Micke-ի խոսքերից
Սիրելի կանայք, ախ եթե այս նույն ավյունով պայքարեիք սեքսիզմի դեմ իր բոլոր դրսևորումներով։ Ինչի համար չեք պայքարում ձե՛ր իրավունքների համար։ Ամեն քայլափոխի հենց ձե՛ր իրավունքներն են ոտնահարվում։ Ամենք քայլափոխի կիսամերկ կանանց նկարներով ռեկլամներ են։ Հեռուստացույցով ինչի ռեկլամ անեն, կիսամերկ կանանցով են գայթակղում։ Լավ կլիներ որ այդպիսի բաների դեմ պայքարեիք։ Հասարակության մեջ կնոջ դերը երկրորդական ու երրորդական է՝ թող դա՛ ձեզ ավելի շատ հուզի։ Որտեղ աչքդ կտրի, տղամարդկանց 90%-ի մոտ գեղեցիկ կինը միայն սեքսուալ օբյեկտ է ընկալվում և համապատասխանաբար ընդունվում։ Կնոջն աշխատանքի ընդունելիս, առաջին հերթին նրա բարեմասնությունն են ուսումնասիրում և հետո նոր իր բնութագիրն ու ռեզյումեն։
Ինձ շատ է հուզում, որ շատ-շատերի համար կինը դիտվում է որպես կարի, լվացքի և ափսեները լվանալու մեքենա, փոշեկուլ և սեռական ցանկությունները բավարարելու գործիք։
Ես կարծում եմ դա շատ ավելի մեծ ու դժվար լուծելի խնդիր է, քան ջուր ծեծելով զբաղվել լգբտ-ներին դիմելաձևի քննարկումով։
Լավ մնացեք։
Էջանիշներ