CactuSoul (30.06.2016)
Բյուր ջան, երևույթը միշտ եղել է, եղել են նաև դասական սեքսի տարբեր տեսակներ և այս հարցով պետք չի դատել միջնադարյան գրականության նմուշներով, որոնց հեղինակները որպես կանոն սեքսից հեռու կամ քիչ բան հասկացող, "դասական բարոյականության" ջատագով հեղինակներ են: Սեքս էլ է միշտ եղել, գոմիկություն էլ, տարաբնույթ սեքսուալ շեղումներ ևս:
Քուչակի այդ "տղա=երեխա" սխեմայի հետ կապված ես ինքս էլ ծանոթ պահեր տեսա ու հիշեցի, որ նման բաներ հանդիպել եմ միջնադարյան, հատկապես ուշ միջնադարյան, մեր գրականության մեջ: Ահա մի քանի տիպիկ օրինակ, վերցնենք հենց թեկուզ XVI դարում ապրած Բարսեղ Արճիշեցու «Տարեգրություն»-ը:
Դրանից հետո պահը հարմար գտնելով` ղազիները միաբանվեցին, խորհուրդ արեցին և գնացին ասատակելու Մանազկերտի գավառը, որ նաև Բուլնուխ են կոչում։ Այնտեղ, հանդիպելով քրդերի թափառաշրջիկ գյուղացիներին, որոնց ղշլախ են ասում, բոլորին սրի քաշեցին` տղամարդկանց, կանանց, ծերերին ու երեխաներին` մինչև իսկ օրորոցի երեխաներին, ընդհանուր թվով 700 հոգի։ Սրանց ոչխարներն ու բոլոր տավարներն էլ նրանք խլեցին ու բերեցին Արճեշ...
Եվ ահա իրենց գնալու ժամանակ` Մեծ պահհքի առաջին երկուշաբթին, նրանց զորքը ցրվեց գյուղերով ու քաղաքներով ու սկսեց գերեվարել գեղեցիկ հարսներին, աղջիկներին ու տղաներին, այս կերպ հավաքելով 400 մարդ և 1.000 գլուխ անասուն։ Այս բոլորը նրանք բարձեցին և հեռացան այնտեղից` գնալով այնտեղ, որտեղից եկել էին, իսկ խեղճ ու կրակ մարդիկ էլ հետո հազիվ կարողացան նրանց հետևից գնալ ու դրամ տալով ազատել իրենց մոտիկներին...
Եվ այսպես պատերազմեցին մինչև օրվա երրորդ ժամը, ապա իսպառ կոտորեցին Մուրադ խանի զորքին, իսկ ինքը հազիվ փախավ 10.000 հոգու հետ, այն դեպքում, երբ նրա մնացած ողջ ուլուսը, կանանց ու տղաներին սրի քաշեցին, ունեցվածքն էլ թալանեցին։ Այդ կռվում նրա զորքից սպանածներին 50.000 հոգի հաշվեցին
Ուշադրություն դարձրու առաջին օրինակի վրա, այնտեղ գրաբարում գրված է "տղա", եթե ուզենաս շատ խորանաս, կարող եմ հղումն էլ տալ: Նայիր երկրորդ ու երրորդ օրինակները, որտեղ, դատելով կոնտեքստից, "տղա"-ի տակ ակնհայտորեն "երեխա" է հասկացվում, իրոք, օրինակ, հո օրորոցի երեխաներից չէին անի այնպես, որ դիտավորյալ հենց միայն տղա երեխաներին կոտորեին կամ գերեվարեին:
Նույն վիճակն է նաև Բարսեղից մի քիչ ուշ ապրած Անդրեաս Եվդոկացու մոտ - ավելի ուղղակի չփնտրեցի, բայց որ փնտրեի, հաստատ էլի օրինակներ կգտնեի:
Վերջին խմբագրող՝ Lion: 28.06.2016, 12:47:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
S.L.V. (28.06.2016)
Լիոն, ավելի անհամոզիչ բան չէիր կարող գրելՄանավանդ առաջին օրինակում շատ պարզ ա, որ աղջիկներին ու տղաներին, այսինքն՝ աղջիկ բառին հակադրվոմ ա տղա բառը, այսինքն՝ թե՛ աղջիկ, թե՛ տղա երեխաներին: Երկրորդում էլի կարա երեխա իմաստով լինի:
Բայց ստեղ ուրիշ հարց կա. տղա բառը մենակ երեխա իմա՞ստն ա ունեցել միջին հայերենում, թե՞ թե՛ երեխա, թե՛ տղա: Եթե վերջինս, ուրեմն ինչու՞ ենք բացառում, որ Քուչակը բառախաղ ա արել:
Բյուր ջան, խմբագրեցի գրածս, նորից կնայես? Անուշադրություն էի թույլ տվել![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 28.06.2016, 12:55:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արտ, չգիտեմ՝ ինչու ես սենց ջղայնացել, բայց բանաստեղծություններ վերլուծելը, հասկանալը, թե հեղինակն ինչ ա նկատի ունեցել ու անգամ դրանց միջոցով հեղինակի անձնական կյանքը (ու հեղինակի անձնական կյանքի միջոցով բանաստեղծությունը) հասկանալը նորմալ երևույթ ա, ու արվում ա ամեն օր: Գրականագետները հենց դրանով էլ զբաղված են: Հաճախ հենց գրականության նմուշների միջոցով էլ տվյալ ժամանակների մասին պատկերացում ես կազմում: Օրինակ, Տոլստոյի «Պատերազմ և խաղաության» միջոցով իմանում ես, որ 19-րդ դարի սկզբի Ռուսաստանում 24 տարեկան աղջիկն արդեն տունը մնացած ա համարվել: Ուրեմն երբ հարցը սեռականությանն ա վերաբերում, ինչու՞ չփորձել հասկանալ տվյալ ժամանակաշրջանը հենց էդ տեսանկյունից: Ու հետաքրքիր ա հենց թեկուզ էս գործի մեջ խորանալը, տեսնելը, թե Քուչակն ինչ ա նկատի ունեցել, ոչ թե ասել՝ էստեղ ասում ա «Ես ջահել, դու ջահել», վերջ, խոսակցությունը փակված ա:
Տրիբուն (28.06.2016)
Բյուր ջան, խմբագրեցի գրածս, նորից կնայես? Անուշադրություն էի թույլ տվելԱհա նկարը (Վ. Հակոբյան, "Մանր ժամանակագրություններ", հատոր 1, Երևան 1951, էջ 128) -
![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 28.06.2016, 13:00:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն, ասում ա՝ գեղեցիկ հարսն և աղջիկ և տղայք:
Իսկ հիմա բառարանից ինչ գտա.
Տղա բառը նշանակում ա նաև մանչ, այսինքն՝ արու զավակ: Ուրեմն ի՞նչ երաշխիք ունենանք, որ Քուչակը գործածել ա «փոքր, անփորձ» իմաստով, ոչ թե «մանչ»: Ու ի՞նչ երաշխիք ունենանք, որ բառախաղ չի:տղայ գոյական Մանուկ զաւակ, երեխայ * մանչ:
տղայ ածական Փոքր, անփորձ:
Բյուր ջան, կարևորը որ կարծես պարզեցինք, "տղա"-ն կարող է նշանակել, նայած կոնտեքստի, "մանուկ, զավակ, երեխա", նաև "արու երեխա", այսինքն` պարունակի ավելի նեղ իմաստ, որով և մենք կիրառում ենք այժմ այդ բառը: Մնացածը չգիտեմ, Քուչակին ծանոթ եմ այնքանով, ինչքանով գիտեմ, որ ոմանք նրան համարում են մեր միջնադարյան "ամենահերետիկոս"/ազատամիտ/հեթանոս գրողներից մեկը, չեմ ուսումնասիրել իր աշխատանքները, կարծիք չունեմ, ուղղակի արտահայտվեցի "տղա=երեխա" պահով...
Ի դեպ "մանչ"-ը կարող է լինել նաև ուղղակի մանուկ, երեխա...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բյուր, չեմ բացառում հոմոսեքսուալ բովանդակությամբ հայրենների առկայությունը, բայց էս մեկը չէ էլի, ախր հո մենակ տղան չի, բա բովանդակությո՞ւնը, ոնց թե ծիծդ խաղողի նման, որտե՞ղ ես տեսել տղու տափակ ծիծը խաղողի նմանացնեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ