User Tag List

Էջ 49 57-ից ԱռաջինԱռաջին ... 39454647484950515253 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 721 համարից մինչև 735 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

  1. #721
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չգիտեմ, ապեր, որովհետև իր ֆիզիոլոգիական վիճակին, այն էլ անցյալում, ծանոթ չեմ, բայց ասածիս տրամաբանությունը պնդում եմ - եթե ինքը տղամարդ է և դա «բնակաաաանննն էէէէ», որ նա եկել է տղամարդկային վիճակին, ուրեմն անարդար է մասնակցել կանանց մրցույթներին և անարդար, ստոր խաբեության արդյունք են նրա բոլոր մեդալներ... էն էլ, ի դեպ, դոպինգով ձեռք բերված։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #722
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացնում ե՞ք առանց Լիոնի Ակումբն ինչ տխուր տեղ էր լինելու ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.11.2019), Արշակ (14.11.2019)

  4. #723
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն տրամաբանությամբ կարող ե՞ս բացատրել տղամարդկանց ու կանանց առանձնացումը սպորտում։
    Չէ։ Թե տղամարդը ուզում ա կանանց չեմպիոնի կոչում նվաճել, ես կասեի՝ պըժալույստա։ Թե կինը ուզում ա համարվել աշխարհի ամենաարագ վազորդ/լողորդ/դահուկորդ/և այլն, կարա տղամարդկանց հետ մրցի։ Մրցակցային սպորտում քո նվաճումները սահմանվում են քո մրցակիցներով։ Հիմա որոշ կանայք ուզում են sis-կանա՞նց չեմպիոն համարվել՝ պըժալույստա, թող տենց ֆեդերացիա ստեղծեն ու մրցումներ կազմակերպեն՝ մասնակցեն։ Բայց եթե մարդ ֆեդերացիայի/օլիմպիական կոմիտեի սահմանումներով համարվում ա կին (հորմոններով, sex-reassignment վիրահատություն անցած՝ ինչ էլ որ չլինի), ապա այդ ֆեդերացիայի սանկցիավորված մրցումներին խի՞ չպիտի մասնակցի։ Այսինքն այստեղ իմ համար ոչ թե սպորտի հարց ա, այլ սահմանումների, ու թե դու ում դեմ ես ուզում մրցես, ու նվաճումներդ ըստ դրա ինչպես չափվեն։ Ու միգուցե մարզիկ կանանց մեծ մասը ուզում ա մենակ sis-կանանց դեմ մրցել, էդ դեպքում թող իրենց ֆեդերացիային համոզեն, որ կնոջ սահմանումը հստակեցնի հենց sis-կնոջը համապատասխան։ Միգուցե տրանսերն էլ իրենց փոքրիկ ֆեդերացիան կստեղծեն, ու իրենց ռեկորդները կլինեն sis-տղամարդկանց ու sis-կանանց ռեկորդների արանքում․ էլի խնդիր չեմ տեսնում։

  5. #724
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնում ե՞ք առանց Լիոնի Ակումբն ինչ տխուր տեղ էր լինելու ))
    Բազմակարծություն եմ ապահովում, երևի այդ է ուրախացնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (14.11.2019), Varzor (14.11.2019), Արշակ (14.11.2019), Գաղթական (14.11.2019)

  7. #725
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազմակարծություն եմ ապահովում, երևի այդ է ուրախացնում...
    Հա:
    Առանց էդ էլ՝ հազարից մեկ ա ստեղ աշխուժություն նկատվում:
    Քո բազմակարծությունը չլիներ՝ էդ էլ առնվազն կքառատվեր ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.11.2019), Արշակ (14.11.2019)

  9. #726
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, քանի թեման ակտուալ ա․ ի՞նչ կարծիքի եք կանանց սպորտային մրցումներին տրանսգենդեր (կենսաբանորեն արական սեռի ծնված, բայց ինքն իրեն որպես կին իդենտիֆիկացնող) մարզիկների մասնակցության մասին։

    Մասնավորապես, կանադացի տրանսգենդեր հեծանվորդ Rachel McKinnon–ը արդեն երրորդ անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում ու երկրորդ անգամ ռեկորդ է սահմանել։ Շատ սպորտսմեններ, մասնավորապես իր հետ մրցող կին հեծանվորդներ բողոքում են, որ Rachel McKinnon–ի մասնակցությունը կանանց առաջնությանը անարդար ա, քանի որ կենսաբանորեն տղամարդ լինելով McKinnon–ը իրանց նկատմամբ առավելություն ունի։

    Քանի որ ոչ մի աղբյուր չգտա, որ համակողմանի, առանց իդեոլոգիական–էմոցիոնալ կողմնորոշման ներկայացներ կոնֆլիկտը, երկու տարբեր աղբյուրներ ձեզ․
    https://www.independent.co.uk/life-s...-a9161241.html

    https://www.dailymail.co.uk/news/art...gT2-zqhsTxiUCk
    Ես էլ եմ կարծում, որ անարդար ա: Ու էն փաստը, որ մեկը հա չեմպիոն ա դառնում ու ռեկորդներ ա խփում, էտ ապացուցում ա: Երևի որ մի քանի սենց դեպք էլ լինի տարբեր սպորտներում, հստակ վիճակագրություն էլ կլինի, որ տրանսգենդերները սաղ հաղթում են, ու սաղ կասեն որ անարդար ա:

    Երևի մենակ շախմատում ա, որ սեռը (կին, տղամարդկ, տրանսգենդեր) կարող ա ազդեցություն չունենա: Հիշում եմ մի պահ դաժե Պոլգար քույրերից մեկը (թե՞ երկուսը) տղամարդկանց մրցույթներին էր մասնակցում ու շատ բարձր ռեյտինգ ուներ։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (14.11.2019)

  11. #727
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի մենակ շախմատում ա, որ սեռը (կին, տղամարդկ, տրանսգենդեր) կարող ա ազդեցություն չունենա: Հիշում եմ մի պահ դաժե Պոլգար քույրերից մեկը (թե՞ երկուսը) տղամարդկանց մրցույթներին էր մասնակցում ու շատ բարձր ռեյտինգ ուներ։
    Պոլգար քույրերը սկզբունքորեն հրաժարվում էին խաղալ կանանց մրցումներում ու դրա համար իրանց մի այլ կարգի հարգում եմ։
    Կարծում եմ, որ շախմատի կանանց մրցաշարը նվաստացում ա կանանց համար։ Կինը կանանց շախմատի մրցաշարի մասնակցելով փաստացի պաշտպանում ա էն տեսակետը, որ կանայք միջինում ավելի թույլ մտավոր ունակություն ունեն, քան տղամարդիկ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.11.2019), Freeman (14.11.2019), Varzor (14.11.2019), Ուլուանա (16.11.2019), Վիշապ (14.11.2019)

  13. #728
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոլգար քույրերը սկզբունքորեն հրաժարվում էին խաղալ կանանց մրցումներում ու դրա համար իրանց մի այլ կարգի հարգում եմ։
    Կարծում եմ, որ շախմատի կանանց մրցաշարը նվաստացում ա կանանց համար։ Կինը կանանց շախմատի մրցաշարի մասնակցելով փաստացի պաշտպանում ա էն տեսակետը, որ կանայք միջինում ավելի թույլ մտավոր ունակություն ունեն, քան տղամարդիկ։
    Ինչքան գիտեմ սկզբից հրաժարվելը ոչ թե քո նկարագրած պատճառներով էր, այլ երկու այլ․ ընդհանուր սեռային սեգրեգացիոն քաղաքականության նկատմամբ ընդվզում (ծնողների կողմից), ու իրենց հավասար մրցակցային զարգացման հնարավորության համար․ իրենց ժամանակ կանայք շատ ավելի թույլ էին տղամարդկանցից, դրա համար կանանց մրցաշարը իրենց համար խաղ-ու-պար էր և իրենց մրցակցային խաղի որակի զարգացման համար անպիտան։ Բայց դե Զյուզան կանանց աշխարհի բազմակի չեմպիոն ա եղել, նենց որ նենց չի, որ խորշում էին։

    Իսկ նվաստացման մասով․ շախմատը մենակ մտային կարողություններ չի, այլ նաև երկար տարիների քրտնաջան աշխատանք, ու երբ ամբողջ հասարակությունը քո դեմ ա լարված, դժվար ա այդ աշխատանքի ինտենսիվությունը հարատև պահելը։ Պոլգարները ունեին ամուր ներքին մոտիվացիայի աղբյուր՝ ընտանիքը (հայրը) ուզում էր ամբողջ աշխարհին ապացուցած լիներ, որ հանճարներին հնարավոր է դաստիարակել, իսկ երբ աղջիկները գնում են տղաների մրցումների ու հանդիպում են այլանդակ խտրականության, մոտիվացիան էլ է հեշտ կորցնել ու հրաժարվել այդ մրցակցային «դպրոցից»։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (19.11.2019), StrangeLittleGirl (14.11.2019), Varzor (14.11.2019), Աթեիստ (14.11.2019)

  15. #729
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան գիտեմ սկզբից հրաժարվելը ոչ թե քո նկարագրած պատճառներով էր, այլ երկու այլ․ ընդհանուր սեռային սեգրեգացիոն քաղաքականության նկատմամբ ընդվզում (ծնողների կողմից), ու իրենց հավասար մրցակցային զարգացման հնարավորության համար․ իրենց ժամանակ կանայք շատ ավելի թույլ էին տղամարդկանցից, դրա համար կանանց մրցաշարը իրենց համար խաղ-ու-պար էր և իրենց մրցակցային խաղի որակի զարգացման համար անպիտան։ Բայց դե Զյուզան կանանց աշխարհի բազմակի չեմպիոն ա եղել, նենց որ նենց չի, որ խորշում էին։

    Իսկ նվաստացման մասով․ շախմատը մենակ մտային կարողություններ չի, այլ նաև երկար տարիների քրտնաջան աշխատանք, ու երբ ամբողջ հասարակությունը քո դեմ ա լարված, դժվար ա այդ աշխատանքի ինտենսիվությունը հարատև պահելը։ Պոլգարները ունեին ամուր ներքին մոտիվացիայի աղբյուր՝ ընտանիքը (հայրը) ուզում էր ամբողջ աշխարհին ապացուցած լիներ, որ հանճարներին հնարավոր է դաստիարակել, իսկ երբ աղջիկները գնում են տղաների մրցումների ու հանդիպում են այլանդակ խտրականության, մոտիվացիան էլ է հեշտ կորցնել ու հրաժարվել այդ մրցակցային «դպրոցից»։
    Իրանցից ամենաուժեղը՝ Յուդիթ Պոլգարը երբևէ չի մասնակցել կանանց աշխարհի առաջնություններին։
    Ես հասկանում եմ, որ միջավայրն ա պատճառը, որ տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի լավ արդյունքներ են գրանցում շախմատում։ Էդ role model–ներն են, միջավայրի սպասելիքները քեզնից, ընտանիքը, երեխա պահել և այլն։ Այլ ոչ թե կանայք ավելի թույլ ինտելեկտ ունեն։

    Բայց եթե կինը որոշում ա պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ ու կյանքը նվիրել սպորտային նվաճումներին, ապա ո՞րն ա իմաստը կանանց մրցաշարի մասնակցելու։ Կանանց մրցաշարի մասնակցելով արդեն ընդունում ես, որ չես հավատում, որ կարող ես մրցել unisex մրցաշարում։ Էդպիսով խորացնում ես ստերիոտիպերը։ Որպեսզի իրավիճակը փոխվի, կանայք պիտի մասնակցեն ընդհանուր մրցաշարերին։
    Յուդիթ Պոլգարը համարձակ էր, կամք ուներ ու էս աշխարհում իր ամենակարևոր ներդրումը ու թողած հետքը որ եղել ա, էդ գենդերային ստերիոտիպեր ջախջախելն ա, ապացուցելն ա, որ շախմատային ինտելեկտը սեռով պայմանավորված չի։ Իսկ ի՞նչ ներդրում էր ունենալու շախմատի կանանց մրցաշարերին մասնակցելով։

    Յուդիթ Պոդգարի հետ ինտերվյուից․
    You remain the only woman in history to have made the top 10. No one else has come close. Why do you think this is?
    I think first of all it comes down to expectations from parents, coaches, and society. For me, one of the most fortunate things is that my parents had the same expectations of me compared to if I’d been born a boy.


    I think very few girls receive that same level of belief in their talent and potential from their parents. But also, up to age 11, 12, there’s roughly the same number of girls and boys who play chess. But after that a lot of girls drop out, and I think one of the problems is that coaches don’t look at the girls as potential world champions and challengers to Magnus Carlsen. They see them as a potential women’s world champion.


    But if you set the bar at 2650, there’s practically zero chance of reaching 2800. While if you put that bar to 2800, you probably won’t make that, but you will at least make 2600 easily.
    https://www.chess.com/article/view/j...nterview-chess
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.11.2019, 00:34: Պատճառ: սխալ հղում էի դրել
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  16. #730
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ,
    Արդեն վաղուց կան շախմատային պաշտոնական մրցաշարեր, որտեղ սեռային բաժանում չկա։
    Ու ասեմ, որ կանայք կան, որ լուրջ արդյունքներ են ցույց տալիս։ Բայց մասնակից կանանց քանակն այնուամենայնիվ քիչ է։
    Կարծում եմ պատճառն այն է, որ ընդհանուր մակարդակով կանանց շախմատը դեռ էդքան էլ մրցունակ չի տղամարդկանց հետ։
    Բայց դե, բնականաբար դա ինտելեկտի պակասի հետ որևէ կապ չունի՝ նման հակատրամաբանական ու հակագիտական դեբիլիզմ ուղղակի չի կարող լինել։ Ինտելեկտը սեռի հետ կապ չունի, այլ ուղղակի անհատի հարց է, չնայած ասում են, որ դա նույնպես վիճելի է։
    Պատճառը, կարծում եմ, դարերով արմատավորված կնոջ կերպարն է, որն ուղղակի հնարավորություն չի տալիս կանանց շախմատին տրամադրել այնքան ժամանակ և ռեսուրս, որքան տրամադրում են "պարապ" () տղամարդիկ:

    Դեռ խմորը շատ ջուր կքաշի, մինչև կունենանք կին աշխարհի բացարձակ չեմպիոն։ Բայց էդ օրը մի օր գալու է

    Ինչ վերաբերվում է տրանսգենդեր մարզիկներին, ապա որևէ խնդիր չեմ տեսնում՝ թող մասնակցեն ցանկացած սեռի մրցույթներին, եթե հորմոնալ ու բժշկական չափանիշներով համապատասխանում են այդ սեռի համար սահմանված ահանջներին։
    Մի վատ գաղտնիք էլ բացեմ։ Կան հենց կին սպորտսմենուհիներ, իրենց սեռի մրցույթներից առաջ, հորմոններ են ընդունում՝ առանց "չափն" անցնելու, որպեսզի ֆիզիկական տվյալները բարելավեն։ Բայց դե դա էլ իր հետևանքներն է ունենում։

    Հ․Գ․
    Ահավոր անարդար մրցություն կլինի, երբ ըմբշամարտի գորգում միասին մրցեն կին և տղամարդ ըմբիշները
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. #731
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց եթե կինը որոշում ա պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ ու կյանքը նվիրել սպորտային նվաճումներին, ապա ո՞րն ա իմաստը կանանց մրցաշարի մասնակցելու։ Կանանց մրցաշարի մասնակցելով արդեն ընդունում ես, որ չես հավատում, որ կարող ես մրցել unisex մրցաշարում։ Էդպիսով խորացնում ես ստերիոտիպերը։ Որպեսզի իրավիճակը փոխվի, կանայք պիտի մասնակցեն ընդհանուր մրցաշարերին։
    Չկա տենց բան։ Անհատը ոչ մի պարտականություն էլ չունի ստերեոտիպերը ջարդելու կամ նման այլ բաների։ Հա, մարդ եթե մասնակցում ա ավելի ցածր արդյունքներ արձանագրող մրցաշարում, ապա դա ա համարում իր տիրույթը, բայց սա հեչ էլ չի նշանակում, թե ընդունում ես գենդերային տարբերությունները։ Թե չէ էդ նույն տրամաբանությամբ կարաս ասես եթե մի հայ ֆիզիկոս գնում ա արևմտյան բուհում Ph.D. -ա անում, հետո գալիս ա հետ հայկական բուհում դասախոսելու, ուրեմն ընդունում ա, որ հայերը արևմտյան բուհերում ֆիզիկայով չեն կարա մրցունակ լինեն․․․ պարագաները տարբեր են լինում, մարդ ա, որոշ ժամանակ խաղալուց հետո հասկացել ա, որ չի ուզում ամբողջ արթուն կյանքը դրան տրամադրի, կամ հասուն տարիքում հասկացել ա, որ իր մինչ այդ ձեռքբերած բազան չի հերիքում էլի տղամարդկանց դեմ մրցունակ դառնալու, կամ երեխա ա ունեցել ու ժամանակ չունի, թեկուզ և կուզեր, բայց երեխայի հետ ժամանակ անցկացնելը համարում ա ավելի կարևոր, ու սկսում ա կանանց մրցաշարում խաղալ, որովհետև դրան ժամանակը ու հետաքրքրվածությունը հերիքում ա, կամ էչ թե էլիտ մակարդակում ա խաղում, այլ մաստերների, ու տենց․․․ Պոլգարները յուրահատուկ էքսպերիմենտ, ում համար պլանկան մանկուց էր դրված, էն էլ մեկ ա 3-ից մեկը ԳՄ նենց էլ չդառավ՝ «սահմանափակվելով» ԿԳՄ-ով։ Իսկ ստերեոտիպները ջարդելը բոլորիս գործն ա, ոչ թե հոսքի դեմ միայնակ լողացող անհատի։ Եվ առավել ևս, չես կարա մեղադես նրա մեջ, որ կյանքը շախմատին անտակ չնվիրածը ստերեոտիպներ ա խորացնում։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (15.11.2019)

  19. #732
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր պահեր են, բայց իրոք - ներքին արդարության պահով...

    Ինչքանո՞վ է արդար այն, որ, ասենք, տղամարդկանց մեջ լավ, բայց ոչ առաջատար մի մարզիկ հանկարծ կանգնի, ասի՝ ես ինձ կին եմ զգում, սկսի մասնակցել կանանց առաջնություններին և հաղթի։ Փաստորեն անհավասար պայմաններ են, կանայք դիսկրիմինացվում են, չէ՞ որ միջին ոչ առաջատար ասենք ծանրամարտիկն տղամարդն իրոք ավելի լավն է, քան միջին ոչ առաջատար կամ նույնիսկ առաջատար ծանրամարտիկ կինը։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #733
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան։ Անհատը ոչ մի պարտականություն էլ չունի ստերեոտիպերը ջարդելու կամ նման այլ բաների։ Հա, մարդ եթե մասնակցում ա ավելի ցածր արդյունքներ արձանագրող մրցաշարում, ապա դա ա համարում իր տիրույթը, բայց սա հեչ էլ չի նշանակում, թե ընդունում ես գենդերային տարբերությունները։ Թե չէ էդ նույն տրամաբանությամբ կարաս ասես եթե մի հայ ֆիզիկոս գնում ա արևմտյան բուհում Ph.D. -ա անում, հետո գալիս ա հետ հայկական բուհում դասախոսելու, ուրեմն ընդունում ա, որ հայերը արևմտյան բուհերում ֆիզիկայով չեն կարա մրցունակ լինեն․․․ պարագաները տարբեր են լինում, մարդ ա, որոշ ժամանակ խաղալուց հետո հասկացել ա, որ չի ուզում ամբողջ արթուն կյանքը դրան տրամադրի, կամ հասուն տարիքում հասկացել ա, որ իր մինչ այդ ձեռքբերած բազան չի հերիքում էլի տղամարդկանց դեմ մրցունակ դառնալու, կամ երեխա ա ունեցել ու ժամանակ չունի, թեկուզ և կուզեր, բայց երեխայի հետ ժամանակ անցկացնելը համարում ա ավելի կարևոր, ու սկսում ա կանանց մրցաշարում խաղալ, որովհետև դրան ժամանակը ու հետաքրքրվածությունը հերիքում ա, կամ էչ թե էլիտ մակարդակում ա խաղում, այլ մաստերների, ու տենց․․․ Պոլգարները յուրահատուկ էքսպերիմենտ, ում համար պլանկան մանկուց էր դրված, էն էլ մեկ ա 3-ից մեկը ԳՄ նենց էլ չդառավ՝ «սահմանափակվելով» ԿԳՄ-ով։ Իսկ ստերեոտիպները ջարդելը բոլորիս գործն ա, ոչ թե հոսքի դեմ միայնակ լողացող անհատի։ Եվ առավել ևս, չես կարա մեղադես նրա մեջ, որ կյանքը շախմատին անտակ չնվիրածը ստերեոտիպներ ա խորացնում։
    Ես չասեցի, որ ստերեոտիպերը ջարդելը մենակ իրանց գործն ա։ Մարդ ա իր փայ ապրում ա կամ ստերեոտիպերի շրջանակներում, կամ դրանց չենթարկվելով ու էդքանով ազդում ա ստերեոտիպերի ջարդեվելու կամ ամրապնդվելու վրա։ Ինչքան շատ կանայք հրաժարվեն կանանց շախմատի առաջնությունից ու փոխարենը մասնակցեն սեռով չպայմանավորված առաջնություններին, էնքան հաջորդ կանանց համար ավելի հեշտ կլինի էդ ճամփով առաջ գնալը։

    Ես չեմ ասում, թե բոլոր շախմատ խաղացողները պարտավոր են կյանքները նվիրել շախմատին ու շախմատով բան ապացուցելուն։ Բայց ցանկացած սպորտում, էդ թվում յունիսեքս շախմատում, տարբեր մակարդակներ կան ու սպորտի տրամաբանությունը էն ա, որ մասնակում ես բարդության մինչև էն մաքսիմում մակարդակին, որին ձգում ես։ Հիմա թե իր կյանքի քանի տարին կնվիրի շախմատին կամ օրը քանի ժամ կնվիրի, էդ ամեն մեկի գործն ա, բայց մեկ ա․ իմաստը կամ մեսիջը ո՞րն ա էդ տրամադրածդ X ժամանակը գնալ կանանց մրցաշարին մասնակցել, եթե էդ նույն ժամանակդ կարաս տրամադրես անսեռ մրցաշարում մրցակիցներիդ հետ ուժերդ չափելուն։ Ես բացի «ես որպես կին էդքան չկամ որ տղամարդկանց հետ ոտ գցեմ, ուզում եմ թուլիկների մեջ ինձ լավ զգամ» ընկալումից ուրիշ պատճառ չեմ տեսնում, որի համար մարդը կարա տենց ընտրություն անի։ Հայ ֆիզիկոսի օրինակը ընդհանրապես չէր բռնում․ հայ ֆիզիկոսի Հայաստանում դաս տալու ծիծիլիոն ուրիշ խելքը գլխին պատճառ կարա լինի, ասենք թեկուզ իր հայրենիքում ապրելը։

    Նավսյակի ասեմ․ նենց չի որ ասում եմ կանանց մրցաշարերը պետք ա արգելվեն․ ով ինչ մրցաշարի ուզում ա թող մասնակցի, իրանց գործն ա, բայց ԻՀԿ էդ ֆորմատի մրցաշարերը նվաստացուցիչ են մասնակիցների համար։ Ես պատվիցս ցածր կհամարեի տենց ֆորմատով մրցման մասնակցել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. #734
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ընդհանրապես, նենց չի որ մենակ Պոլգարներն էին մանկուց տենց պլանկա դրել, դրա համար առաջ գնացին։ Լուրջ նվաճումներ ունեցած սպորտսմենների մեծ մասն էլ մանկուց են սկսում ու ողջ կյանքը դրան են նվիրում, որ արդյունքի հասնեն։ Պոլգարների հայրը հենց էդ էլ փորձում էր ապացուցել, որ ցանկացած երեխայի էլ մանկուց հետևողական լինելու դեպքում կարելի ա մեծ նվաճումների հասցնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  22. #735
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուդիթ Պոդգարի հետ ինտերվյուից․
    Նոր նկատեցի, որ սխալ հղում էի դրել ինտերվյուի վրա։ Խմբագրեցի։ Կներեք սփամի համար: ՈՒ մեկ էլ, Պոդգարները ԼԳԲՏԻՔ–ի հետ կապ չունեն, կներեք թեման շեղելու համար
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 49 57-ից ԱռաջինԱռաջին ... 39454647484950515253 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •