Դաս կենսաբանական սեռի ու գենդերային ինքնության մասին
Երբ մարդը ծնվում ա, ինքը ունենում ա կա՛մ արական, կա՛մ իգական կենսաբանական սեռ (պարզության համար ինտերսեքսի և X0 դեպքերի մասին չենք խոսում), այսինքն՝ լինում ա XY կամ XX, ունենում կա՛մ տղայի, կա՛մ աղջկա սեռական օրգաններ: Սա մաքուր կենսաբանական սեռն ա: Երբ երեխան մեծանում ա, կենսաբանական սեռին միանում ա նաև սոցիալ-հոգեբանական սեռը, սեռի ինքնագիտակցումը: Աղջիկները սկսում են տիկնիկներով խաղալ, թիթիզ շորեր հագնել ու թիթիզ բաներ անել, տղաները՝ մեքենաներով խաղալ, կռիվ-կռիվ խաղալ և այլն (իհարկե, սա էլ միանշանակ չի, բայց սա երկրորդ-երրորդ դասին): Ու հանկարծ պատահում ա արական սեռական օրգաններով մի երեխա, որն ուզում ա տիկնիկներով խաղալ ու թիթիզ շորեր հագնել: Կռիվ-կռիվն իրան չի հետաքրքրում: Երբ մեծանում ա, զգում ա, որ էդ արական սեռական օրգաններն իր վրա ավելորդ են: Ինքը ներքուստ իրան կին ա զգում, ուզում ա կնոջ պես ապրի, ոչ թե տղամարդու: Բայց ինքը բանտարկված ա տղամարդու մարմնում: Ստացվում ա, որ ինքը կենսաբանորեն տղամարդ ա, հոգեբանորեն՝ կին: Այ թեմայի առաջին գրառումը սրա մասին էր:
Գենդերային ինքնությունն ու սեռական կողմնորոշումը տարբեր բաներ են: Գենդերային ինքնությունն էն ա, թե ինչ սեռի ա մարդ ինքն իրեն ընկալում, իսկ սեռական կողմնորոշումը՝ թե ում հետ ա ուզում սեքս անել:
Էջանիշներ