Ծլնգ-ի խոսքերից
Չկա տենց բան։ Անհատը ոչ մի պարտականություն էլ չունի ստերեոտիպերը ջարդելու կամ նման այլ բաների։ Հա, մարդ եթե մասնակցում ա ավելի ցածր արդյունքներ արձանագրող մրցաշարում, ապա դա ա համարում իր տիրույթը, բայց սա հեչ էլ չի նշանակում, թե ընդունում ես գենդերային տարբերությունները։ Թե չէ էդ նույն տրամաբանությամբ կարաս ասես եթե մի հայ ֆիզիկոս գնում ա արևմտյան բուհում Ph.D. -ա անում, հետո գալիս ա հետ հայկական բուհում դասախոսելու, ուրեմն ընդունում ա, որ հայերը արևմտյան բուհերում ֆիզիկայով չեն կարա մրցունակ լինեն․․․ պարագաները տարբեր են լինում, մարդ ա, որոշ ժամանակ խաղալուց հետո հասկացել ա, որ չի ուզում ամբողջ արթուն կյանքը դրան տրամադրի, կամ հասուն տարիքում հասկացել ա, որ իր մինչ այդ ձեռքբերած բազան չի հերիքում էլի տղամարդկանց դեմ մրցունակ դառնալու, կամ երեխա ա ունեցել ու ժամանակ չունի, թեկուզ և կուզեր, բայց երեխայի հետ ժամանակ անցկացնելը համարում ա ավելի կարևոր, ու սկսում ա կանանց մրցաշարում խաղալ, որովհետև դրան ժամանակը ու հետաքրքրվածությունը հերիքում ա, կամ էչ թե էլիտ մակարդակում ա խաղում, այլ մաստերների, ու տենց․․․ Պոլգարները յուրահատուկ էքսպերիմենտ, ում համար պլանկան մանկուց էր դրված, էն էլ մեկ ա 3-ից մեկը ԳՄ նենց էլ չդառավ՝ «սահմանափակվելով» ԿԳՄ-ով։ Իսկ ստերեոտիպները ջարդելը բոլորիս գործն ա, ոչ թե հոսքի դեմ միայնակ լողացող անհատի։ Եվ առավել ևս, չես կարա մեղադես նրա մեջ, որ կյանքը շախմատին անտակ չնվիրածը ստերեոտիպներ ա խորացնում։
Էջանիշներ