի մեջ։
Քո ասած տարբերակը իհարկե ամենաիդեալականն ա, բայց կա նաև դրանից ավելի բարձր զգացողություն, երբ երկուսդ էլ ազատ եք ձեր մտքերի ու ցանկությունների մեջ, որ իրար չեք սահմանափակում ոչ մի բանում, այլ վայելում եք միասին։
երևի ես էլ եմ դժվարանում բացատրել, առավել ևս, որ նեգատիվ մթնոլորտ ա տիրում ընդհանուր ))
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես չեմ էլ կարծում, թե տգեղ է, նույնիսկ չակերտներով ))։ Ինձ էլ է բնական թվում տարբեր մարդկանցով տարվելը։ Ուղղակի համաձայն չեմ էն ընդունված կարծիքին, թե հնարավոր չի ամբողջ կյանքում միայն մի մարդու սիրել։ Ոչ մի բան էլ բացառված չի։ Կախված ա սիրող֊սիրվող համադրությունից ու իրենց սիրո խնամքի ուղղությամբ տարած աշխատանքից։
Մարդիկ տարբեր են, բնավորություններն ու նախընտրություններն էլ են տարբեր։ Թող որ ամեն մարդ հնարավորություն ունենա ապրելու էնպես, ինչպես ինքն իսկապես ուզում է հոգու խորքում, էնպես, ինչպես իրեն երջանիկ կզգա։![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ