Նորից ասեմ՝ կարելի է ընկնել սարեր ձորեր ու հազար ու մի պատճառ գտնել խավարամտությունը արդարացնելու կամ օբյեկտիվացնելու համար, ես էլ կարող եմ ավելացնել՝ անառողջ սնունդը (մատնաքաշ, մակարոն, տապակած կառտոլ, քյաբաբ, աղ ու շաքար), անառողջ ապրեկակերպը (նստակյաց կյանքը, ծխելը, խմելը, քիչ քնելը, ժամերով սերիալներ նայելը, մինչև ուշ գիշեր ժամերով նստել-ուտել-խմելը), ժողովդրի մարզվածության ցածր մակարդակը (նո քոմենթ), աշխարհագրական դիրքը (ծով չկա, թշնամի հարևաններ, շրջագայելու սահմանափակումներ), կլիմայական պայմանները (ցուրտ ձմեռներ, շոգ ամառներ), և վերջապես գեները (հիմնականում միայն բռնաբարության տեսքով այլ ազգերի հետ հարաբերված, մոնոէթնիկ ժողովուրդ), կանաչող Սևանն էլ ձեզ փեշքեշ:
Էս սաղ չի նշանակում, որ Ստամբուլյան կոնվենցիան պետք է գրողի ծոցն ուղարկել ու «գենդեռ» լսելուց մտնել ծակերը մինչև կյանքը լավանա:
Կամ ժողովրդով պետք չի քննարկել, հասկանալ, օրենքները լավացնել, իրար նկատմամբ վերաբերմունքը լավացնել, բռնություններն ու խտրականությունները փորձել հայտնաբերել ու կանխարգելել, դատապարտել, պատժել և այլն:
Կոմպլեքս խնդիր է, իսկ ցանկացած խնդիր լուծելու համար նախ պետք է ուղեղը աշխատացնել, թե չէ երկնքից իրեն իրեն բարեկեցիկություն չի իջնի, որ ստամոքսներս լցնենք, ստրեսները նվազեն ու նոր ուղեղներս աշխատի, տենց չի լինում:
Էջանիշներ