Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Յոհան, վա՞տ ես, ի՞նչն եմ սխալվել։ Դրանք բոլորը կան հայ իրականության մեջ ու կան թվերով։ Եթե քո նեղ շրջապատում ամեն ինչ ուրիշ կերպ ա (իսկ ես գիտեմ, որ ուրիշ կերպ չի, Հայաստանի նույնիսկ ամենապռոգրեսիվ կռուգներում լուրջ խնդիր կա գենդերային դիսկրիմնացիայի), դա դեռ չի նշանակում, որ Հայաստանով մեկ կանայք ստորադասված սեռ չեն։ Գրողը տանի, հեչ որ չէ, բռնության ձայնի պատմությունները վկա։ Հենց էդ ա, որ Հայաստանում գենդերային հավասարության առաջին քայլը ընդունելն ա, որ հավասարություն չկա, բայց դա չի լինի, քանի դեռ դու ու քո նման լիքը մարդիկ ջայլամի քաղաքականություն են վարում։

Ու ի վերջո, ոնց որ իմ լավ կոլեգաներից մեկն ա ասում, արտոնյալները չեն նկատում իրանց արտոնությունները։ Հայաստանում էս բոլոր խնդիրները հասկանալու համար պետք ա կին լինել, որովհետև տղամարդիկ չեն նկատում, թե ինչքան արտոնյալ են։ Մեկը ես անձամբ ԵՊԲՀ֊ում լիքը դիսկրիմինացիայի եմ ենթարկվել՝ սկսած գնահատականներից (օրինակ, դասախոսներ ունեի, որ տղաներին առանց պատասխանելու բարձր էին դնում, իսկ ես մեջտեղից ճղվում էի նույն գնահատականը ստանալու համար։ Ու էդ դասախոսները չէին էլ թաքցնում, որ ոտերի արանքի օրգանի համար են բարձր դնում։ Թե կուզես լիքը ուրիշ պատմություններ էլ կպատմեմ)։ Գրողը տանի, բժշկական համալսարան ա, պիտի որ մարդիկ մի քիչ պրոգրեսիվ լինեն, բայց չէ։ Ու չասես, թե ինչ֊որ հրաշքով վերջին տասը տարում ինչ֊որ բան փոխվել ա։ Ու ես կարամ սենց էջերով լիքը բաներ պատմեմ, բայց քանի դեռ դու ու քո նման շատերն ասում են իրականությանը չի համապատասխանում, էս խնդիրները չեն լուծվելու, Հայաստանը լիքը պոտենցիալ ա կորցնելու, կանայք էլ շարունակելու են ճնշված մնալ։
Ես լավ եմ,դու ո՞նց ես ։ճ
Սխալվել ես գրելով,որ կանանց պետք չի տղամարդկանց ոռահան լինելը ։ճ
Իսկ մնացածը քո միակողմանի ներկայացման մասին է,ըստ որի տղաները բույս են ու սաղ օրը թախտին նստած շեյխի կայֆեր են անում ։ճ