User Tag List

Էջ 57 57-ից ԱռաջինԱռաջին ... 7475354555657
Ցույց են տրվում 841 համարից մինչև 853 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

  1. #841
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ում էլ «սովորական» աղջիկները դատի են տվել տրանսգենդեր կանանց, քանի որ սրանք... արդեն բավականին մասսականորեն մասնակցում են կանանց մրցույթներին և, բնականաբար, հաղթում...

    Ոնց կասեիր՝ Մամաաան ծաղկաման...
    Ապեր, զուտ ռեսուրսից ելնելով, մի փոքր ավելի նման է ռուսական քարոզչական նյութի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #842
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,303
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, տենց բաները սուտ չեն ասում, ի՞նչ իմաստ ունի, հանգիստ կբռնվի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #843
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,777
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յանի (կամ իբրև) ավելի ճիշտ չի՞, որ հանեն էդ "պատը", խառը մրցեն։ Է եթե կենսաբանորեն արուները ուժեղ են, թող ուժային սպորտաձևերում միշտ իրանք հաղթեն, կանայք էլ թող գեղարեվստական գիմնաստիկայի, գեղասահքի ու շախմատի տիպի սպորտաձևերում փորձեն հաղթել... Ավելի արդար չի՞
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 03.03.2020, 10:11:
    Կարճ
    Կոնկրետ

  4. #844
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Յանի (կամ իբրև) ավելի ճիշտ չի՞, որ հանեն էդ "պատը", խառը մրցեն։ Է եթե կենսաբանորեն արուները ուժեղ են, թող ուժային սպորտաձևերում միշտ իրանք հաղթեն, կանայք էլ թող գեղարեվստական գիմնաստիկայի, գեղասահքի ու շախմատի տիպի սպորտաձևերում փորձեն հաղթել... Ավելի արդար չի՞
    Ապ, պրոֆեսիոնալ սպորտը բավականին ձևավորված կազմակերպչական-ֆինանսական կառույցների վրա է հիմնված։ Ցանկացած կտրուկ փոփոխություն լուրջ ցնցում է, բացի այդ ներդրումներ է պահանջում։ Եթե արգելքները հանեն, ապա կանանց շատ սպորտաձևերի կառույցներ կոլապսի կենթարկվեն անմրցունակ լինելու պատճառով։ Նաև դա կարող է դիտարկվել որպես կանանց իրավունքների խախտում, իրավահավասարության խախտում
    Ի դեպ, տարանջատումը միայն սեռային չէ։ Նաև տարիքային, քաշային։ Հաջորդիվ դրանք էլ հանեն երևի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #845
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, տենց բաները սուտ չեն ասում, ի՞նչ իմաստ ունի, հանգիստ կբռնվի...
    Ապ, էս վերջերս ռուսական ռեսուրսներում հանդիպած մի քանի "ճչան" հոդվածների և հայտարարությունների վերաբերյալ պարզեցի, որ լավ սարքված ֆեյքեր են։ Ու նպատակներն էլ ԻՀԿ տարբեր էին՝ PR, քարոզչություն։
    Սպորտում տրանսգենդերների թեման նոր չէ և գնալով թեժանում է։

    Կոնկրետ քո դրած հղման հոդվածի մասին կարող եմ ասել, որ թեմայի բուն էությունը Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ հավանական դոպինգային "պատերազմին" ընդառաջ քարոզչությունն է։ Թե բա "ոչ մի բան նորմալ կարգավորված չի, հենա տրանսգենդերներն էլ սաղ մեդալները ԱՄՆ-ում տանում են․․․" բլա․․․բլա․․․։ Զուտ համառոտագիրը նայի․

    В США возмутились допуском трансгендеров до женских соревнований — три легкоатлетки подали в суд на спортивное ведомство своего штата и требуют отделения обычных девушек от бывших парней, которые забрали уже 15 местных чемпионских титулов на двоих. Тем временем за полгода до Олимпиады в Токио до сих пор не разработана новая система соревнований, которая могла бы уравнять шансы трансгендеров и других спортсменок.
    Ընդ որում հոդվածում խոսքն անցած տարի տեղի ունեցած դեպքերի մասին է, բայց ռուսները "նոր են իմացել" դրա մասին

    Կոնկրետ նախատրամադրում են, որ օլիմպիադան անարդար է լինելու։ Ու էդ բոլոր դոպինգայն սկանդալի ֆոնի վրա
    Վերջին խմբագրող՝ Varzor: 03.03.2020, 14:54:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #846
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,303
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Յանի (կամ իբրև) ավելի ճիշտ չի՞, որ հանեն էդ "պատը", խառը մրցեն։ Է եթե կենսաբանորեն արուները ուժեղ են, թող ուժային սպորտաձևերում միշտ իրանք հաղթեն, կանայք էլ թող գեղարեվստական գիմնաստիկայի, գեղասահքի ու շախմատի տիպի սպորտաձևերում փորձեն հաղթել... Ավելի արդար չի՞
    Է տենց որ հաշվենք, եկեք, ասենք ուժային սպորտաձևերով քաշային կատեգորիաներն էլ հանենք՝ միշտ խոշոր և ուժեղ անհատները կհաղթեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.03.2020)

  8. #847
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Է տենց որ հաշվենք, եկեք, ասենք ուժային սպորտաձևերով քաշային կատեգորիաներն էլ հանենք՝ միշտ խոշոր և ուժեղ անհատները կհաղթեն...
    Ապեր, համարյա բոլոր ուժային սպորտաձևերում էլ կան այսպես կոչված "բացարձակ կարգով" մրցակարգեր` քաշային կարգերը բացակայում են:
    Ու, չես հավատա, բայց ասեմ, որ միշտ չի, որ հաղթում են ամենածանր և խոշոր մարզկները: Որպես օրինակներ էլ կարող եմ բերել տարբեր մենամարտական ձևեր` բազկամարտ, բռնցաքմարտ, ՄՄԱ, Կ1 և այլն: Տեխնիկան և հոգեբանությունը մեծ դեր են խաղում այդպիսի մրցություններում:
    Այդպիսի մրցակարգը ակադեմիական և օլիմպիական չի համավում, քանզի մարզիկների ֆիզիկական առողջությանը վնաս հասցնելու ռիսկերը շատ մեծ են: Ավելի շատ կոմերցիոն նշանակություն ունի:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. #848
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, էս հիմա լա՞վ է, թե՞ վատ։

    Trump administration finalizes rollback of transgender protections

    Փաստորեն "կենսաբանական սեռն" ավելի տրամաբանական դուրս եկավ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #849
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,263
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բելգիա տեղ ս.թ. օգոստոսի 12-ի թվագրմամբ մի վիդեո տարածվեց, որտեղ թինեյջերները խմբով մեկին քացու տակ էին գցել, վերջում էլ՝ ստիպել էին ծնկաչոք ներողություն խնդրել իր գեյ լինելու համար:

    Էսօր հայտնեցին, որ դրանց հետքերով գնալով Տելեգրամի 600 բաժանորդ ունեցող կանալ են հայտնաբերել, որտեղ պարբերաբար խմբերով հոլեբիների «որսեր» էին կազմակերպվում, նվաստացնում ու վնասում, հետո վիդեո ու նկարներ իրար մեջ կիսվում ուրախանում:

    ՈՒ ամենահատկանշականն էն ա, որ կանալի ակտիվ մասնակիցների զգալի մասը ոչ ավել ոչ պակաս՝ չեչեններ էին...
    :ֆէյսփալմ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.08.2020), Աթեիստ (16.08.2020), Նաիրուհի (16.08.2020), Տրիբուն (16.08.2020)

  12. #850
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,415
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, ինչքանով ա ստեղի ժողովրդին ծանոթ Abigail Shrier - ը, բայց ուզում եմ խոսել իրա բարձրացրաց հարցերի շուրջ։ Կարճ ներկայացնեմ ինչում ա կայանում։ Ուրեմն ինքը մի հատ գիրք ա գրել՝ "Irreversible Damage: The Transgender Craze Seducing Our Daughters", որը չեմ կարդացել, բայց իրա ինտերվյուն լսելուց կարելի ա հստակ պատկերացում կազմել, թե ինչի մասին ա։
    Ինչքանո՞վ ա էս ամենը իրական։ Լիքը խելքից դուրս բաներ ա ասում, օրինակ որ անչափահաս երեխաներին հորմոնալ դեղեր՝ տեստոստերոն են տալիս ու մաստէկտոմիա անում, ինքնադիագնոզի հիման վրա։
    Մի քանի հարցեր, որ առաջ ա քաշում, կուզեի քննարկեինք։
    1․ Տրանսգենդերների իրավունքների պաշտպանության ու նրանց աջակցման, ուշադրության ու քաջալերման արժանանլու հոգեբանական ազդեցությունը դեռահասների վրա։
    2․ Կրթական միջոցառումների ազդեցությունը, ծնողների իրավունքը ընտրելու իրեց երեխաների սեռական կրթման ասպեկտները։
    3․ Բժիշկների ու մասնագետների իրավունքների ու պարտականությունների սահմանները։
    4․ Նմանատիպ հարցերի քննարկաման ազատությունը, ինչպես կազդի դա ԼԳԲՏՔ-իրավունքների պաշտպանության վրա։
    5․ Կա՞ խնդիր, թե ուռճեցված ա։
    6․ Ըստ հեղինակի նման քայլերի գնում են նախապես խնդիրներ ունեցող դեռահասները, ասենք բարձր ֆունկցիոնալությամբ աուտիզմ։ Ո՞նց կարելի ա հարցին լուծում տալ։ Եթե երեխան ուզում ա սեռը փոխի, ի՞նչ պիտի անի ծնողը, ընդհանրապես։
    SWTS

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (09.09.2020), Նաիրուհի (11.09.2020)

  14. #851
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,415
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում էի, թե խի՞ ա սենց մի տեսակ էս ամենը, չնայած որ առաջին հայացքից թվում ա թե տրամաբանական ա խոսում։

    Նախ, չնայած որ հեղինակը պնդում ա թե պրովոկատիվ չի, իրա ընտրած վերնագիրը խոսում ա իր տեղը։ Իրան նենց ա ներկայացնում, իբր շատ քաջարի մարդ որ խոսում ա արգելված թեմաներից, որոնց մասին ոչ մեկ չի ուզում կամ վախենում ա խոսի։ Ու ամբողջ խնդիրը ներկայացվում ա մի դիտակետից, ինչը լիքը կոնսերվատիվ մտածելակերպով մարդկանց թույլ ա տալիս իրենց ձևով վերլուծել ու ներկայացնել իրադրությունը։ էլ չասեմ որ սույն կոնսերվատիվ մարդիկ կարող են լինել նման խնդիրներով երեխայի ծնողներ ու իրադրությունը լրիվ չհասկանալու պատճառով վնասեն իրենց երեխային։
    Էս թմայով մի հատ հետաքրիր հոդված հանդիպեցի, որտեղ խնդիրը ներկայացվում ա ավելի կոմպլեքս, տարբեր կողմերից դիտարկելով, ոչ միանշանակ ու որտեղ հեղինակը ընդունում ա, որ դեռ էս առումով ահագին մութ պահեր կան։ Ինչպես նաև իրական պատմություններ, թե ինչպես են ծնողները անցնում էս ամենի միջով։
    Մեր հասարակությունում երևի սա դեռ ակտուալ չի, բայց կարծում եմ երեխաները ունենում են այսպիսի խնդիրներ, որոնք ավելի բարդանում են սեռական բևեռացման շնորհիվ, այսինքն երբ հստակ վարքի նորմեր կան տարբեր սեռի երեխաների համար, թե տանը, թե հասարակական վայրերում։
    Ամեն դեպքում հետքրիր կլիներ կարծիքներ լսել։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 11.09.2020, 00:59:
    SWTS

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (11.09.2020)

  16. #852
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,475
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ ուզում էի պատասխանել, հետո կեսից հոգնեցի ու մտածեցի, որ հավես չկա խոսելու։ Բայց անավարտ գրառումս մի տեղ քոփի էի արել։ Հոգնած եմ, չեմ կարող անգամ նորից կարդալ, տեսնել՝ ինչ եմ գրել, բայց կդնեմ, հետո, եթե հավես ունեցա, կշարունակեմ։

    "Հետաքրքիր էր լսելը (դեռ ամբողջը չեմ լսել, բայց մոտավոր տրամադրությունը հասկացա)։

    Ինձ թվում է՝ էս թեմաների շուրջ քննարկումները միշտ թեժանում են, որովհետև բոլոր ժամանակներում ու ամենուր սեռականությունը առանձնահատուկ կարևորություն է ունեցել/ունի։ Հա, ի դեպ, ես վերջնական կարծիք չունեմ էս հարցում։ Տպավորություն է, որ բանականության ձեռքբերման հետ homo sapiens-ը ձեռք է բերել մի խուրձ խնդիրներ։ Երբ բնական/բնազդային կարիքները փորձում ենք տեղավորել մշակույթի ու գիտակցության մեջ, սենց տարօրինակ վիճակներ են ստացվում, որովհետև մեր բանական մասն իրականում գլուխ չի հանում մեր կենսաբանական հիմքից։

    Ինչ վերաբերում է բուն թեմային, հնարավոր է, որ դեռահասների մոտ լինում են սեփական գենդերի ընկալման խնդիրներ, որոնք ժամանակի հետ կարող են անցնել։ Ես դա որևէ կերպ չեմ առանձնացնում մյուս բոլոր հոսանքներից ու ազդեցություններից, որոն ցդեռահասության տարիքում մարդիկ ենթարկվում են։ Ու քանի որ վերին ուժ կամ բոլորից վեր կանգնած օրենք չկա, ամեն ծնող/ընտանիք իր պատկերացումների համաձայն է լուծում փնտրում։

    Ինձ շատ հետաքրքիր է թվում աղջիկների վրա շեշտը դնելը։ Ինչո՞ւ են աղջիկներն ավելի շատ ենթարկվում տարբեր ազդեցությունների։ Իմ զգացողությամբ, կոնկրետ էս թեման սուր է մի կողմից որովհետև բոլոր հասարակություններում դեռևս կանայք ավելի խոցելի են ու պարտավոր են համապատասխանել զանազան ստանդարտների, ու դեռահասը, չկարողանալով իրեն տեղավորել իր սեռին ներկայացվող պահանջների ու ակնկալիքների մեջ, զգալով իր անհամապատասխանությունը/համաձայն չլինելով դրանց հետ, ավելի հաճախ է հակված ապաստան գտնել արտոնյալ հակառակ սեռի տիրույթում։ Մյուս կողմից էլ հատկապես (դեռահաս) կանանց կայացրած որոշումները սեփական կյանքի/մարմնի վերաբերյալ ավելի ուժեղ ռեզոնանս են առաջացնում (առաջին կետից է բխում, էլի)։

    Իմ պատկերացրած լուծումներից մեկը սեռականությունը/գենդերային պատկանելիությունը հնարավորինս տաբուացումից հանելն է, ուտելու, քնելու նման բնական բան դարձնելը, բայց դե գիտեմ, որ իրատեսական չի։

    Իրազեկման արշավների մասին էլ կարելի է մտածել։ Հաջողության պատմությունների կողքին խոսել նաև միտքը փոխած, ինչ-որ ժամանակ անց փոշմանած մարդկանց մասին։ Ի դեպ, սա նաև էսթետիկ վիրահատություններին է վերաբերում։ Հասկացնել, որ առանց առողջական ցուցման ցանկացած բժշկական միջամտություն լուրջ որոշում է, որի կայացմանհամար հազար անգամ գցել-բռնել է պետք։
    "
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 11.09.2020, 01:30:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (11.09.2020)

  18. #853
    այվուշ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,679
    Mentioned
    48 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, էս թեմայում Տ-ն լրիվ առանձին կատեգորիա է, ու էն սոցիալական խնդիրները, որոնք տրանսգենդեր մարդիկ ունեն, ուրիշ են ու ավելի բարդ։
    Ընդհանրապես էս երկու թեմաները՝ գենդերային ինքնորոշումն ու սեռական կողմնորոշումը, մի տանիքի տակ դնելն էդքան էլ ճիշտ չի։
    Գենդերային ինքնությունն անձի համար ավելի կենտրոնական թեմա է, քան սեռական նախընտրությունը։
    Ու նաև հասարակությունը մարդկանց գենդերային ինքնության հարցում շատ ավելի ոչ տոլերանտ է, քան երբ խոսքը սեռական կողմնորոշմանն է վերաբերվում։
    Էսօրվա աշխարհում՝ դե առնվազն զարգացած երկրներում, այլատիպ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքները ահագին պաշտպանված են, ինչը չես ասի տրանսգենդերների մասին։ Էս մարդիկ լուրջ սոցիալական խնդիրների ու դիասկրիմինացիա են հանդիպում ամեն քայլափոխի։ Վերցնենք թեկուզ աշխատանքի ընդունվելը․ տրանսգենդերներ մարդիկ (հատկապես՝ տրանսգենդեր կանայք) ահռելի խնդիրների առաջ են կանգնած, երբ հարցը գալիս է աշխատելուն, ու շատերը բռնում են մարմնավաճառության ճամփան, որովհետև ուղղակի ուրիշ միջոց չունեն ապրելու։

    Մի փաստագրական ֆիլմ էի նայում էս թեմայով, թե ոնց է մեդիան ազդում տարնսգենդեր մարդկանց մասին մեր պատկերացումների վրա։ Ու լիքը ֆիլմեր, որոնք ուղղակի նայել ենք՝ առանց խորանալու, իրականում շատ վատ ուղերձներ ունեն, երբ նայում ես դրանց տրանսգենդերի աչքերով։
    Խորհուրդ եմ տալիս դիտել՝ Disclosure: Trans Lives on Screen

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.12.2021), Աթեիստ (18.12.2021), Նաիրուհի (21.12.2021)

Էջ 57 57-ից ԱռաջինԱռաջին ... 7475354555657

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •