User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սա է կարծրատիպային դերաբաժանումը, որ կինը արժեք ա, բայց իր համար հատուկ նախատեսված ոլորտներում, իսկ կին գրո՞ղ, քաղաքական գործի՞չ, գիտնակա՞ն, իիիիի․․․ բա երեխեքին ո՞վ ա պահելու։

    Ու կա՛ տարբերություն հավասար հասանելիության (equal access) և հավասար հնորավորությունների (equal opportunity) միջև։ Այս տարբերությունը սովորաբար նշվում է equality vs equity բաժանմամբ (թե ուզես ավելի շատ սրա մասին կարդալ-հետազոտել)։ Իմաստը նրանում ա, որ նույնիսկ եթե վաղը առավոտվանից ասես՝ բոլորդ հավասար եք, բոլորիդ գենդերից, մաշկի գույնից, բոյից, սեռից ու մնացած ամեն ինչից զատ ենք ընդունում, դա դեռ չի բերելու հավասար հնարավորությունների, քանի որ պատմականորեն ստորադասված խմբերը շատ ավելի շատ պատնեշներ ունեն իրենց դիմաց այդ հասանելիությունից օգտվելու համար, քան պատմականորեն առավելություններ ունեցողը։ Մի պարզ օրինակ․ աշխարհում տնտեսական ապահովվածությունը ուժեղ կոռելյացիայի մեջ է կրթական մակարդակի հետ, այսինքն ունեվոր ծնողները ավելի կրթված են միջինում, քան չունեվորները։ Ու բնականաբար ունեվորների երեխաները ավելի հարուստ կրթական միջավայրում են մեծանում քան չունեվորների երեխաները։ Ու վերջում էլ որ ժամանակը գալիս է ընդունելության քննություններ հանձնելուն, բնականաբար այդ նույն հարուստ կրթական միջավայրում մեծացածները միջինում ավելի լավ են հանձնում ու ընդունվում, ու եթե անխտիր (հասանելիության) հավասարություն մտցնես, դա կբերի սոցիալական բացակի ամրապնդմանը, ոչ թե պակասեցմանը։ Նույն կերպ էլ, դպրոցական ծրագրից կանանց դուրս թողելը նվազեցնում է աղջիկների հնարավորությունները այդ հավասար հասանելիությունից օգտվելու համար, քանի որ իրենք իրենց չեն տեսնում որպես գիտնական, ինժեներ, գրող և այլն։ Սրա անունն էլ self-efficacy է, թե ուզենաս դրա մասին էլ կարդալ-հետազոտել։ Ու կապ չունի, թե ծրագրում ընդգրկողը ինչ սկզբունք ա ունեցել որոշելու, թե ով պիտի ընդգրկվի, բայց եթե կանայք չեն ընգրկվել, ապա կանանց հետագա հավասար հնարավորությունները վտանգվել են այդ ընտրություններով։ Ու նենց չի, որ կին գրող երբեք չի եղել ոչ հայ ոչ համաշխարհային գրականության մեջ, կամ կին գիտնականներ, ինժեներներ և այլն․․․
    Ծլնգ ջան, ասածս հենց էդ ա։ Էտ կարծրատիպային բաժանումը էնքան միակողմանի չի, ինչքան փորձվում ա ներկայացվել։ Եթե մի կողմում տղամարդկանց տրվում են լիքը արտոնություններ, ապա մյուս կողմից կանայք զերծ են մնում որոշ պարտականություններից։ Հիմա մենակ արական սեռի ծառայելը խտրականություն չի? Խտրականություն ա, իսկ ում հանդեպ? Նույն ձև օրինակ կանանց միամսյակի առկայությունը կամ հայ հասարակության մեջ ընդունված տղամարդու կողմից հաշիվ փակելու երևույթը։ Սրանք էլ կարծրատիպային բաժանում են։

    Իսկ ինչ վերաբերում ա էքուալիթիին ու էքուիթիին, ծանոթ եմ, համաձայն եմ։
    Վերջին խմբագրող՝ Thom: 13.07.2019, 19:38:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.07.2019), Varzor (15.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •