Բանակի մասով. էս թեմայում էլ եմ ասել, նախկինում եմ էլ եմ ասել, որ ոտքով֊ձեռքով կողմ եմ կանանց՝ բանակում ծառայելուն։ Դրանից թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ բանակը կշահեն։
Էլի եմ ասում. խնդրի լուծումը սկսվում ա խնդրի առկայությունն ընդունելով։ Եթե մենակ հայ հասարակությունը ընդունի, որ խնդիր կա, որ հասկանա, թե ինչքան շատ բան ա կորցնում կանանց ու տղամարդկանց հավասարության հարցը օրակարգ չմտցնելով, որոշ բաներ իրենք իրենց կլուծվեն, որոշ բաների համար էլ լրացուցիչ քայլեր պետք կլինի ձեռնարկել։
Ու հա՛, Հայաստանում կնոջ առաջ լիքը խոչընդոտներ կան՝ սկսած ընտանիքից, շրջապատից ու հասարակությունից գործադրած ճնշմամբ, պատիժներով, վերջացրած role model֊ների բացակայությամբ ու ստացած դաստիարակությամբ, որ «աղջիկը պիտի սենց լինի»։ Գրողը տանի, Հայաստանում ես չկարողացա ասպիրանտուրա ընդունվել ինչ ա թե աղջիկ եմ։ Իմ աղջիկ ընկերներից շատերը չեն կարողացել, գնացել են դրսում ասպիրանտուրա։ Դու հարցնում ես՝ խանգարող կա՞։ Ահավոր շատ են խանգարող հանգամանքները, հաճախ նույնիսկ ոչ միայն հասարակության նորմերն ու ավանդույթներն են, այլև հենց իրավական համակարգը։
Լիոն, իմ ասածն էլ էդ ա, որ այո՛, դա պիտի զույգերի ընտրությունը լինի, ոչ թե հասարակության ու պետության սահմանած նորմ։ Էսօր Հայաստանում նույնիսկ օրենսդրական կարգավորում չկա, եթե օրինակ զույգերը որոշեցին, որ երեխայի հայրը մի քանի ամսով ֆիզարձակուրդ գնա, երեխային խնամի, իսկ մայրը աշխատի։ Հետևաբար, Հայաստանում զույգերն էս մի ընտրության հնարավորությունը չունեն։Ընենց ես ասում, ոնց որ ոռահան լինելը հեշտ ու լավ բան է...
Ի դեպ, եթե դա զույգերի ընտրությունն է, ի՞նչ խնդիր: Շատ ընտանիքներում հենց այդպես է, կա պարտականությունների բաժանում՝ տղամարդը դրսում ոռահան է լինում և փող է բերում, կինն էլ տան ներսն է պահում՝ երեխա, կենցաղ և այլն: Կարծում եմ վատ չէ, մանավանդ, եթե զույգի համար դա ընդունելի է...
Ասում ես. "Սաղ հարցն էն ա, որ կանանց հեչ պետք չի իրանց համար ոռահան լինել" - ի՞նչ գիտես և արդյո՞ք հիմքեր ունես այդպես խոսել բոլոր կանանց փոխարեն: Շատ կանայք էլ կան, որ, այո, իրենց հենց պետք են իրենց համար ոռահան եղող տղամարդիկ, որ իրենք էլ ապահով ապրեն իրենց տղամարդու թիկունքում: Օրինակ, քեզ պե՞տք չէ նման իրավիճակ, է մի ընտիր այն, քեզ ո՞վ է ստիպում: Բայց արի ընդունիր նաև, որ դու չես կարող միանշանակ գրել, թե սաղ կանանց ինչ է պետք, ինչ պետք չէ, ընդ որում դեռ հարց է, թե տարբեր արժեքային գնահատականների տեսանկյունից ով է ճիշտ ապրում, ով ոչ:
Ինքս այս հարցում բնականաբար իմ կարծիքն ունեմ, բայց չեմ փաթաթում այն մարդկանց վզին, իսկ հաճախ նույնիսկ չեմ էլ արտահայտվում, բայց եկեք բոլոր կարծիքներին կյանքի իրավունք տանք...
Իհարկե դեմ չեմ, որ կլինեն կանայք, ովքեր կուզեն, որ տղամարդիկ հացը բերեն, իրենք տան գործերով զբաղվեն։ Բայց Հայաստանում դա ընտրություն չի, դա պարտադրանք ա, դա կնոջ համար նախասահմանված ճակատագիր ա, որից շատ քչերն են կարողանում դուրս պրծնել ու հիմնականում Հայաստանից հեռանալով։ Ու դեռ շատ կանայք Հայաստանում նաև ֆիզիկական, հոգեբանական ու սեռական բռնության են ենթարկվում, իսկ բռնարարներն անպատիժ ֆռֆռում են։ Էս անտեր կոնվենցիան հենց դրա համար ա, որ կանանց ազատ շունչ քաշելու ու ազատ ընտրության հնարավորություն տրվի։
Էջանիշներ