Ինչքան էլ տարօրինակ լինի, էդ հարցն ինձ էլ են տալիս, ու չնայած ես հստակ պատասխան ունեմ, միշտ պատասխանում եմ՝ քո գործը չի:
Իսկ ընդհանրապես, ուրիշ հարց ա, երբ քեզ կոնկրետ հարցնում են կոնկրետ պատասխան ակնկալելով, բայց լրիվ ուրիշ հարց ա, երբ ընդհանրապես մարդկության մասին խոսելիս պիտի հազար անգամ գցես-բռնես, որ էնպես ասես, որ որևէ մեկը չնեղանա: «Արգանդ ունեցող կանայք աբորտի իրավունք ունեն»: Ուֆ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես քոմենթներում գրելու մասին չեմ խոսում։ Երբ մեկի հետ սկսում ես խոսել, որ իրեն ինչ-ինչ բաներ բացատրես, հասկացնես, արդեն մարդկային շփում է ստացվում, չես ասի՝ քո ի՞նչ գործն է։ Որովհետև խոսակցության նպատակն էդ մարդուն ինֆորմացիա տալն է, եթե չորեմ՝ սիրուն չի լինի։ Բացի էդ՝ արդեն լրացուցիչ երկու տերմինի մասին էլ եմ պատմում։![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հա բայց եթե ինֆորմացիա ես տալիս, եթե ուզում ես էդքան մանրանալ, քո գործն ա: Բայց խոսքս դիմելաձևերի, հաղորդագրություններ տալու և այլնի մասին ա: Պարզ ա՝ էդ բոլորն իրանց տերմիններն ունեն ու հա նորերն են հորինվում, բայց դրանք պետք չի հասարակ մահկանացուներին պարտադրել: Ասածս էդ ա: Էդ նույնն ա, ինչ բժիշկները դնեն, շուխուռ անեն, թե չէ, պիտի դեղնախտ չասեք, պիտի ասեք հեպատիտ A, B, C, D, E, F, G, դեռ հետն էլ վիրուսի առանձին ենթատեսակը նշեք, փուլն էլ հետը:
Շինարար (23.06.2016)
Նախորդ դարի սկզբում էսքան սեռ չկար ոնց որ... Ինձ թվում է, պարզապես էս նոր սեռական բրենդները ավելացնելու մեջ փող կա, հավանաբար որոշ մարդկանց համար սա ապրուստի միջոց է:
Չեմ կարծում որ խելքը գլխին սեռական փոքրամասնության ներկայացուցիչ առանձնապես պիտի շատ նեղվի, որ իրեն «պարոն» կամ «տիկին» են ասում, ինչքան էլ ինքը իրեն այդպես չի զգում:
Շատ պարզ ընտրություն է, արտաքանապես նմանվեք որձի, պարոն (կամ՝ սըր) կասեն, նմանվեք էգի, «տիկին» (կամ՝ մադամ/միսիս) կասեն, իսկ տեղաշորում ինչ ասես կարելի է լինել, կարելի է 10 րոպեն մեկ սեռը փոխել պատահականորեն ընտրելով այդ 40 հայտնի սեռերից մեկը կամ էլ նոր սեռ հայտնագործել:
Կարելի է այնքան հիմարանալ, որ մտածել լեզուները փոխելու մասին, որ արական ու իգական դերանունները փոխարինվեն ունիվերսալ դերանուններով, խոսքի անգլերենում հեռացնենք he/she-ն, սաղին սարքենք it, բոլորը հավասարվեն անսեռ առարկաներին, որ որոշ տարօրինակներ իրենց լավ զգան:
Համ էլ ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս...
Si vis pacem, para bellum
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ընդհանրապես սեռական փոքրամասնությունների իրավունքները վերջերս ինչ-որ ավելի շատ է քննարկվում, քան թե առհասարակ մարդու ազատության, ապրելու, աշխատելու, մտածելու, ազատ հայացքներ ունենալու իրավունքները, չնայած որ այդ իրավունքների խախտումները իրենց քանակով ու բնույթով անհամեմատելի են (երևի պարզ է, թե որն է շատ): Աշխարհում ու Հայաստանում անարդարության դադար չկա, ամեն օր վատ լուրեր են, բայց մարդիկ հերմոֆրոդիտներով են զբաղված, որովհետև սունկ են (հայտնի պատմվածքից):
Si vis pacem, para bellum
Sagittarius (24.06.2016), Աթեիստ (24.06.2016), Նաիրուհի (24.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ