Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Նույն տրամաբանությամբ կարող ե՞ս բացատրել տղամարդկանց ու կանանց առանձնացումը սպորտում։
Չէ։ Թե տղամարդը ուզում ա կանանց չեմպիոնի կոչում նվաճել, ես կասեի՝ պըժալույստա։ Թե կինը ուզում ա համարվել աշխարհի ամենաարագ վազորդ/լողորդ/դահուկորդ/և այլն, կարա տղամարդկանց հետ մրցի։ Մրցակցային սպորտում քո նվաճումները սահմանվում են քո մրցակիցներով։ Հիմա որոշ կանայք ուզում են sis-կանա՞նց չեմպիոն համարվել՝ պըժալույստա, թող տենց ֆեդերացիա ստեղծեն ու մրցումներ կազմակերպեն՝ մասնակցեն։ Բայց եթե մարդ ֆեդերացիայի/օլիմպիական կոմիտեի սահմանումներով համարվում ա կին (հորմոններով, sex-reassignment վիրահատություն անցած՝ ինչ էլ որ չլինի), ապա այդ ֆեդերացիայի սանկցիավորված մրցումներին խի՞ չպիտի մասնակցի։ Այսինքն այստեղ իմ համար ոչ թե սպորտի հարց ա, այլ սահմանումների, ու թե դու ում դեմ ես ուզում մրցես, ու նվաճումներդ ըստ դրա ինչպես չափվեն։ Ու միգուցե մարզիկ կանանց մեծ մասը ուզում ա մենակ sis-կանանց դեմ մրցել, էդ դեպքում թող իրենց ֆեդերացիային համոզեն, որ կնոջ սահմանումը հստակեցնի հենց sis-կնոջը համապատասխան։ Միգուցե տրանսերն էլ իրենց փոքրիկ ֆեդերացիան կստեղծեն, ու իրենց ռեկորդները կլինեն sis-տղամարդկանց ու sis-կանանց ռեկորդների արանքում․ էլի խնդիր չեմ տեսնում։