User Tag List

Էջ 55 57-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 811 համարից մինչև 825 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

  1. #811
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե տեսնենք...

    Թռեյլերը շատ վատ տպավորություն թողեց, մասնավորապես նաև այդ մասով...
    Բայց էդ իսկական թրեյլեը չէր ոչի՞նչ։
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (22.11.2019)

  3. #812
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ հասարակությանը մի բառով կարելի ա բնութագրել - մազալու։

    Ուրեմն մինչև թրեյլերը տեսնելը, մի մենք ադաթավոր ազգ ենք, մի ԼԳԲՏ-ն տրանսգենդերը դեմ է մեր պատմությանը, եկեղեցուն, արժեքներին, ավանդական ընտանիքին, մենք պատմության մեջ ոչ մի ԼԳԲՏ չենք ունեցել, հենա մի քանի հոգի էին, բարով խերով գնացել են Հոլանդիա։

    Հենց թրեյլերը դուրս եկավ․ արա էս ի՞նչ եք ցույց տալիս, յանի մենք հետամնաց ենք, տուրիստներին հուշտ եք անում։ Մենք աշխարհի ամենաժամանակակից ազգն ենք, Հոլանդիան ու՞ր էր, որ մենք մարդու իրավունքների էինք պաշտպանում․ Պապ թագավորը գեյ էր, Քուչակը գեյ էր, մենք ամեն հայաթում ԼԳԲՏ դրոշ ունենք, ու վաբշե սաղս տրանսգենդեր ենք, հենա մեր հազարավոր հղի տղամարդկանց նայեք։
    Չարենցին մոռացար։ Թեև, ասում են, ինքը պեդոֆիլ էր

  4. #813
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն, էս Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը որ սկսվեց, մտածում էի, արա, մենք մարդ չենք դառնա էլի։ Ուրեմն, դրսում 21-րդ դարնա, արհետսական բանականություն, 5G, թռնենք Մարս, կանաչ էներգիա, նանոտեխնոլոգիաներ ․․․․ իսկ մեզ մոտ, մեղա-մեղա, դեռ կան երիտ ՀՀԿ-ականներ, ու բոլոր մեղքերիս նույնիսկ երիտ դաշնակներ, որոնք Հայաստանում, 99% հայերի մեջ, տառապում են հայապահպանման դարդով ու մատաղ սերնդին փրկում են սատանիստ ԼԳԲՏ-ներից՝ աղոթքով ու հայոց պատմության հավիտյանս դասավանդումով՝ դպրոցից մինչև թոշակի անցնելը։

    Բայց հետո, սենց հետևանքներին ու արդյունքներին ես նայում էս ամեն ինչի, ու տեսնում ես, որ խավարամիտները ռեալ կարացան հավաքեն մի ֆակուլտետ՝ անհայտ մոտիվացիայով, քսան դաշնակ ջահել՝ քարկապ ընկած հայրենասիրական բառաչով, բայց հայրենասիրությունից պարսեկներով հեռու, հինգ ՀՀԿ-ական, որոնք ինչ-որ չամադաններով պահանջեցին ԱԳՆ հրաժարականը, քանի որ Հայոց ողջ պատմության լեկցիան BBC-ի 20 րոպեանոց եթերում չէր հասցրել փոխանցել հայոց պատմությունով տառապող միջազգային հանրությանը։ Սրան գումարած միշիկաքոչարյանական ԶԼՄ-ներով տարածվող ոռնոցը, բա հեսա Արայիկը հրաժարական ա տալիս ազգային ազատագրական ճնշման ներքո, ու իրական քրիստոնյաների աղոթքով հասնում ենք արտահերթ ընտրությունների։

    Ու սենց, սրանք իրանց հոտով կռքաշ հասան մինչև չորս հոգու նստացույցի ավարտը՝ անխոնջ պայքարը շարունակելու խոստումով։

    Ու էտ ժամանակ մտածում ես, որ չէ, մենք իմաստուն ժողովուրդ ենք, մեզ էս սրիկաները չեն կարա ոչ խաբեն, ոչ էլ հունից հանեն։ Թող իրանք իրանցով բառաչեն էնքան, մինչև բնական օրենքի ուժով մեյդանից լրիվ դուրս կգան։

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (25.11.2019), Chuk (23.11.2019), Elmo (24.11.2019), Անվերնագիր (23.11.2019), Շինարար (24.11.2019)

  6. #814
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քանի օր առաջ մի հատ ռեպորտաժ աչքովս ընկավ. լրագրողը փողոցում տարբեր մարդկանց կանգնացնում ու Մելի մասին կինո նկարել-չնկարելու մասին հարց էր տալիս։ Ափսոս չֆիքսեցի վիդեոն, բայց պռոմիշիկյան լրատվականներից էր։

    Ու խոսողների հալալ կեսը ադեկվատ էր ընդունում, նորմալ համարում կինոն, անգամ հստակ աջակցողներ կային։ Իհարկե կային նաև վառել ուզողներ։

    Բայց ես վստահ կարող եմ ասել, որ 10 տարի առաջ տենց ռեպորտաժ չէինք տեսնի։։Եթե նույնիսկ նորմալ կամ դրակամ համարեին, էկրանից ռիսկ չէին անի էդ բարձրաձայնել։

    Նենց որ հասարակությունում ահագին դրական դինամիկա կա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (23.11.2019), Աթեիստ (23.11.2019), Շինարար (23.11.2019), Ուլուանա (24.11.2019), Տրիբուն (23.11.2019)

  8. #815
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր առաջ մի հատ ռեպորտաժ աչքովս ընկավ. լրագրողը փողոցում տարբեր մարդկանց կանգնացնում ու Մելի մասին կինո նկարել-չնկարելու մասին հարց էր տալիս։ Ափսոս չֆիքսեցի վիդեոն, բայց պռոմիշիկյան լրատվականներից էր։

    Ու խոսողների հալալ կեսը ադեկվատ էր ընդունում, նորմալ համարում կինոն, անգամ հստակ աջակցողներ կային։ Իհարկե կային նաև վառել ուզողներ։

    Բայց ես վստահ կարող եմ ասել, որ 10 տարի առաջ տենց ռեպորտաժ չէինք տեսնի։։Եթե նույնիսկ նորմալ կամ դրակամ համարեին, էկրանից ռիսկ չէին անի էդ բարձրաձայնել։

    Նենց որ հասարակությունում ահագին դրական դինամիկա կա։
    Ինձ թվում ա մեզանից հաջորդ սերնդի հոգեբանությունը ավելի ազատ ա:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (23.11.2019), Աթեիստ (23.11.2019)

  10. #816
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օր առաջ մի հատ ռեպորտաժ աչքովս ընկավ. լրագրողը փողոցում տարբեր մարդկանց կանգնացնում ու Մելի մասին կինո նկարել-չնկարելու մասին հարց էր տալիս։ Ափսոս չֆիքսեցի վիդեոն, բայց պռոմիշիկյան լրատվականներից էր։

    Ու խոսողների հալալ կեսը ադեկվատ էր ընդունում, նորմալ համարում կինոն, անգամ հստակ աջակցողներ կային։ Իհարկե կային նաև վառել ուզողներ։

    Բայց ես վստահ կարող եմ ասել, որ 10 տարի առաջ տենց ռեպորտաժ չէինք տեսնի։։Եթե նույնիսկ նորմալ կամ դրակամ համարեին, էկրանից ռիսկ չէին անի էդ բարձրաձայնել։

    Նենց որ հասարակությունում ահագին դրական դինամիկա կա։
    Դե հենց դա եմ ասում։ Բայց ֆիլմերում կամ հենց թեկուզ էդ ռեպորտաժում էդ հասարակական կարծիքը դնում ու ֆիլտրում են ոնց տվյալ դեպքում պետք ա։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (24.11.2019)

  12. #817
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հենց դա եմ ասում։ Բայց ֆիլմերում կամ հենց թեկուզ էդ ռեպորտաժում էդ հասարակական կարծիքը դնում ու ֆիլտրում են ոնց տվյալ դեպքում պետք ա։
    Բարեկամ ջան, մենք դեռ էդ ֆիլմը չենք տեսել, որ իմանանք ֆիլտրած ա, թե չէ: Թրեյլերը գողացված մատերիալ ա: Էդ մասին արդեն գիտենք:

    Կինոն նայելուց հետո կտեսնենք, թե ինչքանով ա ֆիլտրած:

    Բայց, արի ֆիքսենք նաև, որ էդ մարդկանց մեր մեջ ապրելը հեշտ չի: Որտև կա շատ մեծ զանգված, ով պատրաստ ա «վառել իրանց»:

    Ու մենք դեռ էլի ճանապարհ ունենք անցնելու, որ տոլերանտ դառնանք:

    Շատ պրիմիտիվ օրինակ բերեմ. ես ահագին մարդկանց, պայմանական ասած «ոչ ավանդական կողմնորոշման» մասին գիտեմ, որտև ինձ ճանաչելով հասկացել են, որ կարող են իրենց գաղտնիքն ինձ խոստովանեն: Բայց նույն շրջապատում, որտեղից իրանց գիտեմ, իրանք էդ մասին չեն բարձրաձայնի, որտև էդ շրջապատում իրանց «վառողներ» կլինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.11.2019)

  14. #818
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, մենք դեռ էդ ֆիլմը չենք տեսել, որ իմանանք ֆիլտրած ա, թե չէ: Թրեյլերը գողացված մատերիալ ա: Էդ մասին արդեն գիտենք:

    Կինոն նայելուց հետո կտեսնենք, թե ինչքանով ա ֆիլտրած:

    Բայց, արի ֆիքսենք նաև, որ էդ մարդկանց մեր մեջ ապրելը հեշտ չի: Որտև կա շատ մեծ զանգված, ով պատրաստ ա «վառել իրանց»:

    Ու մենք դեռ էլի ճանապարհ ունենք անցնելու, որ տոլերանտ դառնանք:

    Շատ պրիմիտիվ օրինակ բերեմ. ես ահագին մարդկանց, պայմանական ասած «ոչ ավանդական կողմնորոշման» մասին գիտեմ, որտև ինձ ճանաչելով հասկացել են, որ կարող են իրենց գաղտնիքն ինձ խոստովանեն: Բայց նույն շրջապատում, որտեղից իրանց գիտեմ, իրանք էդ մասին չեն բարձրաձայնի, որտև էդ շրջապատում իրանց «վառողներ» կլինեն:
    Նախ, չգիտեինք, որ կեղծ ա թրեյլերը, ու քննարկում էինք, իմ կարծիքով, ոչ թե ֆիլմը, այլ թրեյլերը (ինչքան էլ որ սխալ մեկնաբանվեց, թե ֆիլմ ենք քննարկում ըստ թրեյլերի)։ Իսկ թրեյլերները շատ կարևոր ու պատասխանատու գործ են, գուցեև ինչ֊որ առումով ավելի դժվար ա ճիշտ թրեյլեր սարքելը, քան բուն ֆիլմը, որտեղ քեզ մի քանի տասնյակ անգամ ավելի շատ ժամանակ ա տրված ֆիլմիդ մեսիջը ձևավորելու։
    Թրեյլերը նայելով շատ մարդիկ որոշում են ֆիլմը նայել, թե ոչ։ Ու տվյալ դեպքում կոնկրետ էդ թրեյլերը սարքողը որոշակի նպատակ ա ունեցել ներկայացնելու իր սեփական մեսիջը գուցե, ու էդտեղ ես տեսա հայ հասարակությանը որպես վայրագ֊վառվող մի միջավայր, անտեղյակ դիտողը որից կսահմռկեր, ու էդ տպավորությունը ընդմիշտ, հնարավոր ա, մխրճվեր նրա գիտակցության մեջ։
    Սա էր իմ դիտարկման ամբողջ բովանդակությունը, որը ոչ մի դեպքում ֆիլմի քննարկում չէր (չէր էլ կարող լինել)։

    Իսկ ֆիլմը որ նայենք, կքննարկենք, եթե ցանկություն լինի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.11.2019, 03:47:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.11.2019), Lion (24.11.2019), Գաղթական (24.11.2019), Ուլուանա (24.11.2019)

  16. #819
    Կամաց շշուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ տղայի և նրա գեյ իտալացի "կնոջ" հարսանեկան արարողությունը` հայկական բոլոր ավանդույթներով


  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (03.12.2019)

  18. #820
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում շշուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ տղայի և նրա գեյ իտալացի "կնոջ" հարսանեկան արարողությունը` հայկական բոլոր ավանդույթներով
    Որ ասեիր՝ ամուսնու կամ զուգընկերոջ, էն էլ առանց չակերտների, ավելի ճիշտ կլիներ:
    Թե երբ պիտի մարդիկ դադարեն նույնասեռ զույգերի մեջ սեռերի բաժանում տեսնել:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.12.2019), Աթեիստ (03.12.2019), Նաիրուհի (03.12.2019)

  20. #821
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ասեիր՝ ամուսնու կամ զուգընկերոջ, էն էլ առանց չակերտների, ավելի ճիշտ կլիներ:
    Թե երբ պիտի մարդիկ դադարեն նույնասեռ զույգերի մեջ սեռերի բաժանում տեսնել:
    Ես էի ուզում գրել, որ ով գիտի հիմա մի իտալական ֆորումում ասում են «իտալացի տղու և նրա գեյ հայ «կնոջ» հարսանեկան արարողությունը․․․»

    Բայց դե այս դեպքում կարծում եմ արդարացված ա գենդերացված մեկնաբանությունը, քանի որ ավանդական հարսանեկան արարողությունը ինչ-որ իմաստով թատերական խաղ է, իր բոլոր կանոնակարգված դերերով, որոնք ավանդաբար գենդերացված են։ Ասենք մատանիներն էլ են հարսի ու փեսայի, ազապ բաշիներ ու հարսնքաքույրեր, փեսան խորանի մոտ սպասելը ու հարսնացուի մոտենալը ու տենց։ Նենց որ թե ավանդական թատրոնի մեջ են ուզում տեղավորվել, ինչո՞ւ պիտի այդ ավանդական թատրոնի դերաբաժանմամբ իրենց չդիմեն։ Էս ամենի հետ մեկտեղ, կարծես հայն ա «կինը», քանի որ ինքն ա խորանի մոտ կանգնած «փեսացուին» մոտենում, ազապ կանանց ուղղությամբ ինքն ա ծաղկեփունջը շպրտում (իտալացին դեպի տղաներն ա ինչ-որ զգեստի պարագա շպրտում)։

    Բայց դե «բոլոր հայկական ավանդույթները» իհարկե պահպանված չեն, քանի որ հարսանիքը հայ եկեղեցում ու տերտերի «տե՞ր ես, հնազա՞նդ ես» հարցերով չի կնքվում։ Ինչ էլ որ չլինի, ֆալիկ տորթը հզոր էր։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.12.2019), Ուլուանա (03.12.2019)

  22. #822
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էի ուզում գրել, որ ով գիտի հիմա մի իտալական ֆորումում ասում են «իտալացի տղու և նրա գեյ հայ «կնոջ» հարսանեկան արարողությունը․․․»

    Բայց դե այս դեպքում կարծում եմ արդարացված ա գենդերացված մեկնաբանությունը, քանի որ ավանդական հարսանեկան արարողությունը ինչ-որ իմաստով թատերական խաղ է, իր բոլոր կանոնակարգված դերերով, որոնք ավանդաբար գենդերացված են։ Ասենք մատանիներն էլ են հարսի ու փեսայի, ազապ բաշիներ ու հարսնքաքույրեր, փեսան խորանի մոտ սպասելը ու հարսնացուի մոտենալը ու տենց։ Նենց որ թե ավանդական թատրոնի մեջ են ուզում տեղավորվել, ինչո՞ւ պիտի այդ ավանդական թատրոնի դերաբաժանմամբ իրենց չդիմեն։ Էս ամենի հետ մեկտեղ, կարծես հայն ա «կինը», քանի որ ինքն ա խորանի մոտ կանգնած «փեսացուին» մոտենում, ազապ կանանց ուղղությամբ ինքն ա ծաղկեփունջը շպրտում (իտալացին դեպի տղաներն ա ինչ-որ զգեստի պարագա շպրտում)։

    Բայց դե «բոլոր հայկական ավանդույթները» իհարկե պահպանված չեն, քանի որ հարսանիքը հայ եկեղեցում ու տերտերի «տե՞ր ես, հնազա՞նդ ես» հարցերով չի կնքվում։ Ինչ էլ որ չլինի, ֆալիկ տորթը հզոր էր։
    Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ամուսնությունն ավանդաբար կնոջ ու տղամարդու միջև է կնքվել, ամուսնությունն ինքը մի ավանդական թատրոն է՝ անկախ հարսանեկան արարողության գոյության կամ բացակայության. ուրեմն ցանկացած ամուսնական զույգ էլ պիտի գենդերային դերաբաժանման ենթարկվի

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.12.2019)

  24. #823
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ամուսնությունն ավանդաբար կնոջ ու տղամարդու միջև է կնքվել, ամուսնությունն ինքը մի ավանդական թատրոն է՝ անկախ հարսանեկան արարողության գոյության կամ բացակայության. ուրեմն ցանկացած ամուսնական զույգ էլ պիտի գենդերային դերաբաժանման ենթարկվի
    Ըհը, արարողությունը համեմատեցիր կարգավիճակի հետ, վրեն էլ «նույն տրամաբանության» կնիքը դրեցիր...

    Ամուսնական կարգավիճակը տալիս ա իրավական, տնտեսական, հասարակական և այլ առավելություններ, ու քանի դրանք կան, այդ կարգավիճակը պիտի հասանելի լինի բոլորին։ Ու նույնասեռական ամուսնությունների համար պայքարը ոչ թե արարողական ազատության համար է, այլ պայմանավորված է այդ կարգավիճակով սահմանված առավելությունների մերժման պարագայով՝ նույնասեռական զույգի համար։ Եթե բոլոր առավելությունները ընդլայնվեն ասենք domestic partnership-ի վրա, մեկը ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ ամուսնությունը կնքող որոշ կազմակերպություններ ըստ իրենց ավանդույթների անեն դա միայն հակառակ զույգի ներկայացուցիչների համար (շատ երկրներում ոչ-պետական կառույցներ, օրինակ՝ եկեղեցիներ, կարող են օրինական ամուսնություն կնքել, ու ասենք կաթոլիկ եկեղեցին հրաժարվում է նույնասեռական զույգերին իրենց եկեղեցու ամուսնության կնիքը տալ)։ Թարսի պես ամուսնության օրինականացվածությունը ու դրա հետ կապված մազալույությունը ավելի դժվար քանդվող տրադիցիա է կարծես, քան «ամուսնության» ազատականացումը, որպեսզի ընդգրկի նույնասեռական զույգերին։

    Իսկ իմ ասածին ավելի լավ անալոգիա կլիներ այն, որ ձմեռ պապու կոստյում հաքած կնոջը՝ մորուքով, բանով, «ձմեռ պապի» ասելուց վրդովվեին, թե բա սեռականացված են դիմում, ու առանց չակերտների ձմեռ տատին ավելի տեղին կլիներ։ Էլի խնդիր չունեն, թե ուզում են ձմեռ տատի լինեն, բայց դե թե մորուք ես հագնում, պիտի պատրաստ լինես որ պապի էլ են դիմելու։

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (04.12.2019), Բարեկամ (03.12.2019), Ուլուանա (04.12.2019)

  26. #824
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե երբ պիտի մարդիկ դադարեն նույնասեռ զույգերի մեջ սեռերի բաժանում տեսնել:
    ։)
    Իրոք՝ անտրամաբանական է նույնասեռ զույգերի միջև սեռերի բաժանում տեսնելը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  27. #825
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում շշուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ տղայի և նրա գեյ իտալացի "կնոջ" հարսանեկան արարողությունը` հայկական բոլոր ավանդույթներով
    Նույն տրամաբանությամբ կարելի է գնալ վեգանների ռեստորան և պատվիրել ասենք խաշ կամ խորոված

    Էս ինչ օրերի ենք հասել՝ ամեն բան սկսել է կորցնել իր նպատակային իմաստը: Լավ, մինչև ու՞ր․․․
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 55 57-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •