User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, կրթական համակարգից է պետք սկսել։ Բայց կրթությունը ավարտածներին էլ դրական պրոպագանդայով կրթելն, օրենքներն ու կարգերը վերամշակելը էլի անհրաժեշտություն է երևի, որովհետև էդ կրթական համակարգը փոխելը վայթե հիմիկվա կրթվածների միջոցով ա արվելու, այսինքն կոմպլեքս խնդիր ա։ Դե մարդիկ էլ երկար-բարակ մտածել կոնվենցիա են մոգոնել, բայց տես մենք ավելի խելոք ու ավելի երկար մտածած մասնագետներ ունենք, որ ասում են էս սաղ էշություն ա, սաղիս գենդեռ են ուզում սարքել․, Սոռոսը մանիակ ա, ուզում ա հայուգենը վերացնի։
    Չէ, ապեր, Սոռոսը քնում, արթնանում, մտածումա՝ ոնց հայերի կյանքը բարելավի: Ինքը տենց... բարի պապիկա, էլի...

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանակի մասով. էս թեմայում էլ եմ ասել, նախկինում եմ էլ եմ ասել, որ ոտքով֊ձեռքով կողմ եմ կանանց՝ բանակում ծառայելուն։ Դրանից թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ բանակը կշահեն։
    Սկզբունքորեն ես էլ եմ կողմ կանանց ծառայելուն, բայց, բնականաբար, ոչ այն զորանոցային ուղղամիտ տեսքով, որը կա տղամարդկանց պարագայում: Այս առումով ընդունելի է իսրայելական մոդելը:

    Ու հա՛, Հայաստանում կնոջ առաջ լիքը խոչընդոտներ կան՝ սկսած ընտանիքից, շրջապատից ու հասարակությունից գործադրած ճնշմամբ, պատիժներով, վերջացրած role model֊ների բացակայությամբ ու ստացած դաստիարակությամբ, որ «աղջիկը պիտի սենց լինի»։ Գրողը տանի, Հայաստանում ես չկարողացա ասպիրանտուրա ընդունվել ինչ ա թե աղջիկ եմ։ Իմ աղջիկ ընկերներից շատերը չեն կարողացել, գնացել են դրսում ասպիրանտուրա։ Դու հարցնում ես՝ խանգարող կա՞։ Ահավոր շատ են խանգարող հանգամանքները, հաճախ նույնիսկ ոչ միայն հասարակության նորմերն ու ավանդույթներն են, այլև հենց իրավական համակարգը։
    Հա, բայց կոնվենցիադ վավերացրիր, թե չվավերացրիր, էդ ընդհանուր մտածողության վրա չի ազդի, է, էսա ասածս: Ավելին, ոնց հասկանում եմ էդ կոնվենցիա իր հետ նաև "գենդեռային բոբոներ" կբերի ի դեմս ամեն տեսակի ԼԳՏԲ այլանդակության (էս իմ կարծիքնա, որն իրավունք ունեմ արտահայտելու), ինչն էլ համապատասխան ուժերը ռասկռուտկա կանեն ու կարժեզրկեն քո ասած տեսականորեն լավ գաղափարները: Օրինակ, ասենք, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո ասենք Հանրապետության հրապարակում գեյ-պառադ լինի - գմփունը դրանից հետո պատկերացնում ե՞ս: Մեկը ես մի գռուզավիկի շոֆեր ծանոթ ունեի դեռևս բանակում, որը երդվում էր իր բոլոր սրբություններով, որ այդ պարագայում ինքը կխոդի իր գռուզավիկն ու ուղիղ կմխրճվի էդ պառադի մեջ՝ "ինչքան շատ ճզմեմ, էնքան լավ" սկզբունքով:

    Լիոն, իմ ասածն էլ էդ ա, որ այո՛, դա պիտի զույգերի ընտրությունը լինի, ոչ թե հասարակության ու պետության սահմանած նորմ։ Էսօր Հայաստանում նույնիսկ օրենսդրական կարգավորում չկա, եթե օրինակ զույգերը որոշեցին, որ երեխայի հայրը մի քանի ամսով ֆիզարձակուրդ գնա, երեխային խնամի, իսկ մայրը աշխատի։ Հետևաբար, Հայաստանում զույգերն էս մի ընտրության հնարավորությունը չունեն։
    Կակ ռազ էդ վերջինը կա, ուղղակի ընդունված չի այն գործադրել

    ՀՀ աշխատանքային օրենսգրքի

    Հոդված 173.

    Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը


    1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:


    Բա, տե՞ս, նույնիսկ քեզ նման մարդը սենց բաներից տեղյակ չի, տեղյակ չեք, որ մեր օրենսդրությունը ունի նման մեխանիզմներ, ուղղակի դրանք չեն կիրառվում կամ սահմանափակ են կիրառվում: Եկեք դրանք կիրառենք!

    Իհարկե դեմ չեմ, որ կլինեն կանայք, ովքեր կուզեն, որ տղամարդիկ հացը բերեն, իրենք տան գործերով զբաղվեն։ Բայց Հայաստանում դա ընտրություն չի, դա պարտադրանք ա, դա կնոջ համար նախասահմանված ճակատագիր ա, որից շատ քչերն են կարողանում դուրս պրծնել ու հիմնականում Հայաստանից հեռանալով։ Ու դեռ շատ կանայք Հայաստանում նաև ֆիզիկական, հոգեբանական ու սեռական բռնության են ենթարկվում, իսկ բռնարարներն անպատիժ ֆռֆռում են։ Էս անտեր կոնվենցիան հենց դրա համար ա, որ կանանց ազատ շունչ քաշելու ու ազատ ընտրության հնարավորություն տրվի։
    Իհարկե, հարգում եմ քո կարծիքը, բայց... ես չէի ասի, որ տենց ծանրա վիճակը: Իրականում Հայաստանում, հաշվի առնելով սոցիալական ծանր դրությունը, տղամարդն ու կինը աշխատում են ուժերի ներածին չափով՝ ըստ էության հավասարապես լուծելով տնտեսական ապահովության խնդիրը ով ինչպես կարողանում է: Մեկը իմ շրջապատում անհամեմատ, նույնիսկ կասեի՝ խիստ հազվադեպ, են դեպքերը, երբ նյութապես ապահոված տղամարդը արգելում է կնոջն աշխատել: Սովորաբար կամ կինը հարմար աշխատանք չի ունենում, կամ երկուսով աշխատում են, կամ էլ, եթե տղամարդը այդ հնարավորությունն ունի, մի թեթև գործ է մոգոնում կնոջ համար, որ նա զուտ միայն զբաղվի: Ասածս ինչ է՝ ամեն ինչ այնքան էլ ծանր տեսք չունի, ինչքան քեզ թվում է:
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.07.2019, 01:47:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •