User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ինչպե՞ս ես վերաբերվում 18 տարեկանից աղջիկներին բանակ տանելու գաղափարին:
    Ես դրական եմ վերաբերվում, ու Հայաստանի պարագայում վայթե անհրաժեշտություն է։

    Ընենց ես ասում, ոնց որ ոռահան լինելը հեշտ ու լավ բան է...

    Ի դեպ, եթե դա զույգերի ընտրությունն է, ի՞նչ խնդիր: Շատ ընտանիքներում հենց այդպես է, կա պարտականությունների բաժանում՝ տղամարդը դրսում ոռահան է լինում և փող է բերում, կինն էլ տան ներսն է պահում՝ երեխա, կենցաղ և այլն: Կարծում եմ վատ չէ, մանավանդ, եթե զույգի համար դա ընդունելի է...

    Ասում ես. "Սաղ հարցն էն ա, որ կանանց հեչ պետք չի իրանց համար ոռահան լինել" - ի՞նչ գիտես և արդյո՞ք հիմքեր ունես այդպես խոսել բոլոր կանանց փոխարեն: Շատ կանայք էլ կան, որ, այո, իրենց հենց պետք են իրենց համար ոռահան եղող տղամարդիկ, որ իրենք էլ ապահով ապրեն իրենց տղամարդու թիկունքում: Օրինակ, քեզ պե՞տք չէ նման իրավիճակ, է մի ընտիր այն, քեզ ո՞վ է ստիպում: Բայց արի ընդունիր նաև, որ դու չես կարող միանշանակ գրել, թե սաղ կանանց ինչ է պետք, ինչ պետք չէ, ընդ որում դեռ հարց է, թե տարբեր արժեքային գնահատականների տեսանկյունից ով է ճիշտ ապրում, ով ոչ:
    Էս դեմագոգիա է։ Ազատ ընտրությունն ու սոցիալական նորմերից, սովորույթներից ու ավանդույթներից բխող պարտադրանքն ու բռնությունը խառնում ես իրար։ Ու առհասարակ Ստամբուլի կոնվենցիան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» մասին է, պարտականությունների բաժանման մասին չի։ Ու առհասարակ, ես մի քիչ զարմացած եմ՝ թեման գոնե կրթված մարդկանց համար պիտի որ քչից շատից հասկանալի լիներ։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (14.07.2019), Ծլնգ (14.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իզուր մի զարմացիր, կրթությունն էլ գործին մի խառնիր՝ եթե արտահայտվում ենք, ուրեմն դրա կարիքը կա, հիմա դու ինձ կրթված կհամարե՞ս, թե՞ ոչ:

    Մի հատ էս պահը պարզաբանի, էլի, ի՞նչ նկատի ունես ասելով. "Ազատ ընտրությունն ու սոցիալական նորմերից, սովորույթներից ու ավանդույթներից բխող պարտադրանքն ու բռնությունը խառնում ես իրար։": Հա, ու մեկ է հիմնավորիր, ինչո՞ւ էր ասածս դեմագոգիա:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր մի զարմացիր, կրթությունն էլ գործին մի խառնիր՝ եթե արտահայտվում ենք, ուրեմն դրա կարիքը կա, հիմա դու ինձ կրթված կհամարե՞ս, թե՞ ոչ:

    Մի հատ էս պահը պարզաբանի, էլի, ի՞նչ նկատի ունես ասելով. "Ազատ ընտրությունն ու սոցիալական նորմերից, սովորույթներից ու ավանդույթներից բխող պարտադրանքն ու բռնությունը խառնում ես իրար։": Հա, ու մեկ է հիմնավորիր, ինչո՞ւ էր ասածս դեմագոգիա:
    Պարտականությունների համաձայնեցրած բաշխումը ազատ ընտրություն է, հասարակական նորմերից բխող ստիպողաբար բաշխումը (ասենք՝ տղամարդը պիտի ոռահան լինի, կինը զբաղվի տան գործերով) ցանկություններին հակառակ պարտադրանք է, և այդ պարտադրանքին դեմ գնալը Հայաստանում հաճախ ուղեկվցում է բռնությամբ։ Վերոհիշյալները նույնականացնելն կամ լողոզելն այնպես, որ ընթերցողին թվա, թե դրանք նույնն են՝ դեմագիոգիա է։ Իսկ բուն խնդիրը հասկանալու անկարողությունը ինձ մոտ բնական կասկածներ է հարուցում սուբյեկտի կրթվածության լիարժեքության վերաբերյալ։
    Եթե էլի չհասկանաս Լիոն, ապա խնդրում եմ կարդալ Տրիբունի քֆուրներով գրառումները ։Ճ
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.07.2019)

  6. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լղոզվածը հենց քո գրածն էր, քանի որ ես հստակորեն ասացի, որ, եթե դա զույգերի ընտրությունն է, որևէ խնդիր չկա, սակայն դու կրկին բերեցիր և ամեն ինչ հանգեցրիր իմ իսկ կողմից չընդունվող բռնությանը: Ավելին, եթե ես խոսում եմ կամքի ազատության մասին, ապա հենց դու, հանդես գալով կարծես թե լիբերալ դիրքերից, բռնանում ես նույն այդ կամքի ազատության վրա՝ թույլ չտալով մարդկանց ընտրել:

    Ինչ վերաբերվում է քֆուրներով ուղեկցված Տրիբունի գրառմանը, որն ուղղակի խոսում է իր անդաստիարակության մասին, ապա այն խորհուրդ կտամ կարդալ հենց քեզ, քանի որ, ինչքան հասկացա, այն քեզ շատ է դուր եկել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ մի օրինակ էլ ես բերեմ՝ քեռիներս խելացի աղջիկներ ունեն, բայց էդ աղջիկների կրթության նկամամբ ձգտումը մեր ցեղական ավանդական նորմերից բխելով սահմանափակվել է մաքսիմում բուժքույր ու դասվար ընտրություններով, աղջիկները շատ դեմ չեն էլ եղել սա բնական համարելով, բայց որ ասենք ընտրեին գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտներ, առնվազն կենթարկվեին հոգեբանական ճնշումների։
    Ասելիքս այն է, որ բացի բռնության ու անհավասարության խնդիրներից, մեր հասարակության մեջ տարածված ապուշ սեքսիստական ավանդույթներն ու սովորույթները բերում են նաև պոտենցիալի փոշիացմանն ու հասարակության դեգրադացմանը։ Ու Հայաստանի պես երկրին օդ ու ջրի պես հիմա անհրաժեշտ է մաքսիմում ազատականացնել ժողովդրի հայացքները, որ բալքիմ կարողանանք ճահճից դուրս գալ։
    Միակ ավանդույթը, որ Հայաստանում պիտի ձևավորվի ու պահպանվի դա անիմաստ ջուր ծեծող ու դիմադրող հետադիմական հայացքների տեր մարդկանց ու մեկ էլ Ռոբիկի փողերի մնացորդներով սնվող բոտերին հնարավորինս անտեսելն ա։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 14.07.2019, 00:32:
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (14.07.2019), Տրիբուն (14.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •