User Tag List

Էջ 47 57-ից ԱռաջինԱռաջին ... 37434445464748495051 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

  1. #691
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    նուրբ ու գիտակից արժեքները՞՞՞ բլին էս ասածդ իմաստ վաբշե ունի՞... ու իմ հոտառությունը իրեն չարդարացրեց, օքեյ...
    "Նուրբ ու գիտակցական"։ Սենց իմաստ ունի՞։
    Ընենց չի, որ ես միշտ անթերի եմ գրում
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #692
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա նայենք ՀՀ իրավիճակը․
    1․ Պատերազմական վիճակ։
    2․ Երկարատև կրոնական (քրիստոնեության և իսլամի) ազդեցության հետևանքով ձևավորված կարծրատիպեր, սովորույթներ և հասարակական կարիծք
    3․ սեռական անբավարավածության բարձր մակարդակ
    4․ բարեկեցության համեմատաբար ցածր մակարդակ
    5․ գնալով նվազող կրթական ցենզ

    Այս գործոնների համակարգված բարելավումը բերելու է սեռական խտրականության նվազեցմանը։ Այսինքն ներկայումս սեռերի հավասարությունը նպատակ չէ, այլ տրամաբանական հետևանք։
    1. Իսրայելն էլ է պատերազմական վիճակում, կանանց հավասարության օրենքը 1951 թվին են ընդունել։
    2. Կրոնը հայերիս համար մոմ վառել, ծնունդ, կնունք հարսանիքից ավել ոչ մեկի ջրաղացին առանձնապես չի, Սովետական Հայաստանը 70 տարի աթեիստական երկիր էր։ Իսլամիստ հայերի մասին շատ չգիտեմ։
    3. Սա հենց գալիս է խտրականությունից, այսինքն ոչ թե սեռական անբարարավածությունից է խտրականություն առաջանում, այլ խտրականությունից են գալիս սեռական սահամանափակումները ու անբավարարվածությունը։
    4. Բարեկեցությունը միշտ չի որ աշխարհայացքի վրա դրական է ազդում, ՀՀ-ում լիքը հարուստ ու բարեկեցիկ դեգեներատներ կան, որ գենդեռ բառը լսելուց ուշաթափվում են։
    5. Կրթական ցենզն էլ առանձնապես մի մեծ ազդեցություն չունի, ՀՀ-ում լիքը առաջատար մասնագետներ կան, որ գենդեռ բառը լսելուց ուշաթափվում են։

    Ասելիքս այն է, որ մարդուս դեբիլ ու տգետ լինելու համար լիքը արդարացումներ կարելի է գտնել, այնինչ դեբիլ ու տգետ լինելն ա էն թվակած բոլոր խնդիրների պատճառը։
    Հետևաբար, սկզբից պետք է մարդկանց գիտակցական մակարդակը բարձրացնել։
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.07.2019), Varzor (16.07.2019), Գաղթական (16.07.2019), Տրիբուն (16.07.2019)

  4. #693
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Իսրայելն էլ է պատերազմական վիճակում, կանանց հավասարության օրենքը 1951 թվին են ընդունել։
    Մի խառնի, քանիզի մինչ այդ օրենքն ընդունելը կանայք օրենքի առաջ հավասար չէին՝ շատ և շատ իրավունքներից զրկված էին։ Ասեմ ավելին՝ մինչ այսօր էլ շատ հարցեր դեռ լուծված չեն։
    Իսկ ՀՀ-ում իրավիճակն այլ է, դրա կարիքը չկա՝ մենք չունենք օրենք, որտեղ գրված է "տղամարդն իրավունք ունի, իսկ կինը՝ ոչ"։ Մենք ունենք "ՀՀ քաղաքացին իրավունք ունի/չունի"
    There is a dichotomy in Israeli law between religious and secular values as regards gender issues. This dichotomy pervades the legal system at all levels. At the constitutional level religious values have preempted the introduction of an explicit right to equality for women.
    Ավելի ամբողջական և մանրամասն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Կրոնը հայերիս համար մոմ վառել, ծնունդ, կնունք հարսանիքից ավել ոչ մեկի ջրաղացին առանձնապես չի, Սովետական Հայաստանը 70 տարի աթեիստական երկիր էր։ Իսլամիստ հայերի մասին շատ չգիտեմ։
    Երևի մի փոքր խրթին էի գրել։ ՀԱրցը ոչ թե կրոնն է, այլ կրոնի ազդեցությամբ ձևավորված բարքերը։ Էդ բարքերի վրա ազդել է նաև իսլամը։
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Սա հենց գալիս է խտրականությունից, այսինքն ոչ թե սեռական անբարարավածությունից է խտրականություն առաջանում, այլ խտրականությունից են գալիս սեռական սահամանափակումները ու անբավարարվածությունը։
    Համամիտ չեմ։ Շատ հասարակարգերում խտրականությունը եղել է և կա, բայց սեռական կապերի վրա դա չի անդրադարձել։ Եթե ասենք, որ բարքերից ու կարծրատիպերից է գալիս՝ ընդհանուր համաձայն եմ։
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Բարեկեցությունը միշտ չի որ աշխարհայացքի վրա դրական է ազդում, ՀՀ-ում լիքը հարուստ ու բարեկեցիկ դեգեներատներ կան, որ գենդեռ բառը լսելուց ուշաթափվում են։
    Քո ասած մարդիկ մեծամասնություն չեն։ Խոսքը հասարակության մեծամասնության բարեկեցության մասին է։
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Կրթական ցենզն էլ առանձնապես մի մեծ ազդեցություն չունի, ՀՀ-ում լիքը առաջատար մասնագետներ կան, որ գենդեռ բառը լսելուց ուշաթափվում են։
    Նույնը՝ մեծամասնություն չեն։ Խոսքս էլի հասարակության կրթական ցենզի մասին էր։
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասելիքս այն է, որ մարդուս դեբիլ ու տգետ լինելու համար լիքը արդարացումներ կարելի է գտնել, այնինչ դեբիլ ու տգետ լինելն ա էն թվակած բոլոր խնդիրների պատճառը։
    Հետևաբար, սկզբից պետք է մարդկանց գիտակցական մակարդակը բարձրացնել։
    Համամիտ եմ, բայց գիտակցական մակարդակը բառերով ու քարոզներով, ոչ էլ կոնվենցիաներով չի բարձրանում։ Քո ասած դեբիլ ու տգետներից քանիսի?ն կարող ես (խնդրում եմ չանձնավորել ) ապացուցել և "դարձի բերել", որ ընդունեն, որ "կնիգը նույնպես մարդա" արտահայտությունը իրենց "արժանապատվությանը" դեմ չի։

    "Կեցությունն է որոշում գիտակցությունը" կանոնը մեծամասնության համար գործում է։ Ո՞նց ես ուզում գիտակցական մակարդակ բարձրացնել, երբ մարդկանց մեծամասնությունն առաջին հերթին տենչում է կեցության որակի բարձրացում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (16.07.2019), Thom (16.07.2019)

  6. #694
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից ասեմ՝ կարելի է ընկնել սարեր ձորեր ու հազար ու մի պատճառ գտնել խավարամտությունը արդարացնելու կամ օբյեկտիվացնելու համար, ես էլ կարող եմ ավելացնել՝ անառողջ սնունդը (մատնաքաշ, մակարոն, տապակած կառտոլ, քյաբաբ, աղ ու շաքար), անառողջ ապրեկակերպը (նստակյաց կյանքը, ծխելը, խմելը, քիչ քնելը, ժամերով սերիալներ նայելը, մինչև ուշ գիշեր ժամերով նստել-ուտել-խմելը), ժողովդրի մարզվածության ցածր մակարդակը (նո քոմենթ), աշխարհագրական դիրքը (ծով չկա, թշնամի հարևաններ, շրջագայելու սահմանափակումներ), կլիմայական պայմանները (ցուրտ ձմեռներ, շոգ ամառներ), և վերջապես գեները (հիմնականում միայն բռնաբարության տեսքով այլ ազգերի հետ հարաբերված, մոնոէթնիկ ժողովուրդ), կանաչող Սևանն էլ ձեզ փեշքեշ:
    Էս սաղ չի նշանակում, որ Ստամբուլյան կոնվենցիան պետք է գրողի ծոցն ուղարկել ու «գենդեռ» լսելուց մտնել ծակերը մինչև կյանքը լավանա:
    Կամ ժողովրդով պետք չի քննարկել, հասկանալ, օրենքները լավացնել, իրար նկատմամբ վերաբերմունքը լավացնել, բռնություններն ու խտրականությունները փորձել հայտնաբերել ու կանխարգելել, դատապարտել, պատժել և այլն:
    Կոմպլեքս խնդիր է, իսկ ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է ուղեղը աշխատացնել, թե չէ երկնքից իրեն իրեն բարեկեցիկություն չի իջնի, որ ստամոքսներս լցնենք, ստրեսները նվազեն ու նոր ուղեղներս աշխատի, տենց չի լինում:
    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.07.2019), StrangeLittleGirl (16.07.2019), Varzor (17.07.2019), Տրիբուն (17.07.2019)

  8. #695
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, եղբայր, մի քիչ կողքանց հարց տամ՝ էդ որ ասում ես՝ խավարամտություն:

    Ասենք ինձ համար էլ խավարամտություն է այն, որ, հակառակ բնական օրենքի, նույն սեռերի մեջ սեռական հարաբերություններ են տեղի ունենում: Իրավունք ունեմ, չէ՞, սենց մտածել - ունեմ: Ու, եթե Եվրորպայում, ասենք, դա ընդունված է, դա դեռ չի նշանակում, որ դա ճիշտ է կամ խավարամտություն չէ: Աշխարհի բնակչության անհամեմատ ավելի մեծ մասը դա չի ընդունում, եթե տենց նայենք, ու դեռ հարց է, որն է ճիշտ, քանի որ, օրինակ, ըստ իս նման բաներով Եվրոպան ինքն իր համար խնդիրներ ա առաջացնում:

    Ընենց որ ընենց չի, էլի, դու ստեղ առաջադեմ ես, մենք էլ՝ խավարամիտ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #696
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Ընդունել֊չընդունելը չգիտեմ, բնական օրենք֊բան չգիտեմ, բայց երևի ներքևի կենդանիներն էլ են գեյրոպայի պրոպագանդայի տակ ընկել ու ոչ բնական հարաբերություններ ունենում

  10. #697
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ո՞վ ասեց, որ, եթե մարդկանց մեջ կա, կենդանիների մեջ չի կարող լինել, մարդն ինքը կենդանի է, կենդանական էակ՝ սենց ասենք: Ամեն դեպքում, բնական, տեսակի շարունակման հիմնական օրենքի դեմ է: Կրկին ըստ իմ կարծիքի՝ կարող եք այլ կարծիք ունենալ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #698
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ասեց, որ, եթե մարդկանց մեջ կա, կենդանիների մեջ չի կարող լինել, մարդն ինքը կենդանի է, կենդանական էակ՝ սենց ասենք: Ամեն դեպքում, բնական, տեսակի շարունակման հիմնական օրենքի դեմ է: Կրկին ըստ իմ կարծիքի՝ կարող եք այլ կարծիք ունենալ:
    Դե ուղղակի նույնասեռականության գոյության փաստը թե՛ մարդկանց շրջանում, թե՛ կենդանիների շրջանում փաստում ա, որ սեքսը մենակ տեսակի շարունակման համար չի ու որ գոյություն ունի անկախ նրանից դու ընդունում ես, թե չէ։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.07.2019), Varzor (17.07.2019)

  13. #699
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, եղբայր, մի քիչ կողքանց հարց տամ՝ էդ որ ասում ես՝ խավարամտություն:

    Ասենք ինձ համար էլ խավարամտություն է այն, որ, հակառակ բնական օրենքի, նույն սեռերի մեջ սեռական հարաբերություններ են տեղի ունենում: Իրավունք ունեմ, չէ՞, սենց մտածել - ունեմ: Ու, եթե Եվրորպայում, ասենք, դա ընդունված է, դա դեռ չի նշանակում, որ դա ճիշտ է կամ խավարամտություն չէ: Աշխարհի բնակչության անհամեմատ ավելի մեծ մասը դա չի ընդունում, եթե տենց նայենք, ու դեռ հարց է, որն է ճիշտ, քանի որ, օրինակ, ըստ իս նման բաներով Եվրոպան ինքն իր համար խնդիրներ ա առաջացնում:

    Ընենց որ ընենց չի, էլի, դու ստեղ առաջադեմ ես, մենք էլ՝ խավարամիտ:
    ՈՒզում ես ասել, որ խոսքի գեյերը էնքան խավարամիտ են, որ չեն ջոկում, որ պիտի կանանց հետ հարաբերություններ ունենա՞ն :Ճ
    Բնական օրենքն էլ էն ա, որ սեռական հարաբերությունները միայն բազմանալու համար ե՞ն:
    Քանի՞ անգամ ես սեռական ցանկություն զգալիս մտածել բնական օրենքի մասին:
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.07.2019), Freeman (17.07.2019), StrangeLittleGirl (17.07.2019), Varzor (17.07.2019), Տրիբուն (17.07.2019)

  15. #700
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒզում ես ասել, որ խոսքի գեյերը էնքան խավարամիտ են, որ չեն ջոկում, որ պիտի կանանց հետ հարաբերություններ ունենա՞ն :Ճ
    Բնական օրենքն էլ էն ա, որ սեռական հարաբերությունները միայն բազմանալու համար ե՞ն:
    Քանի՞ անգամ ես սեռական ցանկություն զգալիս մտածել բնական օրենքի մասին:
    Կներեք, կարողա ես մի բան չգիտեմ, բայց բնությունն ուրիշ ինչի՞ համար է ստեղծել սեքսը: Որ շահարկումներից խուսափեմ՝ ասեմ - էդ մարդիկ են սեքսի մեջ էմոցիոնալ, սոցիալական, տնտեսական, բարոյական և այլ իմաստներ դրել: Իրականում սեքսը ըստ էության, փաստացի միայն բազմացման համար է:

    Ի դեպ, մի անեկդոտ թեմայով.

    Ուսուցչուհին իր մոտ կանչեց Գագուլիկին և մտահոգ դեմքով հարցրեց. «Էդ ճի՞շտ ա, որ քեզ դուր ա գալիս կողքի դասարանի Աբուլիկը ու ինքն էլ անտարբեր չի քո նկատմամբ, որովհետև նույնիսկ մի անգամ համբուրել ա քեզ...» Ու ըտեղ Գագուլիկը հասկացավ, որ լավ բան չի Վարդուշիկից շարադրություն արտագրելը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #701
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, կարողա ես մի բան չգիտեմ, բայց բնությունն ուրիշ ինչի՞ համար է ստեղծել սեքսը: Որ շահարկումներից խուսափեմ՝ ասեմ - էդ մարդիկ են սեքսի մեջ էմոցիոնալ, սոցիալական, տնտեսական, բարոյական և այլ իմաստներ դրել: Իրականում սեքսը ըստ էության, փաստացի միայն բազմացման համար է:
    Լիոն ջան, իսկ բնությունը ծառերը ստեղծել ա, որ տունը վառե՞նք, տաքացնենք։ Կամ լճերը, որ վրեն սկուտեռ քշե՞նք։ Կամ օրինակ լյարդը, որ ալկոհոլը օրգանիզմից մաքրե՞նք։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.07.2019), Varzor (17.07.2019)

  18. #702
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, կարողա ես մի բան չգիտեմ, բայց բնությունն ուրիշ ինչի՞ համար է ստեղծել սեքսը: Որ շահարկումներից խուսափեմ՝ ասեմ - էդ մարդիկ են սեքսի մեջ էմոցիոնալ, սոցիալական, տնտեսական, բարոյական և այլ իմաստներ դրել: Իրականում սեքսը ըստ էության, փաստացի միայն բազմացման համար է:

    Ի դեպ, մի անեկդոտ թեմայով.

    Ուսուցչուհին իր մոտ կանչեց Գագուլիկին և մտահոգ դեմքով հարցրեց. «Էդ ճի՞շտ ա, որ քեզ դուր ա գալիս կողքի դասարանի Աբուլիկը ու ինքն էլ անտարբեր չի քո նկատմամբ, որովհետև նույնիսկ մի անգամ համբուրել ա քեզ...» Ու ըտեղ Գագուլիկը հասկացավ, որ լավ բան չի Վարդուշիկից շարադրություն արտագրելը...
    Անեկդոտի համար +

    Բայց մեկ անգամ ասել եմ, նորից կրկնվեմ․
    Համասեռականությունը նորմալ չէ, բայց նորմա է՝ բնության մեջ, թեկուզ տարասեռականությունից շատ ավելի քիչ հանդիպող, բայց այնուամենայնիվ հանդիպող երևույթ է, այդ թվում՝ մարդկանց մոտ։

    Սեռական հարաբերությունների հոգեբանական, կենսական ու էներգետիկ նշանակությունների ու իմաստների մասին հսկայական աշխատանքներ կան, այդ թվում և արիական քաղաքակրթությունից եկող

    Բնազդային մասից բացի, մարդու կողմից կատարվող բոլոր գործողություններում կա նաև գիտակցական մասը։ Ինչպես ասում են․ գլուխդ է միշտ պատասխանատու, թե որտեղ է նստում հետույքդ։ Ու դա ճշմարիտ է։

    Ինչ-որ երևույթ ընդունել կամ չընդունելը յուրաքանչյուրիս իրավունք է։ Ես էլ չեմ ընդունում, հետևաբար այդ կերպ չեմ ապրում Բայց, ի վերջո ոչ մեկը չպիտի "քիթը խցկի" մյուսի հագուստի տակ ու անկողին` առանց մյուս կողմի համաձայնության։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #703
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից ասեմ՝ կարելի է ընկնել սարեր ձորեր ու հազար ու մի պատճառ գտնել խավարամտությունը արդարացնելու կամ օբյեկտիվացնելու համար, ես էլ կարող եմ ավելացնել՝ անառողջ սնունդը (մատնաքաշ, մակարոն, տապակած կառտոլ, քյաբաբ, աղ ու շաքար), անառողջ ապրեկակերպը (նստակյաց կյանքը, ծխելը, խմելը, քիչ քնելը, ժամերով սերիալներ նայելը, մինչև ուշ գիշեր ժամերով նստել-ուտել-խմելը), ժողովդրի մարզվածության ցածր մակարդակը (նո քոմենթ), աշխարհագրական դիրքը (ծով չկա, թշնամի հարևաններ, շրջագայելու սահմանափակումներ), կլիմայական պայմանները (ցուրտ ձմեռներ, շոգ ամառներ), և վերջապես գեները (հիմնականում միայն բռնաբարության տեսքով այլ ազգերի հետ հարաբերված, մոնոէթնիկ ժողովուրդ), կանաչող Սևանն էլ ձեզ փեշքեշ:
    Էս սաղ չի նշանակում, որ Ստամբուլյան կոնվենցիան պետք է գրողի ծոցն ուղարկել ու «գենդեռ» լսելուց մտնել ծակերը մինչև կյանքը լավանա:
    Կամ ժողովրդով պետք չի քննարկել, հասկանալ, օրենքները լավացնել, իրար նկատմամբ վերաբերմունքը լավացնել, բռնություններն ու խտրականությունները փորձել հայտնաբերել ու կանխարգելել, դատապարտել, պատժել և այլն:
    Կոմպլեքս խնդիր է, իսկ ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է ուղեղը աշխատացնել, թե չէ երկնքից իրեն իրեն բարեկեցիկություն չի իջնի, որ ստամոքսներս լցնենք, ստրեսները նվազեն ու նոր ուղեղներս աշխատի, տենց չի լինում:
    Ապ, ընդհանուր ճիշտ ես ասում, բայց ըստ քեզ ինչպե՞ս պիտի հաղթահարվեն խավարամտություն ու տգիտությունը։ Գաղտնիք չի, չէ՞, որ դրանք մեծամասնություն են կազմում, համենայն դեպս մեր իրականության մեջ։ Էդ ինչպե՞ս պիտի ստիպենք/սովորեցնեն, որ ուղեղներն աշխատեցնեն։
    Ես իմ տարբերակն էի առաջարկել՝ ելնելով իմ դիրտարկումներից ու տրամաբանությունից։ բարելավել որոշակի ոլորտներ, որոնց միջոցով կարելի է հասնել համեմատական մեծամասնության մոտ գիտակցության բարձրացմանը։
    Ընենց չի, որ իմ ասածը միակ ճշմարիտ ուղին է։ հենց դրա համար էլ քննարկում ենք, որ ավելի լավ պատկերացնենք, թե ինչ կարելի է անել՝ մենք էլ մեր մասնակցությունն ունենանք դրական գործին։

    Դու ի՞նչ տարբերակ/տարբերակներ ես առաջարկում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. #704
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, ընդհանուր ճիշտ ես ասում, բայց ըստ քեզ ինչպե՞ս պիտի հաղթահարվեն խավարամտություն ու տգիտությունը։ Գաղտնիք չի, չէ՞, որ դրանք մեծամասնություն են կազմում, համենայն դեպս մեր իրականության մեջ։ Էդ ինչպե՞ս պիտի ստիպենք/սովորեցնեն, որ ուղեղներն աշխատեցնեն։
    Ես իմ տարբերակն էի առաջարկել՝ ելնելով իմ դիրտարկումներից ու տրամաբանությունից։ բարելավել որոշակի ոլորտներ, որոնց միջոցով կարելի է հասնել համեմատական մեծամասնության մոտ գիտակցության բարձրացմանը։
    Ընենց չի, որ իմ ասածը միակ ճշմարիտ ուղին է։ հենց դրա համար էլ քննարկում ենք, որ ավելի լավ պատկերացնենք, թե ինչ կարելի է անել՝ մենք էլ մեր մասնակցությունն ունենանք դրական գործին։

    Դու ի՞նչ տարբերակ/տարբերակներ ես առաջարկում։
    Խավարամտությունն ու տգիտությունը բանական մարդու առաջանալուց ի վեր հաղթահարվել են հետաքրքրասիրությունից դրդված ուսումնասիրություններով, հետազոտություններով, դիտարկումներով և վերջիններիս արդյուքները ենթարկելով տրամաբանական վերլուծության (սրանք բոլորը Աստծու շնորհն են բանական մարդուն)։ Ներկա ժամանակներում, այ էս սաղ կարելի է անել առանց շատ ջանքերի, առանց ճանապարհորդելու ու փորձությունների մեջ ընկնելու, դիվանին նստած, կարելի է սոված փորին, ընդհամենը պոռնոներ նայելու կամ ֆեյսբուքում սրա-նրա զառանցանքը կարդալու տեղը կարելի է Homosexuality նայել վիկիպեդիայում, կամ գուգլին հարցնել խի կան գեյեր, կամ ինչ խռեն ա էդ ստամբուլյան կոնվենցիան

    Սա այն կրթված, առաջատար մասնագետների կողմից դասավանդված անձանց համար, որոնք ունեն համակարգիչ և ինտերնետ, և որոնք մեկումեջ հեռուստացույցով քննարկում են ունենում ու հետևաբար ինֆորմացիան կարող են ադեկվատորեն հասցնել այն հանդիսատեսին, որը ինքնուրույն հետազոտելու ու վերլուծելու մեծ ունակություններ չունի, այսինքն ինչ ասում են՝ հալած կարագի տեղ ընդունում է։

    Ընդհանուր առմամբ, էն չարքաշ մեծամասնությունը, որոնք համակարգիչ ու ինտերնետ չունեն, ապա նրանց՝ տխմար սերիալների, կամ տխմար գալստուկավորների անիմաստ բարբաջանքի փոխարեն կարելի հրամցնել մի քիչ ավելի օգտակար ինֆորմացիա։ Օրինակ ասենք աշխատավայրում էլ կպցնել պարզագույնս շարադրված հուշաթերթիկներ, պարզագույն կարգի, վարքուբարքի ու օրենքների մասին։
    Ընդհանրապես ինֆորմացիան տեղ հասցնելու ու զանգվածներին լուսավորելու համար ներկայումս գոյություն ունեն լիքը, (ես ասեմ լիքը, դու հասկացի՝ մի վախտ, տոննաներով) լավ մշակված, ծամծմված, փորձարկված, էֆեկտիվորեն գործող մեթոդներ, մեթոդաբանություններ, հնարքներ, տեխնիկա, ալգորիթմներ, մեխանիզմներ և վերջապես Իլոն Մասկը այդ ամենը հեշտացնելու համար շուտով կաբել կմիացնի ձեր ուղեղին ։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.07.2019), Varzor (17.07.2019)

  22. #705

    Ամենը շատ լավ ես ասում ու ճիշտ, բայց էլի չենք մոռանում` մեդալը 3 կողմ ունի:
    Նույն էդ քո ասած մի վախտ, տոննաներով "կաթացնող" մեթոդները օգտագործվում են ոչ միայն կրթված և հասարակության համար մտածող ու ցավող մարդիկ, այլ նաև այն կրթվածները, որոնք էդ ամենը հասկանալով հանդերձ բացի սեփական շահերից բան չեն տեսնում: Կարծում եմ չես ժխտի, որ խավարամիտ ու տխմար զանգվածներին ավելի հեշտ է սեփական շահերի համար բանեցնել, քան գիտակից ու տրամաբանող մարդկանց:
    ԻՀԿ, հասարակական հիստերիաները հրահրում են հենց սայլ իրենց կողմ քաշողները, պղտոր ջրում ձուկ որսացողները:

    Փաստորեն ստացվում է, որ առաջին հերթին պիտի դրանց դեմն առնենք
    Ոնց քցում, բռնում եմ "իսկզբանե բանն էր"` սկսզբից պիտի օրինական երկիրը կառուցենք, հետո արդեն կտեսնենք, թե ինչ անել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 47 57-ից ԱռաջինԱռաջին ... 37434445464748495051 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •