User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսենք նրանից, որ արժեքի որոշումը ահագին սուբյեկտիվ ա։ Մի բանը կարող ա շատ արժեքավոր լինի քո համար, բայց բացարձակ անարժեք մյուսի համար։ Հիմա դու վստահաբար պնդում ես, որ դասագիրքը կազմողի արժեհամակարգի վրա հաստատ ազդեցություն ա ունեցել հեղինակի սեռը?
    Իսկ թե ինչի ես դու էտպես մտածել, դա արդեն լրիվ ուրիշ խնդիր ա։ Ես մեր հասարակության մեջ երբեք չեմ լսել կարծիք, որ կինը արժեք ստեղծող չի։ Ընդհակառակը, միշտ լսում եմ, որ կինը, մայրը ինքը տեղով արժեք ա։

    Ու հա, ես ահավոր կողմ եմ հավասարության, որովհետև էտ նաև հավասար պարտականություններ ա ենթադրում։ Օրինակ, որ բոլոր կանայք էլ երկու տարի ծառայեն բանակում։

    Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk
    Հենց սա է կարծրատիպային դերաբաժանումը, որ կինը արժեք ա, բայց իր համար հատուկ նախատեսված ոլորտներում, իսկ կին գրո՞ղ, քաղաքական գործի՞չ, գիտնակա՞ն, իիիիի․․․ բա երեխեքին ո՞վ ա պահելու։

    Ու կա՛ տարբերություն հավասար հասանելիության (equal access) և հավասար հնորավորությունների (equal opportunity) միջև։ Այս տարբերությունը սովորաբար նշվում է equality vs equity բաժանմամբ (թե ուզես ավելի շատ սրա մասին կարդալ-հետազոտել)։ Իմաստը նրանում ա, որ նույնիսկ եթե վաղը առավոտվանից ասես՝ բոլորդ հավասար եք, բոլորիդ գենդերից, մաշկի գույնից, բոյից, սեռից ու մնացած ամեն ինչից զատ ենք ընդունում, դա դեռ չի բերելու հավասար հնարավորությունների, քանի որ պատմականորեն ստորադասված խմբերը շատ ավելի շատ պատնեշներ ունեն իրենց դիմաց այդ հասանելիությունից օգտվելու համար, քան պատմականորեն առավելություններ ունեցողը։ Մի պարզ օրինակ․ աշխարհում տնտեսական ապահովվածությունը ուժեղ կոռելյացիայի մեջ է կրթական մակարդակի հետ, այսինքն ունեվոր ծնողները ավելի կրթված են միջինում, քան չունեվորները։ Ու բնականաբար ունեվորների երեխաները ավելի հարուստ կրթական միջավայրում են մեծանում քան չունեվորների երեխաները։ Ու վերջում էլ որ ժամանակը գալիս է ընդունելության քննություններ հանձնելուն, բնականաբար այդ նույն հարուստ կրթական միջավայրում մեծացածները միջինում ավելի լավ են հանձնում ու ընդունվում, ու եթե անխտիր (հասանելիության) հավասարություն մտցնես, դա կբերի սոցիալական բացակի ամրապնդմանը, ոչ թե պակասեցմանը։ Նույն կերպ էլ, դպրոցական ծրագրից կանանց դուրս թողելը նվազեցնում է աղջիկների հնարավորությունները այդ հավասար հասանելիությունից օգտվելու համար, քանի որ իրենք իրենց չեն տեսնում որպես գիտնական, ինժեներ, գրող և այլն։ Սրա անունն էլ self-efficacy է, թե ուզենաս դրա մասին էլ կարդալ-հետազոտել։ Ու կապ չունի, թե ծրագրում ընդգրկողը ինչ սկզբունք ա ունեցել որոշելու, թե ով պիտի ընդգրկվի, բայց եթե կանայք չեն ընգրկվել, ապա կանանց հետագա հավասար հնարավորությունները վտանգվել են այդ ընտրություններով։ Ու նենց չի, որ կին գրող երբեք չի եղել ոչ հայ ոչ համաշխարհային գրականության մեջ, կամ կին գիտնականներ, ինժեներներ և այլն․․․

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (13.07.2019), StrangeLittleGirl (13.07.2019), Thom (13.07.2019), Varzor (15.07.2019), Վիշապ (13.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգ ջան, մեր երկրում կա՞ որևէ օրենսդրական խոչընդոտ, որ խանգարում է կնոջը "կուխնից դուրս գալ", դառնալ դեպուտատ, նախարար կամ տրակտորի վարորդ: Ինչ որ տեղյակ չեմ: Թող դառնան, օրենսդրական բոլոր հնարավորությունները կան, ի՞նչ մի բաց դուռ ենք թակում...
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.07.2019, 18:40:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.07.2019)

  5. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, մեր երկրում կա որևէ օրենսդրական խոչընդոտ, որ խանգարում է կնոջը դառնալ դեպուտատ, նախարար կամ տրակտորի վարո՞րդ: Ինչ որ տեղյակ չեմ: Թող դառնան, օրենսդրական բոլոր հնարավորությունները կան, ի՞նչ մի բաց դուռ ենք թակում...
    Վերևը Thom-ին ուղված գրառմանս մեջ այս մոլորվածությանդ պատասխանը կա։ Ու թե քո նման «տղամարդը պիտի ընտանիքը գլուխը լինի» մտածողները գերակշռում են հասարակության մեջ, կանայք չեն կարողանալու դառնալ դեպուտատ, նախարար կամ թեկուզ տռակտորի վարորդ։ Այս կոնվենցիան հենց ասում ա, որ այդ «տղամարդը պիտի ընտանիքի գլուխ լինի» նախապաշարմունքը պիտի վերացնենք, որ կանանց հավասար հասանելիության հետ մեկտեղ տրվի հավասար հնարավորություններ այդ հասանելիությունից օգտվելու համար։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.07.2019), StrangeLittleGirl (13.07.2019), Վիշապ (13.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերացրեք, ախպերս, կոնվենցիա՞ն պիտի ձեզ օգնի: Թե՞ կարծում ես, որ էդ կոնվենցիան պիտի ստիպի մարդկանց այլ կերպ մտածել...

    Կրկնեմ, կանայք, ոնց դու ասեցիր, ունեն բոլոր հավասար հնարավորությունները, ինչ և տղամարդիկ, հավակնել ցանկացած բարձունքի: Ավելին, կանանց շանսերը ինչ որ տեղ նույնիսկ գերադասելի են, քանի որ, օրինակ, տղամարդը 2 տարի կորցնում է բանակում, էլ չասած, որ կարող է այնտեղ սպանվել կամ խեղվել, իսկ կինը զերծ է նման հեռանկարից:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.07.2019)

  9. #5
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերացրեք, ախպերս, կոնվենցիա՞ն պիտի ձեզ օգնի: Թե՞ կարծում ես, որ էդ կոնվենցիան պիտի ստիպի մարդկանց այլ կերպ մտածել...

    Կրկնեմ, կանայք, ոնց դու ասեցիր, ունեն բոլոր հավասար հնարավորությունները, ինչ և տղամարդիկ, հավակնել ցանկացած բարձունքի: Ավելին, կանանց շանսերը ինչ որ տեղ նույնիսկ գերադասելի են, քանի որ, օրինակ, տղամարդը 2 տարի կորցնում է բանակում, էլ չասած, որ կարող է այնտեղ սպանվել կամ խեղվել, իսկ կինը զերծ է նման հեռանկարից:
    Ունեն հավասար հասանելիության իրավունքը, բայց նորից՝ մոլորվածություն է կարծել, թե կանայք ունեն նույն հնարավորություններն այդ հասանելիությունից օգտվելու ինչ տղամարդիկ։

    Ահա, տղամարդիկ 2 տարի կորցնում են ու կարող ա այնտեղ սպանվեն, իսկ որ աղջիկների ծնված օրվանից գլխին կաթացնում են, որ քո ապագան կուխնյում ա, հետն էլ մեծանալու հետ մեկտեղ վրեքները բռնանում են, էդի հեչ․․․

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ունեն հավասար հասանելիության իրավունքը, բայց նորից՝ մոլորվածություն է կարծել, թե կանայք ունեն նույն հնարավորություններն այդ հասանելիությունից օգտվելու ինչ տղամարդիկ։

    Ահա, տղամարդիկ 2 տարի կորցնում են ու կարող ա այնտեղ սպանվեն, իսկ որ աղջիկների ծնված օրվանից գլխին կաթացնում են, որ քո ապագան կուխնյում ա, հետն էլ մեծանալու հետ մեկտեղ վրեքները բռնանում են, էդի հեչ․․․
    Ապեր, ոչ մի լուրջ փաստարկ չբերեցիր, որ կանայք չունեն ինչ որ հնարավորություն կամ տղամարդկանցից պակաս ունեն դրանք: Կաթացնելն արդեն այլ հարց է՝ ուզո՞ւմ ես, քո աղջկան այլ կերպ դաստիարակի, շա՞տ ես ուզում, ելիր, քարոզ արա, բայց մի ասա, թե կանայք ինչ որ բանից զրկված են: Որևէ կոնվենցիա այս դրությունը չի փոխի, պետք չի հասարակության մեջ անիմաստ զոհի սինդրոմ ներարկել՝ ըստ իս, իհարկե:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (13.07.2019), Varzor (15.07.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ոչ մի լուրջ փաստարկ չբերեցիր, որ կանայք չունեն ինչ որ հնարավորություն կամ տղամարդկանցից պակաս ունեն դրանք: Կաթացնելն արդեն այլ հարց է՝ ուզո՞ւմ ես, քո աղջկան այլ կերպ դաստիարակի, շա՞տ ես ուզում, ելիր, քարոզ արա, բայց մի ասա, թե կանայք ինչ որ բանից զրկված են: Որևէ կոնվենցիա այս դրությունը չի փոխի, պետք չի հասարակության մեջ անիմաստ զոհի սինդրոմ ներարկել՝ ըստ իս, իհարկե:
    Քեզ թվում է, որ դու էլ փաստարկ բերեցիր, որ Գևորգ Դանիելյանը առաջատար սահմանադրագետ է՞ ։Ճ
    Եթե կանայք ունեն նույն հնարավորությունները, ապա խնդրում եմ բացատրել, թե ինչի են առաջատար սահմանադրագետները տղամարդ։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (14.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  15. #8
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ոչ մի լուրջ փաստարկ չբերեցիր, որ կանայք չունեն ինչ որ հնարավորություն կամ տղամարդկանցից պակաս ունեն դրանք: Կաթացնելն արդեն այլ հարց է՝ ուզո՞ւմ ես, քո աղջկան այլ կերպ դաստիարակի, շա՞տ ես ուզում, ելիր, քարոզ արա, բայց մի ասա, թե կանայք ինչ որ բանից զրկված են: Որևէ կոնվենցիա այս դրությունը չի փոխի, պետք չի հասարակության մեջ անիմաստ զոհի սինդրոմ ներարկել՝ ըստ իս, իհարկե:
    Լիոն, ոնցոր թե ստեղ անձնական դաստիարակչական սկզբունքները չենք քննարկում, ու լավ կլինի՝ կոռռեկտության մեջ մնաս ու անձնականի չանցնես, թե չէ նույնն էլ քեզ կարանք ասենք, թե ուզո՞ւմ ես, գնա կնոջդ կուխնյւմ փակի, բայց մի ասա, թե կանայք ունեն տղամարդկանց հավասար հնարավորություններ արդի հայ հասարակության մեջ։

    Իսկ դրանց անունը ոչ թե փաստարկ ա, այլ վիճակագրություն, ինչը մի քանի անգամ արդեն դեմդ դրել են թե նախարարների մոմենտով, թե նույն պատգամավորների, որ բավարար մինիմում ապահովելու համար ԸՕ-ում հատուկ դրույթներ կան։ Ու կան նաև բազում հետազոտություններ, որոնք պարզ ու բացահայտ բնութագրում են, թե կանայք ոնց ու ինչքան հավասար չեն, լինի օրենսդրական բազա, թե չէ։ Սրանից բացի էլ կան բազում անհատական օրինակներ, որոնց նույնպես ցուցադրում են, որ կինը հայաստանում նույն հնարավորությունն ու ազատությունները չունի ինչ տղամարդը։

    Բայց ամենակարևորը կոնկրետ էս թեմայում կարծես այն է, որ այնքան էլ չենք հասկանում, թե այսպիսի կոնվենցիաներն ինչի համար են։ Այ օրինակ դու ի՞նչ ես կարծում, ինչի համար է այսպիսի կոնվենցիան, որ ի՞նչ անի, կամ ի՞նչ ստեղծի ու տենց։ Այ էս հարցի շուրջ որ պայմանավորվենք, միգուցե մնացած բաներում էլ կարողանանք մի ձև իրար հասկանալու ուղղությամբ քայլ անել։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (14.07.2019), Վիշապ (14.07.2019), Տրիբուն (14.07.2019)

  17. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սա է կարծրատիպային դերաբաժանումը, որ կինը արժեք ա, բայց իր համար հատուկ նախատեսված ոլորտներում, իսկ կին գրո՞ղ, քաղաքական գործի՞չ, գիտնակա՞ն, իիիիի․․․ բա երեխեքին ո՞վ ա պահելու։

    Ու կա՛ տարբերություն հավասար հասանելիության (equal access) և հավասար հնորավորությունների (equal opportunity) միջև։ Այս տարբերությունը սովորաբար նշվում է equality vs equity բաժանմամբ (թե ուզես ավելի շատ սրա մասին կարդալ-հետազոտել)։ Իմաստը նրանում ա, որ նույնիսկ եթե վաղը առավոտվանից ասես՝ բոլորդ հավասար եք, բոլորիդ գենդերից, մաշկի գույնից, բոյից, սեռից ու մնացած ամեն ինչից զատ ենք ընդունում, դա դեռ չի բերելու հավասար հնարավորությունների, քանի որ պատմականորեն ստորադասված խմբերը շատ ավելի շատ պատնեշներ ունեն իրենց դիմաց այդ հասանելիությունից օգտվելու համար, քան պատմականորեն առավելություններ ունեցողը։ Մի պարզ օրինակ․ աշխարհում տնտեսական ապահովվածությունը ուժեղ կոռելյացիայի մեջ է կրթական մակարդակի հետ, այսինքն ունեվոր ծնողները ավելի կրթված են միջինում, քան չունեվորները։ Ու բնականաբար ունեվորների երեխաները ավելի հարուստ կրթական միջավայրում են մեծանում քան չունեվորների երեխաները։ Ու վերջում էլ որ ժամանակը գալիս է ընդունելության քննություններ հանձնելուն, բնականաբար այդ նույն հարուստ կրթական միջավայրում մեծացածները միջինում ավելի լավ են հանձնում ու ընդունվում, ու եթե անխտիր (հասանելիության) հավասարություն մտցնես, դա կբերի սոցիալական բացակի ամրապնդմանը, ոչ թե պակասեցմանը։ Նույն կերպ էլ, դպրոցական ծրագրից կանանց դուրս թողելը նվազեցնում է աղջիկների հնարավորությունները այդ հավասար հասանելիությունից օգտվելու համար, քանի որ իրենք իրենց չեն տեսնում որպես գիտնական, ինժեներ, գրող և այլն։ Սրա անունն էլ self-efficacy է, թե ուզենաս դրա մասին էլ կարդալ-հետազոտել։ Ու կապ չունի, թե ծրագրում ընդգրկողը ինչ սկզբունք ա ունեցել որոշելու, թե ով պիտի ընդգրկվի, բայց եթե կանայք չեն ընգրկվել, ապա կանանց հետագա հավասար հնարավորությունները վտանգվել են այդ ընտրություններով։ Ու նենց չի, որ կին գրող երբեք չի եղել ոչ հայ ոչ համաշխարհային գրականության մեջ, կամ կին գիտնականներ, ինժեներներ և այլն․․․
    Ծլնգ ջան, ասածս հենց էդ ա։ Էտ կարծրատիպային բաժանումը էնքան միակողմանի չի, ինչքան փորձվում ա ներկայացվել։ Եթե մի կողմում տղամարդկանց տրվում են լիքը արտոնություններ, ապա մյուս կողմից կանայք զերծ են մնում որոշ պարտականություններից։ Հիմա մենակ արական սեռի ծառայելը խտրականություն չի? Խտրականություն ա, իսկ ում հանդեպ? Նույն ձև օրինակ կանանց միամսյակի առկայությունը կամ հայ հասարակության մեջ ընդունված տղամարդու կողմից հաշիվ փակելու երևույթը։ Սրանք էլ կարծրատիպային բաժանում են։

    Իսկ ինչ վերաբերում ա էքուալիթիին ու էքուիթիին, ծանոթ եմ, համաձայն եմ։
    Վերջին խմբագրող՝ Thom: 13.07.2019, 19:38:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.07.2019), Varzor (15.07.2019)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ Հայաստանում մասսայականորեն ընդունված նորմ է, որ էգը պիտի կյանքի մեծ մասը անցկացնի ճաշ սարքելով, տան մաքրությամբ, լվացք-հարթուկով, երեխաներով զբաղվելով, ու առհասարակ տան հետ կապ ունեցող բոլոր կենցաղային հարցերով ու ընտանիքի անդամների սպասարկումով, իսկ էդ ընթացքում որձը հանգիստ կարող է իր նմանների հետ քարշ գալ դեսուդեն, հահահա-հիհիհի, ուտուշ-խմուշ ու հայուգենախառը հպարտ ճոռոմաբանել, գոռալ էգի վրա, որ խոսքի մոխրաման բերի, ապա նման ավանդույթների ու սովորույթների դեմ մի ինչ-որ կոնվենցիա հաստատ պետք է ընդունել, ստամբուլյան, բաքվյան, կիրգիզյան, էական չի ։Ճ
    Սա իհարկե հարվածելու է այն արական սեռի ներկայացուցիչների շահերին ու կյանքի որակին, որոնք բացի իրենց արական սեռ հանդիսանալու փաստից, ոգեշնչման և բավարարվածության հասնելու այլ միջոցներ չունեն։
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.07.2019), Ծլնգ (14.07.2019), Տրիբուն (14.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •