Կոնկրետ մի օրինակ էլ ես բերեմ՝ քեռիներս խելացի աղջիկներ ունեն, բայց էդ աղջիկների կրթության նկամամբ ձգտումը մեր ցեղական ավանդական նորմերից բխելով սահմանափակվել է մաքսիմում բուժքույր ու դասվար ընտրություններով, աղջիկները շատ դեմ չեն էլ եղել սա բնական համարելով, բայց որ ասենք ընտրեին գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտներ, առնվազն կենթարկվեին հոգեբանական ճնշումների։
Ասելիքս այն է, որ բացի բռնության ու անհավասարության խնդիրներից, մեր հասարակության մեջ տարածված ապուշ սեքսիստական ավանդույթներն ու սովորույթները բերում են նաև պոտենցիալի փոշիացմանն ու հասարակության դեգրադացմանը։ Ու Հայաստանի պես երկրին օդ ու ջրի պես հիմա անհրաժեշտ է մաքսիմում ազատականացնել ժողովդրի հայացքները, որ բալքիմ կարողանանք ճահճից դուրս գալ։
Միակ ավանդույթը, որ Հայաստանում պիտի ձևավորվի ու պահպանվի դա անիմաստ ջուր ծեծող ու դիմադրող հետադիմական հայացքների տեր մարդկանց ու մեկ էլ Ռոբիկի փողերի մնացորդներով սնվող բոտերին հնարավորինս անտեսելն ա։
Էջանիշներ