Quyr Qery (22.11.2019)
Ուրեմն, էս Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը որ սկսվեց, մտածում էի, արա, մենք մարդ չենք դառնա էլի։ Ուրեմն, դրսում 21-րդ դարնա, արհետսական բանականություն, 5G, թռնենք Մարս, կանաչ էներգիա, նանոտեխնոլոգիաներ ․․․․ իսկ մեզ մոտ, մեղա-մեղա, դեռ կան երիտ ՀՀԿ-ականներ, ու բոլոր մեղքերիս նույնիսկ երիտ դաշնակներ, որոնք Հայաստանում, 99% հայերի մեջ, տառապում են հայապահպանման դարդով ու մատաղ սերնդին փրկում են սատանիստ ԼԳԲՏ-ներից՝ աղոթքով ու հայոց պատմության հավիտյանս դասավանդումով՝ դպրոցից մինչև թոշակի անցնելը։
Բայց հետո, սենց հետևանքներին ու արդյունքներին ես նայում էս ամեն ինչի, ու տեսնում ես, որ խավարամիտները ռեալ կարացան հավաքեն մի ֆակուլտետ՝ անհայտ մոտիվացիայով, քսան դաշնակ ջահել՝ քարկապ ընկած հայրենասիրական բառաչով, բայց հայրենասիրությունից պարսեկներով հեռու, հինգ ՀՀԿ-ական, որոնք ինչ-որ չամադաններով պահանջեցին ԱԳՆ հրաժարականը, քանի որ Հայոց ողջ պատմության լեկցիան BBC-ի 20 րոպեանոց եթերում չէր հասցրել փոխանցել հայոց պատմությունով տառապող միջազգային հանրությանը։ Սրան գումարած միշիկաքոչարյանական ԶԼՄ-ներով տարածվող ոռնոցը, բա հեսա Արայիկը հրաժարական ա տալիս ազգային ազատագրական ճնշման ներքո, ու իրական քրիստոնյաների աղոթքով հասնում ենք արտահերթ ընտրությունների։
Ու սենց, սրանք իրանց հոտով կռքաշ հասան մինչև չորս հոգու նստացույցի ավարտը՝ անխոնջ պայքարը շարունակելու խոստումով։
Ու էտ ժամանակ մտածում ես, որ չէ, մենք իմաստուն ժողովուրդ ենք, մեզ էս սրիկաները չեն կարա ոչ խաբեն, ոչ էլ հունից հանեն։ Թող իրանք իրանցով բառաչեն էնքան, մինչև բնական օրենքի ուժով մեյդանից լրիվ դուրս կգան։
Cassiopeia (25.11.2019), Chuk (23.11.2019), Elmo (24.11.2019), Անվերնագիր (23.11.2019), Շինարար (24.11.2019)
Մի քանի օր առաջ մի հատ ռեպորտաժ աչքովս ընկավ. լրագրողը փողոցում տարբեր մարդկանց կանգնացնում ու Մելի մասին կինո նկարել-չնկարելու մասին հարց էր տալիս։ Ափսոս չֆիքսեցի վիդեոն, բայց պռոմիշիկյան լրատվականներից էր։
Ու խոսողների հալալ կեսը ադեկվատ էր ընդունում, նորմալ համարում կինոն, անգամ հստակ աջակցողներ կային։ Իհարկե կային նաև վառել ուզողներ։
Բայց ես վստահ կարող եմ ասել, որ 10 տարի առաջ տենց ռեպորտաժ չէինք տեսնի։։Եթե նույնիսկ նորմալ կամ դրակամ համարեին, էկրանից ռիսկ չէին անի էդ բարձրաձայնել։
Նենց որ հասարակությունում ահագին դրական դինամիկա կա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (24.11.2019)
Բարեկամ ջան, մենք դեռ էդ ֆիլմը չենք տեսել, որ իմանանք ֆիլտրած ա, թե չէ: Թրեյլերը գողացված մատերիալ ա: Էդ մասին արդեն գիտենք:
Կինոն նայելուց հետո կտեսնենք, թե ինչքանով ա ֆիլտրած:
Բայց, արի ֆիքսենք նաև, որ էդ մարդկանց մեր մեջ ապրելը հեշտ չի: Որտև կա շատ մեծ զանգված, ով պատրաստ ա «վառել իրանց»:
Ու մենք դեռ էլի ճանապարհ ունենք անցնելու, որ տոլերանտ դառնանք:
Շատ պրիմիտիվ օրինակ բերեմ. ես ահագին մարդկանց, պայմանական ասած «ոչ ավանդական կողմնորոշման» մասին գիտեմ, որտև ինձ ճանաչելով հասկացել են, որ կարող են իրենց գաղտնիքն ինձ խոստովանեն: Բայց նույն շրջապատում, որտեղից իրանց գիտեմ, իրանք էդ մասին չեն բարձրաձայնի, որտև էդ շրջապատում իրանց «վառողներ» կլինեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Freeman (24.11.2019)
Նախ, չգիտեինք, որ կեղծ ա թրեյլերը, ու քննարկում էինք, իմ կարծիքով, ոչ թե ֆիլմը, այլ թրեյլերը (ինչքան էլ որ սխալ մեկնաբանվեց, թե ֆիլմ ենք քննարկում ըստ թրեյլերի)։ Իսկ թրեյլերները շատ կարևոր ու պատասխանատու գործ են, գուցեև ինչ֊որ առումով ավելի դժվար ա ճիշտ թրեյլեր սարքելը, քան բուն ֆիլմը, որտեղ քեզ մի քանի տասնյակ անգամ ավելի շատ ժամանակ ա տրված ֆիլմիդ մեսիջը ձևավորելու։
Թրեյլերը նայելով շատ մարդիկ որոշում են ֆիլմը նայել, թե ոչ։ Ու տվյալ դեպքում կոնկրետ էդ թրեյլերը սարքողը որոշակի նպատակ ա ունեցել ներկայացնելու իր սեփական մեսիջը գուցե, ու էդտեղ ես տեսա հայ հասարակությանը որպես վայրագ֊վառվող մի միջավայր, անտեղյակ դիտողը որից կսահմռկեր, ու էդ տպավորությունը ընդմիշտ, հնարավոր ա, մխրճվեր նրա գիտակցության մեջ։
Սա էր իմ դիտարկման ամբողջ բովանդակությունը, որը ոչ մի դեպքում ֆիլմի քննարկում չէր (չէր էլ կարող լինել)։
Իսկ ֆիլմը որ նայենք, կքննարկենք, եթե ցանկություն լինի։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 24.11.2019, 03:47:
Հայ տղայի և նրա գեյ իտալացի "կնոջ" հարսանեկան արարողությունը` հայկական բոլոր ավանդույթներով
Ծլնգ (03.12.2019)
Ես էի ուզում գրել, որ ով գիտի հիմա մի իտալական ֆորումում ասում են «իտալացի տղու և նրա գեյ հայ «կնոջ» հարսանեկան արարողությունը․․․»
Բայց դե այս դեպքում կարծում եմ արդարացված ա գենդերացված մեկնաբանությունը, քանի որ ավանդական հարսանեկան արարողությունը ինչ-որ իմաստով թատերական խաղ է, իր բոլոր կանոնակարգված դերերով, որոնք ավանդաբար գենդերացված են։ Ասենք մատանիներն էլ են հարսի ու փեսայի, ազապ բաշիներ ու հարսնքաքույրեր, փեսան խորանի մոտ սպասելը ու հարսնացուի մոտենալը ու տենց։ Նենց որ թե ավանդական թատրոնի մեջ են ուզում տեղավորվել, ինչո՞ւ պիտի այդ ավանդական թատրոնի դերաբաժանմամբ իրենց չդիմեն։ Էս ամենի հետ մեկտեղ, կարծես հայն ա «կինը», քանի որ ինքն ա խորանի մոտ կանգնած «փեսացուին» մոտենում, ազապ կանանց ուղղությամբ ինքն ա ծաղկեփունջը շպրտում (իտալացին դեպի տղաներն ա ինչ-որ զգեստի պարագա շպրտում)։
Բայց դե «բոլոր հայկական ավանդույթները» իհարկե պահպանված չեն, քանի որ հարսանիքը հայ եկեղեցում ու տերտերի «տե՞ր ես, հնազա՞նդ ես» հարցերով չի կնքվում։ Ինչ էլ որ չլինի, ֆալիկ տորթը հզոր էր։
Varzor (04.12.2019)
Ըհը, արարողությունը համեմատեցիր կարգավիճակի հետ, վրեն էլ «նույն տրամաբանության» կնիքը դրեցիր...
Ամուսնական կարգավիճակը տալիս ա իրավական, տնտեսական, հասարակական և այլ առավելություններ, ու քանի դրանք կան, այդ կարգավիճակը պիտի հասանելի լինի բոլորին։ Ու նույնասեռական ամուսնությունների համար պայքարը ոչ թե արարողական ազատության համար է, այլ պայմանավորված է այդ կարգավիճակով սահմանված առավելությունների մերժման պարագայով՝ նույնասեռական զույգի համար։ Եթե բոլոր առավելությունները ընդլայնվեն ասենք domestic partnership-ի վրա, մեկը ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ ամուսնությունը կնքող որոշ կազմակերպություններ ըստ իրենց ավանդույթների անեն դա միայն հակառակ զույգի ներկայացուցիչների համար (շատ երկրներում ոչ-պետական կառույցներ, օրինակ՝ եկեղեցիներ, կարող են օրինական ամուսնություն կնքել, ու ասենք կաթոլիկ եկեղեցին հրաժարվում է նույնասեռական զույգերին իրենց եկեղեցու ամուսնության կնիքը տալ)։ Թարսի պես ամուսնության օրինականացվածությունը ու դրա հետ կապված մազալույությունը ավելի դժվար քանդվող տրադիցիա է կարծես, քան «ամուսնության» ազատականացումը, որպեսզի ընդգրկի նույնասեռական զույգերին։
Իսկ իմ ասածին ավելի լավ անալոգիա կլիներ այն, որ ձմեռ պապու կոստյում հաքած կնոջը՝ մորուքով, բանով, «ձմեռ պապի» ասելուց վրդովվեին, թե բա սեռականացված են դիմում, ու առանց չակերտների ձմեռ տատին ավելի տեղին կլիներ։ Էլի խնդիր չունեն, թե ուզում են ձմեռ տատի լինեն, բայց դե թե մորուք ես հագնում, պիտի պատրաստ լինես որ պապի էլ են դիմելու։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ